Նարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը
POLITICSՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը հոկտեմբերի 12-ին հանդիպել են մեր երկրում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան օրակարգի, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, կարևորել երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկու երկրների առավել ակտիվ համագործակցությանն ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր հարթակներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ), Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման ընթացքի շուրջ։ Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորության հարցը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



