Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պոեզիան իբրև պատգամ. Արմեն Մարտիրոսյանի 80-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Ստեղծագործությունը վերլուծելուց առաջ պետք է ճանաչել հեղինակին: Երևանի պետական համալսարանն օգնեց ինձ, որ ճանաչեմ մեր այսօրվա գրողներին: Եվ նրանց շարքում շատ հետաքրքրական մի անուն` Արմեն Մարտիրոսյան: Անդրադառնանք  իր շատ տպավորիչ գործերից մեկին` «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» բանաստեղծությանը:

Արմեն Մարտիրոսյանը ծնվել է Լոռվա գեղեցիկ աշխարհում` Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում։ 1964-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև աշխատել  Կիրովականի համար  N 8 դպրոցում որպես ուաուցիչ, 1966-1967 թվականներին՝ Երևանի ժամացույցի գործարանի բազմատպաքանակ թերթում՝ որպես պատասխանատու քարտուղար։ Եղել է  ռադիոհեռուստատեսության պետական կոմիտեի խմբագիր, աշխատել է «Հորիզոն», «Հայ զինվոր» թերթերում, «Նոր դար» ամսագրում։ Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծությունները թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով։ Տաղանդավոր պոետը մահացել է 2009 թվականին` 66 տարեկան հասակում:

«ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» բանաստեղծության մեջ տեսնում ենք Չարենցի ստեղծագործության հավերժական արժեքն ու նշանակությունը, որը խորությամբ գիտակցվել է մտավորականի կողմից։ Նա Չարենցին «արքա» է կոչում, ով մարդկանց տալիս է մագաղաթյա նշխար։ Առաջին քառատողում հանդիպում են «ծիածան», «կամարակապ աշխարհ» բառերը, որոնցում ամբողջանում է Չարենցի կերպարը, ով իր բոցավառ էությամբ թափանցելով մարդկանց հոգիները` ջերմացնում է այն։ Իսկ արդեն երկրորդ տան մեջ  մեր առջև երևում է ողբերգական  Չարենցը, ով շատ արհավիրքների միջով է անցել, բայց չի չարացել, այլ իր «բոբիկ» ոտքերով փնտրել է «կամարակապ աշխարհ», այսինքն փնտրել է հույսի և փրկության ուղին.

Մոմի լույսն է ելնում` ծիածանի սովոր,

և նկարում հոգում կամարակապ աշխարհ.

«Ես եմ արքան միակ` հեռու և մերձավոր,

որ տալիս է մարդկանց մագաղաթյա նշխարհ»:

 

Եվ անձրևից հերկի, և արևից հետո

Մոմի դողդոջ լույսով ծիածանված մատուռ,

և մի ճերմակ թախիծ, որ իր բոբիկ ոտով

որոնում է վանքում կամարակապ մի դուռ:

 

Պիտի մտնի վանքի բաց դռներով մի օր

և գրքերը չափի, ինչպես քամու նժար.

քո տվածից արդեն շատ ենք մենք բախտավոր,

մեզ շատ տվիր, Տեր իմ, թախիծների նշխար:

Չարենցն է, ով պիտի մտնի հայոց վանքի բաց դռներով և մեր գրքերին խաղաղություն  տա, այսինքն  հանի մոռացությունից և իր հրաշունչ ոգին փոխանցի ընթերցողին։

Արմեն Մարտիրոսյանը նկարագրում է, թե ինչպես են հին գրքերը սայլով իջեցնում մեր սարերից` շարելով «արնաներկ հասկեր», որոնք մեր պատմության խոսուն վկաներն են։ Եվ իսկապես, Չարենցն եկավ մեր այս տխուր աշխարհը գունավորելու ու լցնելու իր վառ էությամբ։ Շատ գրքեր գրվում են հոգնած ձեռքերով և թաղված են անքանակ շիրմատների կողքին։

Բայց մենք հանում ենք մեր մեջ արքայաբար թաղվածներին և բաժանում ենք մարդկանց մագաղաթյա նշխար։

«Գործի՛ր ինքնահնար, ամուր թմբկաթաղանթ՝ դիմանալու համար ամեն եղանակի» այս տողով հեղինակն ասում  է, որ մենք պետք է կարողանանք ամեն ինչի դիմանալ: Չարենցը շատ արհավիրքներ է տեսել, բայց ամեն ինչ տեսնելով չի պղծել իր շուրթերն անեծքով, որն անում են այսօրվա գրողներից շատերը.

Բոբիկ ոտի համար բաց են դռները փակ,

Ինչպես Երուսողեմ տանող անապատում,

վանքի խցում շարված ծանր սալահատակ

և առավել ծանր` գրքեր թախծապատում:

 

Եվ իջնում է սայլը, իջնում լանջով Մասսյաց`

հին գրքերով բարձված և հնօրյա լացով,-

դիմավորիր նրան մի սկուտեղ պարզած`

քո խոսքերից քամված մաքուր աղ ու հացով:

 

Մագաղաթյա գրքեր, թախծապատում և մերկ-

իջնող սայլի վրա և աչքերում մոլոր,

շարում են չոր հասկեր դեղին և արնաներկ,

իբրև մեր պատմության խոսուն հուղարկավոր:

Արմեն Մարտիրոսյանը դիմում է Չարենցին, որ իբրև թագակիր արև Չարենցը վերադառնա՝ որպես արձակուրդից եկած հարդագողի ճամփորդ՝ բազմած մեր պոեզիայի հավերժական սայլին։ Չարենցի ճանապարհը երկար չտևեց... Նա հնարավորություն չունեցավ հոգսերից ազատվելու՝ չկարողացավ ապրել իբրև կանաչ Չարենց։  Կրեց իր վիշտը արքայաբար` և հիմա մեր մեջ է իբրև մագաղաթյա նշխար.

Եվ թագավոր իբրև, և թագակիր արև,

Աստծո խաչը` շնորհ քեզ հետ մենակ դու տար,

որ ժամանակ և ժամ քեզ ուղեկցեն իբրև

մանրիկ, փոքրիկ, մանրիկ պոետների վտառ:

 

Վերադարձիր դու մեզ որպես աստեղնային

արձակուրդից եկած Հարդագողի ճամփորդ`

բազմած մեր քերթության հավերժական սայլին,

որ ճանապարհ ունի ուղիղ և խորդուբորդ:

 

Եվ ո՞վ գիտի, գուցե բախտ է աստեղնային,

որ ճանապարհը քո երկար քեզ չարչարեց,

որ բարձրանաս հոգսից առօրեական և հին,

իբրև կանաչ, կանաչ, իբրև կանաչ Չարենց:

 

Արքայական միայն գերեզմանի սովոր,

սովոր և կրելու վիշտը արքայաբար,

մենք հանում ենք մեր մեջ թաղվածներին բոլոր,

և բաժանում մարդկանց մագաղթյա նշխար:

Բարդ աշխարհ է բացում մեր առաջ Արմեն Մարտիրոսյանը, շատ բան մնում է անհասկանալի, բայց մի բան պարզ է` մեր օրերի բանաստեղծը` իմ ժամանակակից Արմեն Մարտիրոսյանը ապրում ու շնչում է Չարենցով, ուժեղ է Չարենցով: Սա ինձ համար ամենակարևոր դասն է` եթե ուզում ենք ուժեղ հայրենիք ունենալ, պիտի սովորենք մեր մեծերից, սիրենք մեր մեծերին, դառնանք նրանց աշակերտները, հավատարիմ մնանք նրանց պատգամներին:

ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարում՝ հեղինակը

Ժողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ) Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԵթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Մինչև 18։00-ն ջուր չի լինի Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Խուճապի չմատնվել. ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասինՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»NYMEX բորսայի մայիսի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները