Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մոտ 140 հազար դրամ՝ խնամատար ընտանիք դառնալու դեպքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

2008 թ. մինչ օրս ՀՀ-ում շուրջ 80 երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում, սակայն բացակայում են խնամատար ծնողների վերապատրաստման և ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմները, սահմանված չեն խնամատարության տեսակներն ու ժամկետները, ինչպես նաև խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը:

Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից մատնանշվել է Հայաստանում երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու վերաբերյալ օրենսդրության վերանայման և բարեփոխման անհրաժեշտությունը:

Ինչպես Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկացավ Past.am-ը՝ կսահմանվի խնամատար ծնողին երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության կարգը և չափը:

Այս տարվա պետական բյուջեով 90 խնամատար ընտանիքներում 94 երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու նպատակով նախատեսվել է հատկացնել՝ 152 միլիոն 828 հազար 400 դրամ, որից 70 միլիոն 452 հազար դրամը երեխայի խնամքի համար: Մեկ երեխայի մեկ ամսվա միջին ծախսը կազմում է 62 հազար 500 դրամ: Երեխայի խնամքի համար ծնողին տրվող վարձատրությունն էլ կկազմի 82 միլիոն 376 հազար դրամ: Խնամատար ծնողին տրվող վարձատրության մեկ ամսվա միջին ծախսը հաշվարկվել է 76 հազար 300 դրամ:

Գործող կարգով խնամատար ընտանիքին մեկ երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները կազմում են մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափ, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150%-ի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200%-ի չափով: Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկին տրամադրվում է վարձատրություն նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար` 150%-ի, երեք և ավելի երեխաների համար` 200%-ի չափով:

Առաջարկվող որոշման նախագծով երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60 հազար 800 դրամ կամ մեկ օրվա համար 2 հազար դրամ:

Երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափերը առաջարկվել է տարանջատել ըստ մասնագիտացված և ընդհանուր բնույթի խնամատար ընտանիքների՝

Ընդհանուր խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է 76 հազար դրամ կամ մեկ օրվա չափը կազմում է 2500 դրամ: Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է 97 հազար 500 դրամ կամ մեկ օրվա համար 3200 դրամ:

Ընդհանուր խնամատար ընտանիքներում երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց վարձատրության չափը հաշվարկվել է հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի մասին օրենքով սահմանված չափը, ներառյալ գործող հարկերը՝ առավելագույն չափը՝ 77 հազար 778 դրամ, իսկ նվազագույնը՝ 72 հազար 727: Մասնագիտացված խնամատար ընտանիքներում երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց վարձատրության չափը հաշվարկվել է 30%-ով ավելի:

Հավելենք, որ մեկ օրվա չափի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է խնամատար ընտանիքներում ոչ լրիվ ամիս երեխաների խնամքն ու դաստիարակության դիմաց վճարումներն իրականացնելու հանգամանքով:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Մինչև 18։00-ն ջուր չի լինի Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Խուճապի չմատնվել. ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասինՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»NYMEX բորսայի մայիսի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը․ Նաիրի ՀոխիկյանԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանԵՄ-ն որոշել է ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ն ուղղել Ուկրաինայի ռազմшկան կարիքներին. Շոլց Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել ԼՂ-ին և Ալմաթիում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցերը Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան