Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե Թուրքիան և Ադրբեջանը որոշեն ուժով միջանցք ստանալ, ապա ռուսական արձագանքը կոշտ կլինի․ Մելքոնյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում: 

Ի՞նչ պատերազմի ցուցիչներ կան, ի՞նչ զարգացումների սպասել, և ի վերջո՝ ուր կբերի մեզ բոլորիս իշխանությունների նոր նախագիծը՝ «խաղաղության խաչմերուկը»։ MediaHub-ն այս հարցերի շուրջ զրուցեց պ․գ․թ․, ԱՊՐԻ հետազոտական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանի հետ։

«Ներխուժման ցուցիչները շատ ակնհայտ են, առաջին և ամենապարզ ցուցիչը Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժություններն են, որոնք իրենց ծավալով ու բնույթով բավականին լայնամասշտաբ են: Երկրորդ ցուցիչն այն է, որ Բաքվի և Անկարայի պաշտոնական հռետորաբանությունը չի փոխվել, որն իր բնույթով էքսպանսիոնիստական է, այսինքն՝ քանի այնտեղ կա «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպություն, որը ենթադրում է ՀՀ տարածքը, այս հռետորաբանությունը շարունակվելու է»,- ասաց Մելքոնյանը։

Ըստ մեր զրուցակցի` երրորդ ցուցիչն այն է, որ ըստ Ադրբեջանի՝ Հայաստանը օկուպացիայի տակ է պահում այսպես կոչված «անկլավները», քանի որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն իր մեջ ներառում է անկլավները, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ հսկողության տակ:

Ի՞նչ է անելու Ռուսաստանը։ Սերգեյ Մելքոնյանի խոսքով` եթե հարձակում լինի «անկլավների» վրա, ապա դժվար թե Ռուսաստանը որևէ լուրջ միջամտություն ցուցաբերի:

«Ադրբեջանը կհաստատի վերահսկողություն բնակավայրերի վրա, և Ռուսաստանը կարող է հայտարարել, որ Հայաստանն ինքն է ճանաչել այդ տարածքները որպես Ադրբեջանի մաս, ի՞նչ եք Ռուսաստանից ուզում։ Այդ ամենն իր հերթին ավելի կուժգնացնի հակառուսական տրամադրությունները, որն էլ կարող է հանգեցնել ռազմաբազաների դուրսբերման, սահմանապահ զորքերի հեռացման և մի շարք այլ հետևանքների»,- ընդգծեց Մելքոնյանը։

Ռուսաստանն ամենը շատ լավ հասկանում է և կփորձի նվազագույնի հասցնել այդ ռիսկը և կփորձի ներգրավված լինել գոնե բանակցային գործընթացի մեջ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ։

Մելքոնյանը շեշտեց՝ չի ակնկալում, որ Ռուսաստանը կմիջամտի անկլավների վրա հարձակման դեպքում, քանի որ չկա քաղաքական ցանկություն` մի շարք հանգամանքներից ելնելով, և չկան Ռուսաստանի մոտ այս պահի դրությամբ տեխնիկական ռեսուրսներ։

Իսկ ի՞նչ արձագանքի սպասել Ռուսաստանի կողմից Սյունիքի վրա հարձակման դեպքում, հատկապես, որ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման հարցը պաշտոնապես Մոսկվան ամրագրեց երեկ:

«Եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն ուժով միջանցք ստանալ, ապա առաջնային արձագանքը կգա Իրանից, Ռուսաստանի կողմից կլինի կոշտ արձագանք, ու ոչ այնպիսին ինչպիսին անկլավների դեպքում։ Ամենահասարակ օրինակից սկսենք՝ ռուսական սպաները կարող են պարզապես կանգնել այն ճանապարհի վրա, որը Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն ճեղքել, որպեսզի ուղիղ չներգրավվեն կոնֆլիկտի մեջ, բայց կանխեն թուրքական զորքերի առաջխաղացումը. սա բազային և նախնական փուլի գործողությունների հետագիծը կարող է լինել։ Այդ քայլերից հետո Մոսկվան բոլորին կնստեցնի բանակցային սեղանին և կփորձի լինել խաղաղության գործընթացի միջնորդը»,- եզրափակեց Մելքոնյան։

Մարիա Զարգարյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli