Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ ջան, սիրում եմ քեզ, պաչում եմ, պաչում եմ, մա՛մ... Ու երեխես ձեռքիցս գնաց». Կամո Նանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կամոս շատ աշխույժ երեխա էր: Խելացի էր, փոքր տարիքում անգամ հասուն էր, իր արարքներն էլ մեծին էին բնորոշ: Վեց տարեկան էր, երբ կարող էինք իր խնամքին փոքր եղբորը թողնել ու գնալ աշխատանքի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Արփինեն՝ Կամոյի մայրիկը:

Փոքր տարիքից Կամոյի մեջ նկատվում է խոհարարության հանդեպ սերը: Հայրիկը երաժիշտ էր, բայց Կամոն նրա ճանապարհը չշարունակեց: Մերժում էր նաև արհեստ սովորելու ցանկացած առաջարկ, երազում էր խոհարար դառնալու մասին. «Մինչև չորրորդ դասարանը բոլոր առարկաներն էլ շատ լավ սովորել է, միշտ աչքի է ընկել իր առաջադիմությամբ, լավ աշակերտ է եղել, իրենից գոհ էին: Հետո ինչ-որ տարիքից սկսած բոլոր երեխաներն էլ փոխվում են, նաև սովորելու տեսանկյունից, բայց իմ Կամոն բացասական հատկանիշներ չուներ, ուղղակի շատ աշխույժ էր: Անսահման բարի էր»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Կամոն ուսումը շարունակում է Երևանում, հմտանում խոհարարի մասնագիտության մեջ և կարմիր դիպլոմով ավարտում ուսումնական հաստատությունը:

«Աշխատում էր, բանակ մեկնելուց առաջ մենք գնացինք իր աշխատավայր, ասացինք՝ պետք է գոնե 1-2 ամիս հանգստանա, որ մեկնի ծառայության: Չէին ուզում իրեն աշխատանքից ազատել, առաջընթաց ուներ, սիրով էր իր գործն անում: Խորհրդային Միության տարիներին իմ հայրիկը բուֆետ ուներ, կարծում եմ՝ պատրաստելու հանդեպ սերը Կամոյին գեներով էր փոխանցվել»: Ժամկետային զինծառայության մեկնելուն Կամոն պատրաստ էր, տիկին Արփինեն ասում է՝ այնքան ուրախ էր, այնքան լավ էր տրամադրված: «Իր ընկերներն արդեն ստացել էին ծանուցագրերը, շատերին զորակոչել էին, իսկ իր ծանուցագիրը չէին ուղարկում: Երկու անգամ գնաց զինկոմիսարիատ, «կռիվ» արեց, թե ինչու ինձ ծանուցագիր չեք ուղարկում, բոլորը գնացին, ես մնացի: Շատ էր սիրում զինվորական համազգեստը, ինչ լինում էր, ասում էր՝ ինձ համար զինվորի շոր կառնեք, որ հագնեմ:

Տանն էլ զոչակոչվելուց առաջ հայրիկի հետ խոսելիս ասում էր՝ պա՛պ, որ գնամ բանակ ու պատերազմ սկսվի, ի՞նչ եմ անելու, բա որ գերի ընկնեմ, ի՞նչ անեմ: Անընդհատ հայրիկին նման հարցեր էր տալիս, զարմանալի հարցեր: Զորակոչվելու օրը մեքենայով հորեղբոր տղայի հետ է գնում զինկոմիսարիատ, նկարում են, տեսանյութ կա, Կամոն ասում է՝ նկարե՛ք, ինձ էլ լավ նայե՛ք, որ հիշեք, բայց հանկարծ մամային ցույց չտաք: Թե ինչո՞ւ է նման բաներ ասում, երևի կանխազգացում է ունեցել: Երկուսով շատ կապված էինք իրար հետ: Իրեն նայում էի, արդեն գիտեի, թե ինչ պետք է խոսի, ինչ պետք է ասի: Ինչպե՞ս չզգացի պատերազմի վտանգը, չհասկացա, թե ինչ եղավ»: Կամոն բանակ է զորակոչվում 2020 թ. հուլիսի 24-ին, ծառայությունն անցել է Ջրականում: «Երբ զորակոչվեց, կարանտին էր: Չէինք կարողանում իր մոտ գնալ, թույլ չէին տալիս: Երդմնակալության արարողությունն էլ առանց ծնողների անցավ: Անընդհատ ասում էր՝ մամ, կարոտել եմ, չե՞ք գալիս՝ ձեզ տեսնեմ: Հետո սկսեց ասել, որ կարող է մեկ շաբաթ չզանգի, 10 օրից զանգի՝ մա՛մ, չվախենաս, որ չզանգեմ»:

Մայրիկը կարծում է, որ տղաներն արդեն զգում էին պատերազմի շունչը: Պատերազմը սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին, ավարտվեց նոյեմբերի 9-ին, բայց զգացողություն է, թե շարունակվում է մինչ օրս: Ծնողները Կամոյի հետ պատերազմի նախօրեին են զրուցել, այն սկսվելուց հետո մի քանի օր Կամոն տուն չի զանգահարում: «Պատերազմի լուրը լսելով՝ խառնվեցինք իրար, իրեն էինք փնտրում, չէինք կարողանում կապվել հետը: Երևի մի երեք օր հետո զանգահարեց՝ մա՛մ ջան, ես լավ եմ, ու բառ չէր ասում պատերազմի մասին, բարձր տրամադրությամբ, ձայնը՝ հանգիստ, կարծես պատերազմը մեզ մոտ էր, ոչ թե իրենց՝ մա՛մ ջան, դու հանգիստ եղիր, մեզ մոտ վտանգավոր չի: Պատերազմի սկսվելուց օրեր անց երեխեքին ոտքով մի քանի կիլոմետր Ջրականից տանում են Հադրութ, որտեղ հանդիպում է եղբորս, նա այնտեղ խոհարար էր աշխատում:

Եղբայրս մեզ ոչինչ չի ասում, որ երեխեն պատերազմի մեջ է, որ գոնե հայրիկը գնար, հասներ Կամոյին: Հոկտեմբերի 7-ն էր երևի, ասաց՝ Կամոն ապահով տեղում է»: Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Կամոն մայրիկին ասում է՝ մա՛մ ջան, հանգիստ քնի, «չոր» ենք քնել: «Հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է, ուղղակի մի քիչ անձրև է գալիս: Ես էլ գլխի չեմ ընկնում, թե ինչ անձրևի մասին է խոսքը: Ինքը նկատի ուներ երկնքից թափվող կրակը, ուղղակի բառացի չէր ասում: Հոկտեմբերի 9-ի առավոտյան Կամոյի վերջին զանգն էր: «Մի հատ բողոք չենք լսել իրենից, մի անգամ չի տրտնջացել: Ասացի՝ Կամո՛, պապան գա՞ քո մոտ, մերժեց, «հանկարծ պապային չուղարկես, մա՛մ»:

Պատերազմը կվերջանա, ես կգամ, դեկտեմբերին գալու եմ, քո ժարիտն եմ կարոտել: Երբ հեռախոսը մոտն էր, շուտ-շուտ զանգում էր, «ուզում եմ անընդհատ զանգեմ, կարոտել եմ»:Այդ օրն ասաց՝ մա՛մ ջան, քեզ էլ եմ շատ սիրում, պապային էլ: Պապայի հետ էլ խոսեց՝ պա՛պ, մամայի կողքին կլինես, մամային մենակ չթողնես: Ինքը գիտի, որ իրեն շատ-շատ եմ սիրում: Վերջում էլ՝ հանկարծ երեխուն չնեղացնեք, եղբոր մասին էր մտածում: «Մա՛մ ջան, սիրում եմ քեզ, պաչում եմ, պաչում եմ, մա՛մ… Ու երեխես ձեռքիցս գնաց»: Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կամոն զոհվում է, Հադրութի անտառներն էլ դառնում են նրա զոհվելու վայրը: Հարձակում է սկսվում, նահանջի հրաման է տրվում, անթիվ վիրավորներ, որոնցից շատերին օգնություն է ցույց տալիս Կամոն: Նա երկու անգամ է վիրավորվում, առաջին անգամ՝ ոտքից, իսկ երկրորդ անգամ՝ մեջքից: Կամոն անօգնական մնացել է մարտի դաշտում, արնաքամ եղել: Մի քանի ամիս ընտանիքը փնտրել է որդուն, մայրիկն ասում է՝ թակել են բոլոր հնարավոր դռները, սակայն բոլորը միաբերան պնդում էին, որ Կամոն ողջ է, քանի որ անունը չկա զոհվածների ցուցակներում: Մի տղա էլ ասում է, որ Բաքվի բանտում է տեսել Կամոյին, գերի էր: Ամիսներ անց՝ 2021 թ.-ի փետրվարին ԴՆԹ անալիզը հաստատեց Կամոյի զոհվելու փաստը:

«Հետո հայրիկն էլ ԴՆԹ թեստ հանձնեց, ուզում էինք համոզված լինել, որ Կամոն է: Համոզվեցինք: Մարտի 16-ին Կամոյիս բերեցինք տուն: Դեկտեմբերից Կամոս Աբովյանի դիահերձարանում էր: Հայրիկն Արցախում էր Կամոյին փնտրում, ես՝ Հայաստանում: Դռներ էինք թակում, պատասխաններ էինք ուզում ստանալ, բայց միակ պատասխանն այն էր, որ Կամոյի անունը չկա զոհվածների ցուցակներում»: Իսկ հիմա Կամոյի ծնողներին ուժ է տալիս կրտսեր որդին, եղբայրների տարիքային տարբերությունը երկու տարի է: «Այնքան էինք լացում, տղաս կարծես փախչեր տնից: Մի օր էլ ասաց՝ մա՛մ, քեզ թվում է, թե ես չե՞մ ցավում, իմ «մեջքն է գնացել»: Ու հավաքեցինք մեզ՝ մեր փոքր տղան ի՞նչ մեղք ունի, իր համար ուժեղ պիտի լինենք, հանուն իրեն պիտի ապրենք: Հույս ունեմ, որ ընտանիք կկազմի, որդի կունենա, տան մեջ նորից Կամոն կպտտվի»:

Հ. Գ. - Կամո Նանյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի եղբայրական գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԵթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Մինչև 18։00-ն ջուր չի լինի Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Խուճապի չմատնվել. ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասինՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»NYMEX բորսայի մայիսի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը․ Նաիրի Հոխիկյան