Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մա՛մ ջան, սիրում եմ քեզ, պաչում եմ, պաչում եմ, մա՛մ... Ու երեխես ձեռքիցս գնաց». Կամո Նանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կամոս շատ աշխույժ երեխա էր: Խելացի էր, փոքր տարիքում անգամ հասուն էր, իր արարքներն էլ մեծին էին բնորոշ: Վեց տարեկան էր, երբ կարող էինք իր խնամքին փոքր եղբորը թողնել ու գնալ աշխատանքի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Արփինեն՝ Կամոյի մայրիկը:

Փոքր տարիքից Կամոյի մեջ նկատվում է խոհարարության հանդեպ սերը: Հայրիկը երաժիշտ էր, բայց Կամոն նրա ճանապարհը չշարունակեց: Մերժում էր նաև արհեստ սովորելու ցանկացած առաջարկ, երազում էր խոհարար դառնալու մասին. «Մինչև չորրորդ դասարանը բոլոր առարկաներն էլ շատ լավ սովորել է, միշտ աչքի է ընկել իր առաջադիմությամբ, լավ աշակերտ է եղել, իրենից գոհ էին: Հետո ինչ-որ տարիքից սկսած բոլոր երեխաներն էլ փոխվում են, նաև սովորելու տեսանկյունից, բայց իմ Կամոն բացասական հատկանիշներ չուներ, ուղղակի շատ աշխույժ էր: Անսահման բարի էր»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Կամոն ուսումը շարունակում է Երևանում, հմտանում խոհարարի մասնագիտության մեջ և կարմիր դիպլոմով ավարտում ուսումնական հաստատությունը:

«Աշխատում էր, բանակ մեկնելուց առաջ մենք գնացինք իր աշխատավայր, ասացինք՝ պետք է գոնե 1-2 ամիս հանգստանա, որ մեկնի ծառայության: Չէին ուզում իրեն աշխատանքից ազատել, առաջընթաց ուներ, սիրով էր իր գործն անում: Խորհրդային Միության տարիներին իմ հայրիկը բուֆետ ուներ, կարծում եմ՝ պատրաստելու հանդեպ սերը Կամոյին գեներով էր փոխանցվել»: Ժամկետային զինծառայության մեկնելուն Կամոն պատրաստ էր, տիկին Արփինեն ասում է՝ այնքան ուրախ էր, այնքան լավ էր տրամադրված: «Իր ընկերներն արդեն ստացել էին ծանուցագրերը, շատերին զորակոչել էին, իսկ իր ծանուցագիրը չէին ուղարկում: Երկու անգամ գնաց զինկոմիսարիատ, «կռիվ» արեց, թե ինչու ինձ ծանուցագիր չեք ուղարկում, բոլորը գնացին, ես մնացի: Շատ էր սիրում զինվորական համազգեստը, ինչ լինում էր, ասում էր՝ ինձ համար զինվորի շոր կառնեք, որ հագնեմ:

Տանն էլ զոչակոչվելուց առաջ հայրիկի հետ խոսելիս ասում էր՝ պա՛պ, որ գնամ բանակ ու պատերազմ սկսվի, ի՞նչ եմ անելու, բա որ գերի ընկնեմ, ի՞նչ անեմ: Անընդհատ հայրիկին նման հարցեր էր տալիս, զարմանալի հարցեր: Զորակոչվելու օրը մեքենայով հորեղբոր տղայի հետ է գնում զինկոմիսարիատ, նկարում են, տեսանյութ կա, Կամոն ասում է՝ նկարե՛ք, ինձ էլ լավ նայե՛ք, որ հիշեք, բայց հանկարծ մամային ցույց չտաք: Թե ինչո՞ւ է նման բաներ ասում, երևի կանխազգացում է ունեցել: Երկուսով շատ կապված էինք իրար հետ: Իրեն նայում էի, արդեն գիտեի, թե ինչ պետք է խոսի, ինչ պետք է ասի: Ինչպե՞ս չզգացի պատերազմի վտանգը, չհասկացա, թե ինչ եղավ»: Կամոն բանակ է զորակոչվում 2020 թ. հուլիսի 24-ին, ծառայությունն անցել է Ջրականում: «Երբ զորակոչվեց, կարանտին էր: Չէինք կարողանում իր մոտ գնալ, թույլ չէին տալիս: Երդմնակալության արարողությունն էլ առանց ծնողների անցավ: Անընդհատ ասում էր՝ մամ, կարոտել եմ, չե՞ք գալիս՝ ձեզ տեսնեմ: Հետո սկսեց ասել, որ կարող է մեկ շաբաթ չզանգի, 10 օրից զանգի՝ մա՛մ, չվախենաս, որ չզանգեմ»:

Մայրիկը կարծում է, որ տղաներն արդեն զգում էին պատերազմի շունչը: Պատերազմը սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին, ավարտվեց նոյեմբերի 9-ին, բայց զգացողություն է, թե շարունակվում է մինչ օրս: Ծնողները Կամոյի հետ պատերազմի նախօրեին են զրուցել, այն սկսվելուց հետո մի քանի օր Կամոն տուն չի զանգահարում: «Պատերազմի լուրը լսելով՝ խառնվեցինք իրար, իրեն էինք փնտրում, չէինք կարողանում կապվել հետը: Երևի մի երեք օր հետո զանգահարեց՝ մա՛մ ջան, ես լավ եմ, ու բառ չէր ասում պատերազմի մասին, բարձր տրամադրությամբ, ձայնը՝ հանգիստ, կարծես պատերազմը մեզ մոտ էր, ոչ թե իրենց՝ մա՛մ ջան, դու հանգիստ եղիր, մեզ մոտ վտանգավոր չի: Պատերազմի սկսվելուց օրեր անց երեխեքին ոտքով մի քանի կիլոմետր Ջրականից տանում են Հադրութ, որտեղ հանդիպում է եղբորս, նա այնտեղ խոհարար էր աշխատում:

Եղբայրս մեզ ոչինչ չի ասում, որ երեխեն պատերազմի մեջ է, որ գոնե հայրիկը գնար, հասներ Կամոյին: Հոկտեմբերի 7-ն էր երևի, ասաց՝ Կամոն ապահով տեղում է»: Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Կամոն մայրիկին ասում է՝ մա՛մ ջան, հանգիստ քնի, «չոր» ենք քնել: «Հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է, ուղղակի մի քիչ անձրև է գալիս: Ես էլ գլխի չեմ ընկնում, թե ինչ անձրևի մասին է խոսքը: Ինքը նկատի ուներ երկնքից թափվող կրակը, ուղղակի բառացի չէր ասում: Հոկտեմբերի 9-ի առավոտյան Կամոյի վերջին զանգն էր: «Մի հատ բողոք չենք լսել իրենից, մի անգամ չի տրտնջացել: Ասացի՝ Կամո՛, պապան գա՞ քո մոտ, մերժեց, «հանկարծ պապային չուղարկես, մա՛մ»:

Պատերազմը կվերջանա, ես կգամ, դեկտեմբերին գալու եմ, քո ժարիտն եմ կարոտել: Երբ հեռախոսը մոտն էր, շուտ-շուտ զանգում էր, «ուզում եմ անընդհատ զանգեմ, կարոտել եմ»:Այդ օրն ասաց՝ մա՛մ ջան, քեզ էլ եմ շատ սիրում, պապային էլ: Պապայի հետ էլ խոսեց՝ պա՛պ, մամայի կողքին կլինես, մամային մենակ չթողնես: Ինքը գիտի, որ իրեն շատ-շատ եմ սիրում: Վերջում էլ՝ հանկարծ երեխուն չնեղացնեք, եղբոր մասին էր մտածում: «Մա՛մ ջան, սիրում եմ քեզ, պաչում եմ, պաչում եմ, մա՛մ… Ու երեխես ձեռքիցս գնաց»: Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կամոն զոհվում է, Հադրութի անտառներն էլ դառնում են նրա զոհվելու վայրը: Հարձակում է սկսվում, նահանջի հրաման է տրվում, անթիվ վիրավորներ, որոնցից շատերին օգնություն է ցույց տալիս Կամոն: Նա երկու անգամ է վիրավորվում, առաջին անգամ՝ ոտքից, իսկ երկրորդ անգամ՝ մեջքից: Կամոն անօգնական մնացել է մարտի դաշտում, արնաքամ եղել: Մի քանի ամիս ընտանիքը փնտրել է որդուն, մայրիկն ասում է՝ թակել են բոլոր հնարավոր դռները, սակայն բոլորը միաբերան պնդում էին, որ Կամոն ողջ է, քանի որ անունը չկա զոհվածների ցուցակներում: Մի տղա էլ ասում է, որ Բաքվի բանտում է տեսել Կամոյին, գերի էր: Ամիսներ անց՝ 2021 թ.-ի փետրվարին ԴՆԹ անալիզը հաստատեց Կամոյի զոհվելու փաստը:

«Հետո հայրիկն էլ ԴՆԹ թեստ հանձնեց, ուզում էինք համոզված լինել, որ Կամոն է: Համոզվեցինք: Մարտի 16-ին Կամոյիս բերեցինք տուն: Դեկտեմբերից Կամոս Աբովյանի դիահերձարանում էր: Հայրիկն Արցախում էր Կամոյին փնտրում, ես՝ Հայաստանում: Դռներ էինք թակում, պատասխաններ էինք ուզում ստանալ, բայց միակ պատասխանն այն էր, որ Կամոյի անունը չկա զոհվածների ցուցակներում»: Իսկ հիմա Կամոյի ծնողներին ուժ է տալիս կրտսեր որդին, եղբայրների տարիքային տարբերությունը երկու տարի է: «Այնքան էինք լացում, տղաս կարծես փախչեր տնից: Մի օր էլ ասաց՝ մա՛մ, քեզ թվում է, թե ես չե՞մ ցավում, իմ «մեջքն է գնացել»: Ու հավաքեցինք մեզ՝ մեր փոքր տղան ի՞նչ մեղք ունի, իր համար ուժեղ պիտի լինենք, հանուն իրեն պիտի ապրենք: Հույս ունեմ, որ ընտանիք կկազմի, որդի կունենա, տան մեջ նորից Կամոն կպտտվի»:

Հ. Գ. - Կամո Նանյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի եղբայրական գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli