Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՌԴ-ն Հայաստանին թողեց առանց այլընտրանք

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Վերին Լարսի» անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։ 

«Երթևեկության հնարավոր դժվարության պատճառով խորհուրդ ենք տալիս դիտարկել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիները»,- ասվում է ՌԴ ԴՄԾ մամուլ ծառայության հաղորդագրության մեջ։ 

Բայց հարցն այն է, որ Հայաստանն այլընտրաքային լիարժեք ուղի չունի այս պահի դրությամբ, և փաստացի ամանորյա աժիոտաժից առաջ հայ տնտեսվարները կանգնում են լուրջ խնդրի առջև՝ ինչպե՞ս հասցնել ապրանքը Ռուսաստան։

Այսինքն՝ այլընտրանքային ուղին Ադրբեջանով է, որին ձգտում են ՀՀ իշխանությունները, սակայն անգամ ՔՊ-ականներն են խոստովանում՝ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, այդ ուղին մեղ համար փակ է: Իսկ լաստանավային փոխադրումը այդպես էլ չիրագործվեց...

Ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի տնտեսության վրա Լարսի աշխատանքների ժամանակավոր դժվարացումը. այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։ 

«Փորձը ցույց է տալիս, որ այդ ազդեցությունը միշտ նեգատիվ է, քանի որ առանձին բիզնեսների համար միակ ոչ այլընտրաքային ճանապարհն է, որը, բնականաբար, խնդիրներ է ստեղծում։ Այլընտրանք կարող է հանդիսանալ Սև ծովով փոխադրումների իրականացումը, սակայն սա ժամանակային խնդիրներ է ստեղծում»,- ասաց Քթոյանը։

Իշխանությունները արդեն բավականիին երկար ժամանակ խոստանում են պարբերաբար դժվարանցանելի դարձող «Վերին Լարսին» Սև ծովով այլընտրանքային լաստանավային ուղի ապահովել: Կառավարությունը հայտարարում է, թե ծրագիրը կյանքի է կոչվում, արդեն երկու փորձնական փոխադրում է իրականացվել Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ երթուղով։

Հաղորդվում է, որ շուտով փոխադրումները կանոնավոր կդառնան՝ շաբաթական առնվազն մեկ անգամ հաճախականությամբ։

Բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք․ առևտրի համար ամենաակտիվ շրջանում Հայաստանից Ռուսաստան բեռները հասցնելը մինչև ամսվա վերջ կլինի բավականին բարդ:

Քթոյանը վստահ է՝ սա ազդակ է տնտեսվարողներին, որ փորձեն մեխանիզմներ կամ համատեղ քայլերի արդյունքում ռիսկերի նվազեցման քայլեր իրականացնել։

«Համենայնդեպս «Վերին Լարս» անցակետի փակ լինելը մեզ ցույց կտա՝ արդյոք կոնտեյներային նավը այլընտրանք կհանդիսանա՞, թե՞ ոչ։ Սկզբից իշխանությունը խոսում էր լաստանավի մասին, հետո լաստանավը փոխվեց, դարձավ կոնտեյներային նավ, բայց այսպես ուղին երկարում է և թանկանում է, իսկ ժամանակի առումով տնտեսվարողները կորուստ են ունենում։ Պետք է տնտեսվարողները փորձեն արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնել ավելի շուտ, քանի որ այժմ մենք ունենք արտահանումային կախվածություն Ռուսաստանից»,- ասաց տնտեսագետը։

Որքանով է այս իրավիճակը պայմանավորված քաղաքականությամբ: Ըստ փորձագետի՝ սա Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոց չէ, իսկ մի քանի շաբաթ առաջ կոնյակ արտահանող բեռնատարների հետ առաջացած խնդիրն ուներ տնտեսական և իրավական բաղադրիչներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կոնյակ արտադրող ընկերություններից մեկից MediaHub-ին հայտնել էին, որ ռուսական խոշոր «Магнит» սուպերմարկետների ցանցը հրաժարվել է իրենցից կոնյակ մատակարարել՝ «по политическим соображениям»:

Հետո հայտնի դարձավ, որ Լարսում հայկական կոնյակ արտահանող բեռնատարների հերթ է գոյացել, քանի որ ռուսական կողմը որոշել է ապրանքն ուղարկել փորձաքննության: Այս պահին, կարծես, խնդիրը կարգավորվել է։ Սակայն հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը՝ չի բացառվում, որ իրավիճակը գնալով էլ ավելի կվատանա, և ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը առաջին տուժողներն են:

Մարիաննա Արամյան

Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները