Նարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը հոկտեմբերի 12-ին հանդիպել են մեր երկրում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան օրակարգի, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, կարևորել երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկու երկրների առավել ակտիվ համագործակցությանն ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր հարթակներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ), Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման ընթացքի շուրջ։ Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորության հարցը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



