Փաշինյանը կես ժամվա ընթացքում կլինի այստեղ. ՔՊ անդամ
ՔԱՂԱՔԱԿԱՆՆիկոլ Փաշինյանը կես ժամվա ընթացքում կլինի այստեղ, լուրջ վնասվածքներ չի ստացել: Այս մասին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին դրկելով հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Խառատյանը:
Նա բոլորին կոչ արեց պահպանել հանգստություն, մինչեւ Նիկոլ Փաշինյանի գալը:
Ավելի վաղ Past.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Բաղրամյան պողոտայում բախում էր տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցել էր փշալարերի վրայով, նրան հետեւել էին այլ ցուցարարներ:
Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով Նիկոլ Փաշինյան և մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց: