Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կասեն՝ այդ տարածքներն ամայի են՝ դժբախտ, դժգույն, մարդիկ այնտեղ չէին կարողանում լավ ապրել ու կհանձնեն

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի պետականության  անկման, հնարավոր նոր զիջումների և քաղաքական պայքարի թեմաների շուրջ զրուցել ենք «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ։

-Արցախի շուրջ դեպքերն այնպես զարգացան, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հրամանագիր, որով լուծարվում է Արցախի պետականությունը։ Մի շարք քաղաքագետներ, իրավաբաններ նշում են, որ այդ փաստաթուղթը չունի իրավական ուժ։ Ինչքանո՞վ  են իրավացի այդ մարդիկ։ Ո՞ր պայմաններում հնարավոր կլինի վերականգնել Արցախի երբեմնի պետականությունը։

-Ես համաձայն եմ իրավաբան գործընկերների հետ, որ Արցախի պետականության լուծարման մասին հրամանը հակասահմանադրական է, և աղերս չունի իրավական գործընթացների հետ։ Բայց մենք չպետք է միայն իրավական ասպեկտներով մեկնաբանենք այս երևույթը։ Մենք գործ ունեք արդի զարգացող քաղաքական  ժամանակների հետ, որը մարտնչող է, և այս պարագայում ցանկացած իրավունք, այդ թվում նաև միջազգային իրավունք, հանրաճանաչ դրույթներ, նորմեր,  դրանք բոլորը ստորադասվում են նենգ քաղաքականության ֆոնին։ Իրավունքը դադարում է գործել այս պարագայում, իրավունքը մահանում է։ Իրավունքը դառնում է ընդամենը շտրիխ, նենգ քաղաքականությանը սպասարկող։ Օրինակ, Ադրբեջանը որպեսզի կարողանա արդարացնել իր գործողությունները, էթնիկ զտումը Արցախում ներկայացնելու է տեղահանում, որը եղել է արցախցիների կամքով և նա չի խոչընդոտել։ Նախկինում էլ երբ դիմում էր ռազմական գործողությունների և իրականացնում էր ցեղասպանական գործողություններ, ներկայացնում էր, թե իր գործողություններն ահաբեկչական գործունեությունը կանգնեցնելու դեմ քայլեր են։ Տվյալ պարագայում Արցախը կորսված է, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և հետագայում իրենք ներկայացնելու են իրավական գործընթաց՝  ցույց տան աշխարհին, որ վերականգնել են իրենց տարածքային աբողջականությունը։ Մենք որքան էլ փորձենք հիմնավորել, թե այդ ակտը հակասահմանադրական է, հակասում է հանրաճանաչ դրույթներին և նորմերին, միևնույն է՝ քանի դեռ չունենք քաղաքական կամք, վճռականություն այս արագընթաց, կործանարար քաղաքականությունը կասեցնելու համար, ոչինչ չի փոխվելու։ Եթե Արցախում այլևս հայ բնակչություն չկա, մենք դադարում ենք նրանց իրավունքներից խոսել որպես պետություն։ Միջազգային իրավունքից ամենաշատ տուժածը հայ ժողովուրդն է՝ մարդկության պատմության մեջ։ Հարոլդ Վիլսոնի վճռով մեզ հասնում էր 160 հազար կմ քառակուսի տարած, բայց ի՞նչ պատահեց, մենք կորցրեցինք մեր անկախությունը 1920-ին։ Այդ որոշումն էլ իրավական թուղթ էր, բայց դարձավ արխիվային նյութ։ Հիմա մենք որքան էլ այդ փաստաթղթից մեջբերումներ անենք, համարենք որպես անվիճելի, անսակարկելի, միևնույնն է, մենք չենք կարող ունենալ հաջողություններ և չենք հասնի Արևմտյան Հայաստանի նկատմամբ իշխանություն և պետականություն կառուցելու մեր նպատակին։ Մենք պետք է փորձենք մեր խնդիրները լուծել առաջինը ներսում՝ ինքնակազմակերպվել, մոբիլիզացվել և ստեղծել ամուր պետականություն, որից հետո կկարողանանք կյանքի կոչել մեր ազգային և պետական իղձերը։

-Գրանադայում քառակողմ հանդիպման վերջում հայտարարություն հրապարակեցին, որում ընգծվում էր, որ կողմերը ճանաչում են Հայաստանի 29,800 և Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքները։ Այս մասով աղմուկ բարձրացավ, որ Հայաստանը կրկին տարածքներ է զիջելու Ադրբեջանին՝ անկլավներ Տավուշից և Արարատից։ Այս հայտարարությամբ Հայաստանը կրկի՞ն տարածք է զիջում Ադրբեջանին։ 

-Կարող եմ հետևյալն ասել, այս իշխանությունն արդեն իսկ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Պրահայում և Գրանադայի հայտարարությունը բխում է այդ տրամաբանությունից։ Մեկ անգամ չէ, որ վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի 86,600կմ քառակուսի տարածքի մեջ է մտնում նաև ՀՀ վարչատարածքային մաս հանդիսացող  տարածքներ, որոնք ստացել են անկլավներ անունը, որոնք գտնվում են Տավուշի մարզում, Արարատի մարզում։ Գրանադայում տեղի ունեցած հանդիպումը և այդ հայտարարությունը բացարձակ զարմանալու առիթ չի հանդիսանում, քանի որ իշխանությունը, հանձինս վարչապետի հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը իրենից ենթադրում է նաև ՀՀ-ից զիջումներ, որտեղ այս պահին ապրում են մեր հայրենակիցները և այս սցենարի զարգացման դեպքում էլ չեմ բացառում, որ մեր մյուս հայրենակիցներն էլ կարող են բռնել գաղթի ճանապարհը։ Եվ երբ Արցախի հանձնումը իրենք մեկնաբանում էին ՀՀ ինքնիշխանության փրկություն, այս դեպքում էլ փորձելու են այս թեզը հրամցնել։ Կամ իրենց ոճի մեջ կներկայացնեն, որ այդ տարածքներն ամայի են, ոչ պիտանի, դժբախտ, դժգույն, որը մեզ պետք չի և մարդիկ այնտեղ բնակվելու պայմաններում չէին կարողանում լավ ապրեին և ըստ էությամբ պետք է հանձնվեին այդ տարածքները։ 

-Ինչպե՞ս կարելի է կանխել այդ անցանկալի իրադարձությունները, թեկուզ հասարակական պրոցեսներ սկսելով։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը վերջին երեք տարիներին սկսում են ակտիվ գործողություններ, բայց տրամաբանական ավարտ չի լինում։ Վերջերս ձևավորված «Ազգային կոմիտեն» էլ չհասավ իր նպատակին։ Ինչո՞ւ է այսպես և ի՞նչ հետևություններ պետք է անել նոր շարժում սկսելուց առաջ, որ այն ունենա հաջողություն և Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից։ 

-Կարծում եմ, քաղաքական ուժերը առաջինը պետք է ազնիվ լինեն իրենց որդեգրած քաղաքականության մեջ։ Եթե մենք ցանկանում ենք, որ լինի փոփոխություն, նախ, պետք է մինչև վերջ հավատարիմ մնանք այդ սկզբունքներին։ Ցանկացած շարժման ձախողում դառնում է այս իշխանության հենարանը և հետաձգվող իշխանափոխությունը սպառում է հասարակական էներգիան։ Եթե լինում են շարժումներ և միայն խոսվում է վերջին 5 տարիների ձախողումների մասին, պետք է խոսել մեր ամբողջ 30-ամյա պետականության ժամանակ թույլ տրված սխալների մասին, որը կլինի ազնիվ մեր հասարակության նկատմամբ։ Այս ազնվությունը հասարակությունը առավել ևս պետք է տեսնի այն մարդկանցից, ովքեր նախկինում ունեցել են պատասխանատվություն։ Հասարակությունը հոգնել է այս շարժումներից։ Եթե այս իշխանություններին հեռացնելու պայմանը մնում է հանրային շարժումները, ապա այդ շարժումները պետք է լինեն վճռական։ Վերջ ի վերջո, մեր շուրջ զարգացող աղետալի դեպքերի շարունակությունը մեզ թույլ չի տալիս արձանագրել այսքան ձախողումներ։

Կարեն Քերիմյան 

 

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»