Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձյունառատ ձմեռներ ունեցող տարածքներում մշտապես ապրող մարդկանց համար առաջին դահուկները հայտնվել են հին ժամանակներում: Այս սարքերն օգնել են որս անող մարդուն՝ տարբեր իրավիճակներում պարզապես արագ շարժվել ձնառատ տեղանքով: Դեռևս 4300 տարի առաջ պատրաստված ամենահին դահուկներից մի քանիսը հայտնաբերվել են Ռուսաստանի Պսկովի մարզում: Դահուկների մասին հին հույն պատմիչների առաջին գրավոր վկայությունները թվագրվում են մեր թվարկության 6-7-րդ դարերով: 925 թվականին թվագրվող փաստաթղթերը պատմում են Նորվեգիայի թագավոր Օլաֆ Տրուգվասոնի մասին, որը սիրում էր դահուկ քշել:

Նորվեգացիներն առաջին ժողովուրդն էին, որ հետաքրքրություն դրսևորեցին դահուկային սպորտի նկատմամբ: Նորվեգիայի զորավար Հանս Էմահուսենը 1733 թվականին հրաման է արձակել բանակային կոչումների համար դահուկային մարզումներ անցկացնելու մասին՝ հստակ շեշտելով դրա սպորտային բաղադրիչը: 34 տարի անց՝ 1767 թվականին, տեղի են ունեցել այն ժամանակ հայտնի լեռնադահուկային սպորտաձևերի առաջին մրցումները։ 1862 թվականից սկսած՝ 2 տարի շարունակ Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում սկսել է գործել դահուկային աքսեսուարների ցուցահանդես, որն աննկատ չի մնացել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների կողմից։

19-րդ դարի վերջում դահուկավազքը հայտնի է դարձել ոչ միայն Սկանդինավիայում, այլ նաև եվրոպական երկրների մեծ մասում։ 1877 թվականին Նորվեգիայում բացվել է առաջին լեռնադահուկային ակումբը, իսկ քիչ անց նմանատիպ ակումբներ են հայտնվել Ֆինլանդիայում, Շվեդիայում և այլ երկրներում։ Աճող ժողովրդականության հետ մեկտեղ հայտնվել են դահուկային տոներն ու փառատոները՝ Հոլմենկոլեն, Լահտիի խաղերը, Վասալոպպետը: Նորվեգիայում 1901 թվականը նշանավորվել է «դահուկային երկամարտ» սկզբունքով մրցույթների մեկնարկով: Սկզբում դրանց մասնակիցները եղել են միայն ֆինն ու շվեդ դահուկորդները։ Հետո՝ 1913 թվականից սկսել են մասնակցել հարևան Նորվեգիայի մարզիկները։ Ռուսական Կայսրությունում դահուկավազքի առաջին մրցումներն անցկացվել են դեռ 1894 թվականից, Նևայի սառույցի վրա դահուկավազքի մրցարշավների տեսքով։

Նորվեգիայում՝ Օսլոյում, 1910 թվականին ստեղծվել է Դահուկավազքի միջազգային հանձնաժողով, որը 14 տարի անց՝ 1924 թվականին, դարձել է Դահուկավազքի միջազգային ֆեդերացիա։ Հիմնադրման օրվանից մինչ օրս այդ կառույցն է եղել դահուկային սպորտի հիմնական մարմինը։ 1924 թվականի դահուկավազքի 18 և 50 կիլոմետրանոց մրցումները ներառվել են առաջին ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ 1925 թվականին Չեխոսլովակիայի Յանսկե Լազնե քաղաքում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը։ Սկզբում ընդունված էր նման մրցույթներ անցկացնել ամեն տարի, իսկ 1950 թվականից՝ չորս տարին մեկ անգամ։ 1985 թվականից ի վեր դահուկավազքի աշխարհի առաջնություններն անցկացվում են 2 տարին մեկ անգամ: 1980-ականներին ի հայտ է եկել դահուկավազքի նոր ոճ՝ «ազատ ոճը» կամ «չմշկասահքը»։

Նախկինում դահուկավազքի ժամանակ մարզիկները շարժվում էին դասական ոճով։ Հիմա էլ դահուկային սպորտի նոր տեսակներ են ի հայտ գալիս: Դրանցից ամենատարածվածներն են՝ հետապնդում, փոխանցումավազք, անհատական և թիմային սպրինտ: Հատուկ դիսցիպլին է դահուկավազքի զանգվածային մեկնարկը: 90 կիլոմետրանոց դահուկավազքի առաջին մարաթոնը տեղի է ունեցել 1922 թվականին։ Այն նվիրված էր Շվեդիայի թագավոր Գուստավ Վասային, որը նույն ճանապարհով անցել էր 16-րդ դարի սկզբին։ Մեր օրերում էլ դահուկավազքը շարունակում է չափազանց տարածված լինել: Այդ սպորտաձևը, բացի առողջության օգուտներից, մարդկանց մեջ զարգացնում է նաև այնպիսի հատկություններ, ինչպիսիք են համբերությունը, հաստատակամությունը և հաղթելու ցանկությունը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»