Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ «փաթեթավորմամբ» են իշխանական քարոզչությունն ու հաստիքային արևմտամետ «մեկնիչները» հանրությանը հրամցնում Արցախի կործանման, Հայաստանը կտորկտոր ոխերիմ թշնամուն նվիրելու երկրավեր ու տնաքանդ «գործընթացը»: Այդ «փաթեթավորումներից» մեկը, մասնավորաբար, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հնարավորությունն է: Այժմ «կենացները շիկացել» են ու դրան ավելացել է...

Հայաստանին ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը դիտարկելու առասպելը: Որքան էլ զարմանալի է թվում, բայց գրեթե 99 տոկոս գրագիտության նշումով հասարակության մեջ նման հեքիաթներին հավատացող չափահաս մարդկանց թիվը փոքր չէ: Կարճ ասած՝ այդ «կտերին» հավատացողներ կան: Միգուցե «եվրակտեր» են, դրա պատճառո՞վ, բայց կան: Հարկավ, իրավիճակը կարելի է ավելի դիպուկ և գեղարվեստական բնորոշել՝ ասելով՝ բարձ են դնում Հայաստանի հասարակության թևերի տակ: Կամ՝ գլխի տակ, դրանից բան չի փոխվում: Այսինքն, սին խոստումներով միամտացնում են:

Որքան էլ հասկանալի է, որ նորմալ, ադեկվատ մարդու տեսանկյունից երկրի, պետության կործանումը, տարածքային աղետաբեր զիջումները չեն կարող համեմատվել այնպիսի մի անարժեք ու չնչին բանի հետ, որն է՝ ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը, այնուամենայնիվ, արժե դիտարկել դրա, այսպես ասենք, ընթացքն ու վայրիվերումները ևս: Վստահեցնում ենք, որ «դիտարկելիքը» դրան արժե: Դրա համար եկեք մի փոքր, ընդամենը մի քանի ամիս հետ գնանք ժամանակի մեջ ու վերհիշենք, որ ընդամենը անցյալ տարվա նոյեմբերի կեսերին (կոնկրետ՝ նոյեմբերի 13ին) ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» շրջանակներում, ինչպես նաև՝ վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորությունը երկրի քաղաքացիների համար:

Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Եվրամիությանն անհրաժեշտ է, որ կնքվի խաղաղության պայմանագիր, և իրենք մտադիր են շարունակել իրենց միջնորդական դերը։ Էլի բաներ է հայտարարել, բայց այստեղ առանցքայինն ու այս պահին մեզ հետաքրքրողը եվրավիզաների ազատականացման հարցն է: Նույն այդ օրերին ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ուրախ-զվարթ հայտարարեց, թե՝ Երևանը հնարավոր է համարում, որ առաջիկա ամիսներին կսկսվեն Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները: Ավելին, ասաց, թե այդ «բանակցային գործընթացը» մեր երկրի դեպքում կարճ կտևի: Սա, կրկնենք, ընդամենը բարձ էր՝ Հայաստանի հանրության թևերի տակ:

Թեկուզ և՝ «եվրաբարձ», բայց՝ ընդամենը բարձ: Ավելին, կային տեղեկություններ, որ Եվրամիությունը Փաշինյանի իշխանությանը խոստացել է, որ այդ հարցը (վիզաների ազատականացման) կլուծեն, եթե նրանք էլ իրենց հերթին կարողանան հակառուսականությունը մինչև վերջ տանել, հավել յալ լեգիտիմություն ստանան՝ արտահերթ ընտրություններով, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն էլ արագորեն կնքեն: Բայց, ահա, այդ ոգևորված հայտարարություններից անցնում է ընդամենը 3-4 ամիս: Եվ խնդրեմ՝ ուղիղ 2 օր առաջվա նույն ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի խոսքը. «Ափսոսանքով նշեմ, որ կա մեկ ոլորտ, որտեղ դեռևս չենք հասել մեր ուզած արդյունքին։ Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով առաջընթաց կա, ապա մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, այն է ՝ մուտքի արտոնագրերի հարցը։

Այստեղ աշխատանքներ էին տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կա առաջընթաց, հակառակը՝ հետընթաց է արձանագրվել։ Անգամ «Erasmus»-ի ծրագրով ԵՄ մեկնող ուսանողները, որոնց դեպքում չպետք է լինի որևէ դժվարություն, ունեն խնդիրներ, որոշ պաշտոնյաների դեպքում ևս եղել են խնդիրներ»: Ավելին, նրա խոսքով՝ ԱԳՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից նույնիսկ այն դեպքերում, որտեղ բարդ էր պատկերացնել, որ կլինեն դժվարություններ: Հասկանալի՞ է, չէ՞, խոսքը «եվրավիզաների» ազատականացման հարցի մասին է: Այսինքն, այն «կոնֆետը» («կուտը», «բարձը»), որով հանրությանը մոլորության մեջ էին գցում, փուչ դուրս եկավ: Այսինքն, 3-4 ամիս «աշխատել» են, բանակցել են, և՝ ԵՄ վիզաների հարցով վիճակն ավելի են վատացրել, քան թե կար դրանից առաջ: Հետընթաց են արձանագրել: Անգամ այն խմբերը, որ նախկինում խնդիրներ չէին ունենում, հիմա ԵՄ երկրներ մուտքի վիզա ստանալու հարցում որոշակի դժվարությունների են բախվել ու բախվում: Տիպիկ նիկոլական «աշխատանք» և իրավիճակ:

Ինչին դիպչում են՝ փչացնում են, վատացնում, խափանում: Թե բա՝ «աշխատանքներ էին տարվել»: Այստեղ են ասել՝ ավելի լավ է՝ չտանեիք: Ի՞նչ է ցուցանում այս իրապատումը: Իսկ այն առաջին հերթին ցույց է տալիս, որ փաշինյանական իշխանությունը «հաջողացնում» է խնդիրներ հարուցել այնտեղ, որտեղ դրանք, կարծես թե, չպիտի լինեին: Կամ գոնե այնպիսին էր վիճակը, որ գոնե հետընթաց չպետք է լիներ: Այսինքն, այս իշխանությունը ոչ մի բանի համար պիտանի չէ: Նույնիսկ իրենց սիրելի Արևմուտքի հետ չեն կարողանում աշխատել: Դա՝ իր հերթին:

Մյուսը, ինչ ցույց է դալիս այս ամենը, ավելի դառը բան է: Իսկ դա այն է, որ Արևմուտքը, «քաղաքակիրթ Եվրոպան» հերթական անգամ ցույց տվեց, որ, մեծ հաշվով, թքած ունի Հայաստանի ու հայ ժողովրդի վրա: Նրանց, բնականաբար, իրենց շահերը, Ադրբեջանի ու Թուրքիայի միջնորդավորությամբ գազ ու նավթ ստանալն է հետաքրքրում, իսկ Հայաստանից ԵՄ երկրներ ազատ ելումուտն իրենց ընդհանրապես պետք չէ: Պե՞տք է, ուրեմն իրենց շահի համար այդ պահին փշի-փշի են անում, թևերի տակ բարձ դնում: Եթե դիմացինն այնքան անխելք է, որ այդ փչոցներին հավատում է, նրանց ուզածն անում, հաջորդ պահին «մոռանում» են, գործընթացը դառնում է ժամանակատար, ձգձգում են, տանում են հետընթացի:

Ինչինչ, բայց բյուրոկրատիան Եվրոպայում հի՜ն ու ամուր հիմքերի վրա է: Նույնը, բնականաբար, լինելու է նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածության (անդամության էլ չէ, այլ՝ ընդամենը դրա թեկնածու համարվելու) հարցի դեպքում: Չկասկածե՛ք: Ասենք ավելին: Այդ «անդամության» սինտիպոնե բարձերը թևատակերին, Հայաստանը, բնականաբար, ԵՄ անդամ չի դառնալու, թշնամանալու է Ռուսաստանի, ձեռքի հետ՝ նաև Իրանի հետ, ու մեն-մենակ, անդաշնակից ու անպաշտպան է մնալու, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար Արարատում բախվել են բազմաթիվ մեքենաներ, հետո՝ նորից այլ մեքենաներ, 7 վիրավnր կաՍիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»Իշխանությունը կազմաքանդում է հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկարի չի տևի. Բագրատ Սրբազան «Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվեՍիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»Հայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվում «Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել․ մանրամասներ Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ»Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»Սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներ Համաճարակի սկզբից ի վեր միլիարդատերերն ավելի հաճախ են փոխում իրենց բնակության վայրերը