Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կորել է Աննա Հակոբյանի «Lexus»-ը. ՆԳՆ-ն ոչ մի կերպ չի կարողանում գտնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հատուկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի համար Mediahub-ը օրեր առաջ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանին սպասարկող Lexus-ը՝ առջևի մգեցված ապակիներով, ինչն օրենքի խախտում է։ 

Հիշեցնենք, Վահե Ղազարյանը մեր հարցին ի պատասխան՝ ասել էր, թե տեղյակ չէ, որ Փաշինյանի տիկինը երթևեկում է առջևի մգեցված ապակիներով։ Մեզ համար, իհարկե, կարող է զարմանալի թվալ, թե ինչպես է պարեկների աչքից վրիպել Փաշինյանի տիկնոջ Lexus-ը, որն ամեն օր իրենց աչքի առաջ է և հաճախ հենց իրենք են ուղեկցում այդ մեքենան։ 

Mediahub-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պարզ երևում է, որ Աննա Հակոբյանին սպասարկող Lexus LX 500 շքեղ ամենագնացն առջևի մգեցված ապակիներով է, և սա այն դեպքում, երբ Աննա Հակոբյանի ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենայի առջևի ապակիները թափանցիկ են։ Ուստի հարցում էինք ուղարկել ՆԳ նախարարություն՝ ճշտելու, թե տեսանյութի հրապարակումից հետո ինչ-որ քայլեր պատրաստվո՞ւմ են ձեռնարկել, օրինակ՝ տուգանել Աննա Հակոբյանին կամ նրա վարորդին և պոկել օրենքի խախտմամբ փակցված թաղանթները։ Ահա թե ինչ են պատասխանել մեզ ՆԳՆ-ից․ «Ձեր կողմից հրապարակված տեսանյութի հիման վրա հնարավոր չէ իրականացնել վարչարարություն և կայացնել վարչական ակտ, քանի որ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասերին համապատասխան, վարչական պատասխանատվություն կարող է կիրառվել միայն վարելիս խախտումը հայտնաբերելու և ապակիների լուսաթափանցելիությունը ստուգաչափում անցած համապատասխան սարքով չափելու արդյունքում։ Հաշվի առնելով, որ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ վարելու դեպքերի հայտնաբերումը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ամենօրյա ուշադրության ներքո, վարելու ընթացքում նման խախտումով տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են, ինչպես նաև կշարունակվեն ձեռնարկվել օրենքով նախատեսված վարչական ներգործության միջոցներ»։ 

Փաստորեն, ՆԳՆ-ն դեռ պետք է հայտնաբերի Աննա Հակոբյանի ավտոմեքենան, որ հետո հատուկ սարքով չափի ապակիների լուսաթափանցելիությունը, որից հետո նոր, վստահաբար, կտուգանի իրեն «առաջին տիկին» հռչակած իշխանական տիկնոջը։ Այսինքն՝ ամեն օր Աննա Հակոբյանն այդ մեքենայով իրենց աչքի առաջ աջ ու ձախ է անում, ու ՆԳՆ պարեկային ծառայությունը դա չի նկատում, ու դեռ պիտի «ձեռքներն ընկնի» Աննա Հակոբյանը, որ հետո կանգնեցնեն, եթե համարձակվեն, իհարկե, կանգնեցնել, հետո «դուխով» մոտենան և համարձակվեն ստուգել ապակիները, որից հետո նոր, եթե առյուծի կաթ խմած լինեն այդ օրը, նաև տուգանեն տիկնոջը կամ տիկնոջ վարորդին։ 

Իսկ իրականում՝ սա ընդամենը Հայաստանում արտոնյալների հասարակության և ոստիկանության ծառայողների՝ հատկապես պաշտոնյաների կանանցից վախերի ու սարսափների մասին է խոսում։ 

Վահե Մակարյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ռուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել