Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պոեզիան իբրև պատգամ. Արմեն Մարտիրոսյանի 80-ամյակին

CULTURE

Ստեղծագործությունը վերլուծելուց առաջ պետք է ճանաչել հեղինակին: Երևանի պետական համալսարանն օգնեց ինձ, որ ճանաչեմ մեր այսօրվա գրողներին: Եվ նրանց շարքում շատ հետաքրքրական մի անուն` Արմեն Մարտիրոսյան: Անդրադառնանք  իր շատ տպավորիչ գործերից մեկին` «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» բանաստեղծությանը:

Արմեն Մարտիրոսյանը ծնվել է Լոռվա գեղեցիկ աշխարհում` Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում։ 1964-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև աշխատել  Կիրովականի համար  N 8 դպրոցում որպես ուաուցիչ, 1966-1967 թվականներին՝ Երևանի ժամացույցի գործարանի բազմատպաքանակ թերթում՝ որպես պատասխանատու քարտուղար։ Եղել է  ռադիոհեռուստատեսության պետական կոմիտեի խմբագիր, աշխատել է «Հորիզոն», «Հայ զինվոր» թերթերում, «Նոր դար» ամսագրում։ Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծությունները թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով։ Տաղանդավոր պոետը մահացել է 2009 թվականին` 66 տարեկան հասակում:

«ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» բանաստեղծության մեջ տեսնում ենք Չարենցի ստեղծագործության հավերժական արժեքն ու նշանակությունը, որը խորությամբ գիտակցվել է մտավորականի կողմից։ Նա Չարենցին «արքա» է կոչում, ով մարդկանց տալիս է մագաղաթյա նշխար։ Առաջին քառատողում հանդիպում են «ծիածան», «կամարակապ աշխարհ» բառերը, որոնցում ամբողջանում է Չարենցի կերպարը, ով իր բոցավառ էությամբ թափանցելով մարդկանց հոգիները` ջերմացնում է այն։ Իսկ արդեն երկրորդ տան մեջ  մեր առջև երևում է ողբերգական  Չարենցը, ով շատ արհավիրքների միջով է անցել, բայց չի չարացել, այլ իր «բոբիկ» ոտքերով փնտրել է «կամարակապ աշխարհ», այսինքն փնտրել է հույսի և փրկության ուղին.

Մոմի լույսն է ելնում` ծիածանի սովոր,

և նկարում հոգում կամարակապ աշխարհ.

«Ես եմ արքան միակ` հեռու և մերձավոր,

որ տալիս է մարդկանց մագաղաթյա նշխարհ»:

 

Եվ անձրևից հերկի, և արևից հետո

Մոմի դողդոջ լույսով ծիածանված մատուռ,

և մի ճերմակ թախիծ, որ իր բոբիկ ոտով

որոնում է վանքում կամարակապ մի դուռ:

 

Պիտի մտնի վանքի բաց դռներով մի օր

և գրքերը չափի, ինչպես քամու նժար.

քո տվածից արդեն շատ ենք մենք բախտավոր,

մեզ շատ տվիր, Տեր իմ, թախիծների նշխար:

Չարենցն է, ով պիտի մտնի հայոց վանքի բաց դռներով և մեր գրքերին խաղաղություն  տա, այսինքն  հանի մոռացությունից և իր հրաշունչ ոգին փոխանցի ընթերցողին։

Արմեն Մարտիրոսյանը նկարագրում է, թե ինչպես են հին գրքերը սայլով իջեցնում մեր սարերից` շարելով «արնաներկ հասկեր», որոնք մեր պատմության խոսուն վկաներն են։ Եվ իսկապես, Չարենցն եկավ մեր այս տխուր աշխարհը գունավորելու ու լցնելու իր վառ էությամբ։ Շատ գրքեր գրվում են հոգնած ձեռքերով և թաղված են անքանակ շիրմատների կողքին։

Բայց մենք հանում ենք մեր մեջ արքայաբար թաղվածներին և բաժանում ենք մարդկանց մագաղաթյա նշխար։

«Գործի՛ր ինքնահնար, ամուր թմբկաթաղանթ՝ դիմանալու համար ամեն եղանակի» այս տողով հեղինակն ասում  է, որ մենք պետք է կարողանանք ամեն ինչի դիմանալ: Չարենցը շատ արհավիրքներ է տեսել, բայց ամեն ինչ տեսնելով չի պղծել իր շուրթերն անեծքով, որն անում են այսօրվա գրողներից շատերը.

Բոբիկ ոտի համար բաց են դռները փակ,

Ինչպես Երուսողեմ տանող անապատում,

վանքի խցում շարված ծանր սալահատակ

և առավել ծանր` գրքեր թախծապատում:

 

Եվ իջնում է սայլը, իջնում լանջով Մասսյաց`

հին գրքերով բարձված և հնօրյա լացով,-

դիմավորիր նրան մի սկուտեղ պարզած`

քո խոսքերից քամված մաքուր աղ ու հացով:

 

Մագաղաթյա գրքեր, թախծապատում և մերկ-

իջնող սայլի վրա և աչքերում մոլոր,

շարում են չոր հասկեր դեղին և արնաներկ,

իբրև մեր պատմության խոսուն հուղարկավոր:

Արմեն Մարտիրոսյանը դիմում է Չարենցին, որ իբրև թագակիր արև Չարենցը վերադառնա՝ որպես արձակուրդից եկած հարդագողի ճամփորդ՝ բազմած մեր պոեզիայի հավերժական սայլին։ Չարենցի ճանապարհը երկար չտևեց... Նա հնարավորություն չունեցավ հոգսերից ազատվելու՝ չկարողացավ ապրել իբրև կանաչ Չարենց։  Կրեց իր վիշտը արքայաբար` և հիմա մեր մեջ է իբրև մագաղաթյա նշխար.

Եվ թագավոր իբրև, և թագակիր արև,

Աստծո խաչը` շնորհ քեզ հետ մենակ դու տար,

որ ժամանակ և ժամ քեզ ուղեկցեն իբրև

մանրիկ, փոքրիկ, մանրիկ պոետների վտառ:

 

Վերադարձիր դու մեզ որպես աստեղնային

արձակուրդից եկած Հարդագողի ճամփորդ`

բազմած մեր քերթության հավերժական սայլին,

որ ճանապարհ ունի ուղիղ և խորդուբորդ:

 

Եվ ո՞վ գիտի, գուցե բախտ է աստեղնային,

որ ճանապարհը քո երկար քեզ չարչարեց,

որ բարձրանաս հոգսից առօրեական և հին,

իբրև կանաչ, կանաչ, իբրև կանաչ Չարենց:

 

Արքայական միայն գերեզմանի սովոր,

սովոր և կրելու վիշտը արքայաբար,

մենք հանում ենք մեր մեջ թաղվածներին բոլոր,

և բաժանում մարդկանց մագաղթյա նշխար:

Բարդ աշխարհ է բացում մեր առաջ Արմեն Մարտիրոսյանը, շատ բան մնում է անհասկանալի, բայց մի բան պարզ է` մեր օրերի բանաստեղծը` իմ ժամանակակից Արմեն Մարտիրոսյանը ապրում ու շնչում է Չարենցով, ուժեղ է Չարենցով: Սա ինձ համար ամենակարևոր դասն է` եթե ուզում ենք ուժեղ հայրենիք ունենալ, պիտի սովորենք մեր մեծերից, սիրենք մեր մեծերին, դառնանք նրանց աշակերտները, հավատարիմ մնանք նրանց պատգամներին:

ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարում՝ հեղինակը

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli