Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եկեք մի կողմ դնենք իրավիճակի գնահատման և վերլուծության հուզական բաղադրիչը և պարզապես անցնենք փաստերի միջով:

Իհարկե դժվար է հանգիստ ընկալել այն սուտը, մանիպուլյացիաները և հակահայկական ապուշությունը, որոնք, ըստ էության, ներկայիս հայաստանյան իշխանության միակ գործիքներն են, բայց, այնուամենայնիվ, փորձենք:
Եվ այսպես...

1-Հայաստանյան իշխանությունները ՝ ի դեմս վարչապետի, խորհրդարանի խոսնակի, նախարարների , իշխանական տարաբնույթ պատգամավորների, բլոգերների և իշխանամետ քաղաքագետների, պնդում են, որ Հայաստանի Տավուշի մարզի որոշ տարածքները պատկանում են Ադրբեջանին։ Նույնը պնդում է Ադրբեջանը։

2-Հայկական իշխանությունը ՝ ի դեմս վարչապետի, խորհրդարանի խոսնակի, նախարարների, իշխանական տարաբնույթ պատգամավորների, բլոգերների և իշխանամետ քաղաքագետների, պնդում է, որ եթե Հայաստանի Տավուշի մարզի որոշ տարածքները չհանձնվեն Ադրբեջանին, ապա Ադրբեջանը ուժով կգրավի ՀՀ տարածքները:
Ադրբեջանը նույնն է պնդում։

3-Հայաստանյան իշխանությունները ՝ ի դեմս վարչապետի, խորհրդարանի խոսնակի, նախարարների, տարատեսակ պատգամավորների, բլոգերների և իշխանամետ քաղաքագետների, պնդում են, որ նույնիսկ այդ տարածքները հանձնելուց հետո որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, և որ Ադրբեջանը չի լքի նախկինում ՀՀ օկուպացված տարածքները: Նույնը պնդում է Ադրբեջանը։

Սրանք փաստեր են:

Իսկ հիմա եզրակացությունները:

Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս հայկական և ադրբեջանական իշխանությունների գործողություններն ամբողջությամբ սինխրոնացված են, այլ կերպ հնարավոր չէ բացատրել Տավուշում իրավիճակի գնահատման և զարգացման հեռանկարների զարմանալի թավշյա-ադրբեջանական զուգադիպությունները:

Նաև կարելի է ենթադրել, որ այդ տարածքների հանձնումը կարող է տեղի ունենալ ուժային ճանապարհով, և հայկական իշխանությունները դիմադրություն չեն ցուցաբերի, քանի որ դե ֆակտո արդեն ճանաչել են այդ տարածքները Ադրբեջանի մաս   

Այնուհետև պարզ է դառնում, որ Տավուշի գյուղերի հանձնումը ( կարևոր չէ խաղաղությամբ կամ պատերազմով) ընդամենը Հայաստանի մասնատման թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման փուլ է, ինչն էլ իր հերթին հաստատվում է Հայաստանի իշխանությունների հայտարարություններով ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանին հերթական վերջնագրերի ներկայացումը դադարեցնելու երաշխիքների բացակայության մասին ։ 

Եվ այստեղ առաջանում են հետևյալ հարցերը.

Ինչո՞ւ է հայկական իշխանությունը, չունենալով ռազմական գործողությունների չվերսկսման որևէ երաշխիք, Ադրբեջանին տալիս շահեկան դիրքեր ՝ հարձակվելու Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերի խորքերը ՝ զուգահեռաբար քանդելով Հայաստանի հյուսիսի պաշտպանական ողջ գիծը:

Ինչու՞ հայկական իշխանությունը որոշեց միակողմանիորեն փաստացի Ադրբեջանին հանձնել Հայաստանի հյուսիսում գտնվող առանցքային լոգիստիկ և էներգետիկ (գազատար) հանգույցների վերահսկողությունը:

Ինչու՞ է հայկական իշխանությունը ինքնակամ լեգիտիմացնում Ադրբեջանի հավանական ագրեսիան հայկական Տավուշի նկատմամբ ՝ փաստացի արդեն մարզի մի մասը հայտարարելով որպես Ադրբեջանի տարածք։

Եվ ամենակարևորը...ինչու՞ խաղաղության պատրվակով ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում են թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական գործողությունների վերսկսման գործընթացին։

Արման Աբովյան

 

Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան