Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե Թուրքիան և Ադրբեջանը որոշեն ուժով միջանցք ստանալ, ապա ռուսական արձագանքը կոշտ կլինի․ Մելքոնյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում: 

Ի՞նչ պատերազմի ցուցիչներ կան, ի՞նչ զարգացումների սպասել, և ի վերջո՝ ուր կբերի մեզ բոլորիս իշխանությունների նոր նախագիծը՝ «խաղաղության խաչմերուկը»։ MediaHub-ն այս հարցերի շուրջ զրուցեց պ․գ․թ․, ԱՊՐԻ հետազոտական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանի հետ։

«Ներխուժման ցուցիչները շատ ակնհայտ են, առաջին և ամենապարզ ցուցիչը Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժություններն են, որոնք իրենց ծավալով ու բնույթով բավականին լայնամասշտաբ են: Երկրորդ ցուցիչն այն է, որ Բաքվի և Անկարայի պաշտոնական հռետորաբանությունը չի փոխվել, որն իր բնույթով էքսպանսիոնիստական է, այսինքն՝ քանի այնտեղ կա «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպություն, որը ենթադրում է ՀՀ տարածքը, այս հռետորաբանությունը շարունակվելու է»,- ասաց Մելքոնյանը։

Ըստ մեր զրուցակցի` երրորդ ցուցիչն այն է, որ ըստ Ադրբեջանի՝ Հայաստանը օկուպացիայի տակ է պահում այսպես կոչված «անկլավները», քանի որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն իր մեջ ներառում է անկլավները, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ հսկողության տակ:

Ի՞նչ է անելու Ռուսաստանը։ Սերգեյ Մելքոնյանի խոսքով` եթե հարձակում լինի «անկլավների» վրա, ապա դժվար թե Ռուսաստանը որևէ լուրջ միջամտություն ցուցաբերի:

«Ադրբեջանը կհաստատի վերահսկողություն բնակավայրերի վրա, և Ռուսաստանը կարող է հայտարարել, որ Հայաստանն ինքն է ճանաչել այդ տարածքները որպես Ադրբեջանի մաս, ի՞նչ եք Ռուսաստանից ուզում։ Այդ ամենն իր հերթին ավելի կուժգնացնի հակառուսական տրամադրությունները, որն էլ կարող է հանգեցնել ռազմաբազաների դուրսբերման, սահմանապահ զորքերի հեռացման և մի շարք այլ հետևանքների»,- ընդգծեց Մելքոնյանը։

Ռուսաստանն ամենը շատ լավ հասկանում է և կփորձի նվազագույնի հասցնել այդ ռիսկը և կփորձի ներգրավված լինել գոնե բանակցային գործընթացի մեջ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ։

Մելքոնյանը շեշտեց՝ չի ակնկալում, որ Ռուսաստանը կմիջամտի անկլավների վրա հարձակման դեպքում, քանի որ չկա քաղաքական ցանկություն` մի շարք հանգամանքներից ելնելով, և չկան Ռուսաստանի մոտ այս պահի դրությամբ տեխնիկական ռեսուրսներ։

Իսկ ի՞նչ արձագանքի սպասել Ռուսաստանի կողմից Սյունիքի վրա հարձակման դեպքում, հատկապես, որ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման հարցը պաշտոնապես Մոսկվան ամրագրեց երեկ:

«Եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն ուժով միջանցք ստանալ, ապա առաջնային արձագանքը կգա Իրանից, Ռուսաստանի կողմից կլինի կոշտ արձագանք, ու ոչ այնպիսին ինչպիսին անկլավների դեպքում։ Ամենահասարակ օրինակից սկսենք՝ ռուսական սպաները կարող են պարզապես կանգնել այն ճանապարհի վրա, որը Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն ճեղքել, որպեսզի ուղիղ չներգրավվեն կոնֆլիկտի մեջ, բայց կանխեն թուրքական զորքերի առաջխաղացումը. սա բազային և նախնական փուլի գործողությունների հետագիծը կարող է լինել։ Այդ քայլերից հետո Մոսկվան բոլորին կնստեցնի բանակցային սեղանին և կփորձի լինել խաղաղության գործընթացի միջնորդը»,- եզրափակեց Մելքոնյան։

Մարիա Զարգարյան

Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ