Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան

ԲԼՈԳ
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնվել Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Նևիլ Չեմբերլենի և Ուինստոն Չերչիլի գործունեության համեմատության մասին, որի ներքո քողարկված կերպով արդարացվում է գործող իշխանությունների պարտվողական, հանձնվողական, դավաճանական քաղաքականությունը։
Տեքստի հիմնական միտքն այն է, որ գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը՝ ադրբեջանական ագրեսիան Հայաստանից հեռացնելու համար, մինչև Հայաստանը պատրաստ կլինի դիմագրավել Ադրբեջանին զենքով։ Այս միտքը տեքստի մեջ ներկայացվում է այն շարադրանքով, որ 1938թ․ սեպտեմբերի մյունխենյան հայտնի գործարքը կնքելով (որով Չեխոսլովակիային պատկանող Սուդետական մարզը նվիրաբերվում էր նացիստական Գերմանիային՝ «ագրեսորին խաղաղեցնելու» նկատառումով) և Գերմանիային չդիմադրելով՝ Չեմբերլենը ժամանակ էր շահում ու հեռացնում պատերազմը Մեծ Բրիտանիայից, որ այդ ընթացքում և դրանից առաջ հենց Չեմբերլենն էր ձեռնամուխ եղել բրիտանական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծմանը և այլն։
Զուտ ռազմի ոլորտից որոշ չափով տեղյակ, բայց աշխարհաքաղաքականությունից, քաղաքական պատմությունից, դիվանագիտությունից, միջազգային հարաբերությունների տեսությունից անտեղյակ հեղինակի ձեռագիրն ակնհայտ է։ Բայց ամենազավեշտալին այն է, որ այս տեքստի հեղինակը հավանաբար «անտեղյակ է» նաև գործող իշխանությունների պոպուլիստական գործելակերպից, նրանց ընդդիմադիր ժամանակների կեցվածքից, հայտարարություններից և այլն։
Եվ այսպես, չուզենալով երկարաշունչ տեքստով ծանրաբեռնել ընթերցողին, մի քանի հարցադրումներ եմ թողնում ստորև․
1) Կարելի՞ է արդյոք նույն հարթության մեջ դնել իրենց երկրից 2000 կմ հեռավորության վրա գտնվող, գերմանացիներով բնակեցված Սուդետական մարզի արժեքը բրիտանացիների համար և Արցախի արժեքը հայերի համար։
2) Կարելի՞ է ասել, որ ժամանակ շահելուն զուգընթաց Չեմբերլենը հետևողականորեն ավերում էր Մեծ Բրիտանիայի հարաբերություններն իր գործընկերների, դաշնակիցների հետ։ Կարելի՞ է ասել, որ Մեծ Բրիտանիան դիվանագիտական մեկուսացման մեջ էր հայտնվել այն ժամանակ, ինչպես Հայաստանն է հայտնվել ներկայում։
3) Կարելի՞ է ասել, որ Հայաստանի տնտեսությունը ներկայում համակարգված կերպով դրվում է ռազմական ռելսերի վրա․ այս տեմպերով «ռազմականացվելու» դեպքում ի՞նչ կմնա Հայաստանից։
4) Նշելով բարձրաստիճան զինվորականներ Հյու Դաուդինգի, Հարոլդ Ալեքսանդերի, Բերնարդ Մոնթգոմերիի անունները՝ մի՞թե հարցեր չեն ծագել հեղինակի մոտ, թե ինչու՞ հայ բարձրաստիճան բազմաթիվ զինվորականներ դուրս են մնացել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու գործից։
5) Հիշելով Չեմբերլենին տրված զեկույցի մասին առ այն, որ 1938թ․ սեպտեմբերին Մեծ Բրիտանիան պատրաստ չէ Գերմանիայի հետ մեծամասշտաբ բախմանը, հեղինակն ինչու՞ է մոռացել, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին ՀՀ ԶՈՒ սպայակույտը ահազանգել է պատերազմը արագ դադարեցնելու մասին, ինչու՞ ՀՀ քաղաքական ղեկավարությունը չի անսացել այդ ահազանգին։
6) Ակնարկելով ՀՀ ներկայիս ղեկավարության չափազանց «շրջահայաց», «չափավոր» գործելակերպի մասին և դատապարտելով քաղաքական նկատառումներով հայտարարությունները՝ ինչու՞ է մոռացության տրվում գործող ղեկավարության ներկայացուցիչների շահարկումներն ու հայտարարությունները «800 հեկտար», «Աղդամն իմ հայրենիքն է», «Արցախը Հայաստան է և վերջ» և այլ խորագրերով։

Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակ