Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մոտ 140 հազար դրամ՝ խնամատար ընտանիք դառնալու դեպքում

SOCIETY

 

 

2008 թ. մինչ օրս ՀՀ-ում շուրջ 80 երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում, սակայն բացակայում են խնամատար ծնողների վերապատրաստման և ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմները, սահմանված չեն խնամատարության տեսակներն ու ժամկետները, ինչպես նաև խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը:

Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից մատնանշվել է Հայաստանում երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու վերաբերյալ օրենսդրության վերանայման և բարեփոխման անհրաժեշտությունը:

Ինչպես Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկացավ Past.am-ը՝ կսահմանվի խնամատար ծնողին երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության կարգը և չափը:

Այս տարվա պետական բյուջեով 90 խնամատար ընտանիքներում 94 երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու նպատակով նախատեսվել է հատկացնել՝ 152 միլիոն 828 հազար 400 դրամ, որից 70 միլիոն 452 հազար դրամը երեխայի խնամքի համար: Մեկ երեխայի մեկ ամսվա միջին ծախսը կազմում է 62 հազար 500 դրամ: Երեխայի խնամքի համար ծնողին տրվող վարձատրությունն էլ կկազմի 82 միլիոն 376 հազար դրամ: Խնամատար ծնողին տրվող վարձատրության մեկ ամսվա միջին ծախսը հաշվարկվել է 76 հազար 300 դրամ:

Գործող կարգով խնամատար ընտանիքին մեկ երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները կազմում են մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափ, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150%-ի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200%-ի չափով: Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկին տրամադրվում է վարձատրություն նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար` 150%-ի, երեք և ավելի երեխաների համար` 200%-ի չափով:

Առաջարկվող որոշման նախագծով երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60 հազար 800 դրամ կամ մեկ օրվա համար 2 հազար դրամ:

Երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափերը առաջարկվել է տարանջատել ըստ մասնագիտացված և ընդհանուր բնույթի խնամատար ընտանիքների՝

Ընդհանուր խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է 76 հազար դրամ կամ մեկ օրվա չափը կազմում է 2500 դրամ: Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է 97 հազար 500 դրամ կամ մեկ օրվա համար 3200 դրամ:

Ընդհանուր խնամատար ընտանիքներում երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց վարձատրության չափը հաշվարկվել է հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի մասին օրենքով սահմանված չափը, ներառյալ գործող հարկերը՝ առավելագույն չափը՝ 77 հազար 778 դրամ, իսկ նվազագույնը՝ 72 հազար 727: Մասնագիտացված խնամատար ընտանիքներում երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց վարձատրության չափը հաշվարկվել է 30%-ով ավելի:

Հավելենք, որ մեկ օրվա չափի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է խնամատար ընտանիքներում ոչ լրիվ ամիս երեխաների խնամքն ու դաստիարակության դիմաց վճարումներն իրականացնելու հանգամանքով:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli