Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կասեն՝ այդ տարածքներն ամայի են՝ դժբախտ, դժգույն, մարդիկ այնտեղ չէին կարողանում լավ ապրել ու կհանձնեն

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի պետականության  անկման, հնարավոր նոր զիջումների և քաղաքական պայքարի թեմաների շուրջ զրուցել ենք «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ։

-Արցախի շուրջ դեպքերն այնպես զարգացան, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հրամանագիր, որով լուծարվում է Արցախի պետականությունը։ Մի շարք քաղաքագետներ, իրավաբաններ նշում են, որ այդ փաստաթուղթը չունի իրավական ուժ։ Ինչքանո՞վ  են իրավացի այդ մարդիկ։ Ո՞ր պայմաններում հնարավոր կլինի վերականգնել Արցախի երբեմնի պետականությունը։

-Ես համաձայն եմ իրավաբան գործընկերների հետ, որ Արցախի պետականության լուծարման մասին հրամանը հակասահմանադրական է, և աղերս չունի իրավական գործընթացների հետ։ Բայց մենք չպետք է միայն իրավական ասպեկտներով մեկնաբանենք այս երևույթը։ Մենք գործ ունեք արդի զարգացող քաղաքական  ժամանակների հետ, որը մարտնչող է, և այս պարագայում ցանկացած իրավունք, այդ թվում նաև միջազգային իրավունք, հանրաճանաչ դրույթներ, նորմեր,  դրանք բոլորը ստորադասվում են նենգ քաղաքականության ֆոնին։ Իրավունքը դադարում է գործել այս պարագայում, իրավունքը մահանում է։ Իրավունքը դառնում է ընդամենը շտրիխ, նենգ քաղաքականությանը սպասարկող։ Օրինակ, Ադրբեջանը որպեսզի կարողանա արդարացնել իր գործողությունները, էթնիկ զտումը Արցախում ներկայացնելու է տեղահանում, որը եղել է արցախցիների կամքով և նա չի խոչընդոտել։ Նախկինում էլ երբ դիմում էր ռազմական գործողությունների և իրականացնում էր ցեղասպանական գործողություններ, ներկայացնում էր, թե իր գործողություններն ահաբեկչական գործունեությունը կանգնեցնելու դեմ քայլեր են։ Տվյալ պարագայում Արցախը կորսված է, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և հետագայում իրենք ներկայացնելու են իրավական գործընթաց՝  ցույց տան աշխարհին, որ վերականգնել են իրենց տարածքային աբողջականությունը։ Մենք որքան էլ փորձենք հիմնավորել, թե այդ ակտը հակասահմանադրական է, հակասում է հանրաճանաչ դրույթներին և նորմերին, միևնույն է՝ քանի դեռ չունենք քաղաքական կամք, վճռականություն այս արագընթաց, կործանարար քաղաքականությունը կասեցնելու համար, ոչինչ չի փոխվելու։ Եթե Արցախում այլևս հայ բնակչություն չկա, մենք դադարում ենք նրանց իրավունքներից խոսել որպես պետություն։ Միջազգային իրավունքից ամենաշատ տուժածը հայ ժողովուրդն է՝ մարդկության պատմության մեջ։ Հարոլդ Վիլսոնի վճռով մեզ հասնում էր 160 հազար կմ քառակուսի տարած, բայց ի՞նչ պատահեց, մենք կորցրեցինք մեր անկախությունը 1920-ին։ Այդ որոշումն էլ իրավական թուղթ էր, բայց դարձավ արխիվային նյութ։ Հիմա մենք որքան էլ այդ փաստաթղթից մեջբերումներ անենք, համարենք որպես անվիճելի, անսակարկելի, միևնույնն է, մենք չենք կարող ունենալ հաջողություններ և չենք հասնի Արևմտյան Հայաստանի նկատմամբ իշխանություն և պետականություն կառուցելու մեր նպատակին։ Մենք պետք է փորձենք մեր խնդիրները լուծել առաջինը ներսում՝ ինքնակազմակերպվել, մոբիլիզացվել և ստեղծել ամուր պետականություն, որից հետո կկարողանանք կյանքի կոչել մեր ազգային և պետական իղձերը։

-Գրանադայում քառակողմ հանդիպման վերջում հայտարարություն հրապարակեցին, որում ընգծվում էր, որ կողմերը ճանաչում են Հայաստանի 29,800 և Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքները։ Այս մասով աղմուկ բարձրացավ, որ Հայաստանը կրկին տարածքներ է զիջելու Ադրբեջանին՝ անկլավներ Տավուշից և Արարատից։ Այս հայտարարությամբ Հայաստանը կրկի՞ն տարածք է զիջում Ադրբեջանին։ 

-Կարող եմ հետևյալն ասել, այս իշխանությունն արդեն իսկ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Պրահայում և Գրանադայի հայտարարությունը բխում է այդ տրամաբանությունից։ Մեկ անգամ չէ, որ վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի 86,600կմ քառակուսի տարածքի մեջ է մտնում նաև ՀՀ վարչատարածքային մաս հանդիսացող  տարածքներ, որոնք ստացել են անկլավներ անունը, որոնք գտնվում են Տավուշի մարզում, Արարատի մարզում։ Գրանադայում տեղի ունեցած հանդիպումը և այդ հայտարարությունը բացարձակ զարմանալու առիթ չի հանդիսանում, քանի որ իշխանությունը, հանձինս վարչապետի հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը իրենից ենթադրում է նաև ՀՀ-ից զիջումներ, որտեղ այս պահին ապրում են մեր հայրենակիցները և այս սցենարի զարգացման դեպքում էլ չեմ բացառում, որ մեր մյուս հայրենակիցներն էլ կարող են բռնել գաղթի ճանապարհը։ Եվ երբ Արցախի հանձնումը իրենք մեկնաբանում էին ՀՀ ինքնիշխանության փրկություն, այս դեպքում էլ փորձելու են այս թեզը հրամցնել։ Կամ իրենց ոճի մեջ կներկայացնեն, որ այդ տարածքներն ամայի են, ոչ պիտանի, դժբախտ, դժգույն, որը մեզ պետք չի և մարդիկ այնտեղ բնակվելու պայմաններում չէին կարողանում լավ ապրեին և ըստ էությամբ պետք է հանձնվեին այդ տարածքները։ 

-Ինչպե՞ս կարելի է կանխել այդ անցանկալի իրադարձությունները, թեկուզ հասարակական պրոցեսներ սկսելով։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը վերջին երեք տարիներին սկսում են ակտիվ գործողություններ, բայց տրամաբանական ավարտ չի լինում։ Վերջերս ձևավորված «Ազգային կոմիտեն» էլ չհասավ իր նպատակին։ Ինչո՞ւ է այսպես և ի՞նչ հետևություններ պետք է անել նոր շարժում սկսելուց առաջ, որ այն ունենա հաջողություն և Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից։ 

-Կարծում եմ, քաղաքական ուժերը առաջինը պետք է ազնիվ լինեն իրենց որդեգրած քաղաքականության մեջ։ Եթե մենք ցանկանում ենք, որ լինի փոփոխություն, նախ, պետք է մինչև վերջ հավատարիմ մնանք այդ սկզբունքներին։ Ցանկացած շարժման ձախողում դառնում է այս իշխանության հենարանը և հետաձգվող իշխանափոխությունը սպառում է հասարակական էներգիան։ Եթե լինում են շարժումներ և միայն խոսվում է վերջին 5 տարիների ձախողումների մասին, պետք է խոսել մեր ամբողջ 30-ամյա պետականության ժամանակ թույլ տրված սխալների մասին, որը կլինի ազնիվ մեր հասարակության նկատմամբ։ Այս ազնվությունը հասարակությունը առավել ևս պետք է տեսնի այն մարդկանցից, ովքեր նախկինում ունեցել են պատասխանատվություն։ Հասարակությունը հոգնել է այս շարժումներից։ Եթե այս իշխանություններին հեռացնելու պայմանը մնում է հանրային շարժումները, ապա այդ շարժումները պետք է լինեն վճռական։ Վերջ ի վերջո, մեր շուրջ զարգացող աղետալի դեպքերի շարունակությունը մեզ թույլ չի տալիս արձանագրել այսքան ձախողումներ։

Կարեն Քերիմյան 

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli