Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՌԴ-ն Հայաստանին թողեց առանց այլընտրանք

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Վերին Լարսի» անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։ 

«Երթևեկության հնարավոր դժվարության պատճառով խորհուրդ ենք տալիս դիտարկել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիները»,- ասվում է ՌԴ ԴՄԾ մամուլ ծառայության հաղորդագրության մեջ։ 

Բայց հարցն այն է, որ Հայաստանն այլընտրաքային լիարժեք ուղի չունի այս պահի դրությամբ, և փաստացի ամանորյա աժիոտաժից առաջ հայ տնտեսվարները կանգնում են լուրջ խնդրի առջև՝ ինչպե՞ս հասցնել ապրանքը Ռուսաստան։

Այսինքն՝ այլընտրանքային ուղին Ադրբեջանով է, որին ձգտում են ՀՀ իշխանությունները, սակայն անգամ ՔՊ-ականներն են խոստովանում՝ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, այդ ուղին մեղ համար փակ է: Իսկ լաստանավային փոխադրումը այդպես էլ չիրագործվեց...

Ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի տնտեսության վրա Լարսի աշխատանքների ժամանակավոր դժվարացումը. այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։ 

«Փորձը ցույց է տալիս, որ այդ ազդեցությունը միշտ նեգատիվ է, քանի որ առանձին բիզնեսների համար միակ ոչ այլընտրաքային ճանապարհն է, որը, բնականաբար, խնդիրներ է ստեղծում։ Այլընտրանք կարող է հանդիսանալ Սև ծովով փոխադրումների իրականացումը, սակայն սա ժամանակային խնդիրներ է ստեղծում»,- ասաց Քթոյանը։

Իշխանությունները արդեն բավականիին երկար ժամանակ խոստանում են պարբերաբար դժվարանցանելի դարձող «Վերին Լարսին» Սև ծովով այլընտրանքային լաստանավային ուղի ապահովել: Կառավարությունը հայտարարում է, թե ծրագիրը կյանքի է կոչվում, արդեն երկու փորձնական փոխադրում է իրականացվել Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ երթուղով։

Հաղորդվում է, որ շուտով փոխադրումները կանոնավոր կդառնան՝ շաբաթական առնվազն մեկ անգամ հաճախականությամբ։

Բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք․ առևտրի համար ամենաակտիվ շրջանում Հայաստանից Ռուսաստան բեռները հասցնելը մինչև ամսվա վերջ կլինի բավականին բարդ:

Քթոյանը վստահ է՝ սա ազդակ է տնտեսվարողներին, որ փորձեն մեխանիզմներ կամ համատեղ քայլերի արդյունքում ռիսկերի նվազեցման քայլեր իրականացնել։

«Համենայնդեպս «Վերին Լարս» անցակետի փակ լինելը մեզ ցույց կտա՝ արդյոք կոնտեյներային նավը այլընտրանք կհանդիսանա՞, թե՞ ոչ։ Սկզբից իշխանությունը խոսում էր լաստանավի մասին, հետո լաստանավը փոխվեց, դարձավ կոնտեյներային նավ, բայց այսպես ուղին երկարում է և թանկանում է, իսկ ժամանակի առումով տնտեսվարողները կորուստ են ունենում։ Պետք է տնտեսվարողները փորձեն արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնել ավելի շուտ, քանի որ այժմ մենք ունենք արտահանումային կախվածություն Ռուսաստանից»,- ասաց տնտեսագետը։

Որքանով է այս իրավիճակը պայմանավորված քաղաքականությամբ: Ըստ փորձագետի՝ սա Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոց չէ, իսկ մի քանի շաբաթ առաջ կոնյակ արտահանող բեռնատարների հետ առաջացած խնդիրն ուներ տնտեսական և իրավական բաղադրիչներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կոնյակ արտադրող ընկերություններից մեկից MediaHub-ին հայտնել էին, որ ռուսական խոշոր «Магнит» սուպերմարկետների ցանցը հրաժարվել է իրենցից կոնյակ մատակարարել՝ «по политическим соображениям»:

Հետո հայտնի դարձավ, որ Լարսում հայկական կոնյակ արտահանող բեռնատարների հերթ է գոյացել, քանի որ ռուսական կողմը որոշել է ապրանքն ուղարկել փորձաքննության: Այս պահին, կարծես, խնդիրը կարգավորվել է։ Սակայն հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը՝ չի բացառվում, որ իրավիճակը գնալով էլ ավելի կվատանա, և ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը առաջին տուժողներն են:

Մարիաննա Արամյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli