Yerevan, 22.December.2025,
00
:
00
BREAKING


Ադրբեջանական և հայկական լրատվական կայքերի այցելությունների պատկերը. ուսումնասիրություն

ANALYSIS

Լրատվության մատուցումը տարիների ընթացքում հարմարեցվում է տվյալ ժամանակաշրջանի տեղեկատվական տեխնոլոգիական նորարարություններին և գյուտերին:

Բոլոր ժամանակներում էլ մարդիկ ինֆորմացիոն քաղցը հագեցնելու համար ունեցել են որոշակի տեղեկատվական աղբյուրներ, որտեղից ստացել են ինչ որ քանակի ինֆորմացիա:

Այսօր, արդեն բացի հին՝ ընդունված տարբերակներից, ընթերցողի թիվ մեկ ինֆորմացիոն աղբյուրը համացանցն է: Այն իր հետ բերել է էլեկտրոնային լրատվական կայքերի մշակույթը:

Ինչևէ, այս թեմայով կարելի է անվերջ խոսել, սակայն կուզենայի մի փոքր «շրջայց» կատարել հայկական և ադրբեջանական կայքերով, ուսումնասիրել ընթերցողների քանակն ու նրանց՝ դեպի էլեկտրոնային լրատվականներ կատարվող հոսքերի «ճանապարհները»:

Վերջերս բավական շատ է խոսվում ամենաշատ ընթերցվող լրատվական կայքերի մասին: Եթե վերցնենք տվյալ երկրի ամենաշատ այցելվող և ընթերցվող լրատվական կայքերը, ուսումնասիրենք, թե ինչ ճանապարհով են այցելուները հաճախում տվյալ կայք, կարող ենք որոշակիորեն պատկերացում կազմել, թե ինտերնետ սպառողներն ինչպես են փորձում հագեցնել իրենց ինֆորմացիոն ծարավը:

Այս մասին մի փոքր ավելի ուշ մանրամասն կխոսենք, հիմա եկեք նայենք Հայաստանի և Ադրբեջանի ամենաընթերցվող լրատվամիջոցների ցանկը. (similarweb, ամսական այցելուներ)

Հայաստան - Ադրբեջան

News.am – 9.1 մլն Day.az – 8 մլն

Blognews.am – 6.7 մլն Milli.az – 5.7 մլն

1in.am – 4.4 մլն Bizimyol.info – 2.2 մլն

Tert.am – 4 մլն Oxu.az – 2.2 մլն

Orer.am – 3.4 մլն Musavat.com – 2.1 մլն

Past.am – 3.2 մլն Qafqazinfo.az – 1.2 մլն

Mamul.am – 2.4 մլն Azadliq.info – 1.2 մլն

Aravot.am – 1.2 մլն Haqqin.az – 1.2 մլն

Asekose.am – 1.1 մլն 1news.az – 950 հազ

168.am – 970 հազ Anspress.com – 930 հազ

Հիմա եկեք տեսնենք, թե ամենաընթերցվող կայքերի այցելուներն ինչ ճանապարհով են հայտնվում լրատվական կայքերում:

Վերցրել եմ 3 հիմնական ճանապարհները, որտեղից ընթերցողը կարող է մուտք գործել լրատվական կայքեր՝ ուղիղ (Direct), որոնողական եղանակով (Search) և սոցիալական ցանցերից (Social):

Սկսենք Հայաստանից: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ամենաընթերցվող հայկական էլեկտրոնային լրատվական կայքերի այցելուների 68.6%-ը (միջինացված) սոցիալական ցանցերից են: Այսինքն մեծ մասը սկզբում մուտք է գործում սոցիալական ցանց, որտեղից էլ նյութն ընթերցելու նպատակով՝ լրատվական կայքեր: Ուղիղ այցելությունները (Direct) հայկական լրատվական կայքերի պարագայում ընդամենը 17.1% են կազմում: Այս ամենի ֆոնին պետք է նշեմ, որ մեր լրատվամիջոցներից միայն asekose.am կայքն է, որի ուղիղ այցելությունների թիվը գերազանցում է սոցիալական ցանցերից եկող մուտքերի թվին՝ համապատասխանաբար 47.88% և 31.93%:

Ուղիղ և սոցիալական ցանցերի միջոցով այցելություններից բացի, ինտերնետ տիրույթում որոնողական կայքերի միջոցով նույնպես ընթերցողը հնարավորություն ունի իրեն հետաքրքրող ինֆորմացիան փնտրել և կարդալ: Այնուամենայնիվ, ամենաընթերցվող հայկական կայքերի պայմաններում որոնողական եղանակով այցելությունների թիվը կազմում է ընդամենը 8.77%:

Ստացվում է, որ Հայաստանում, որպես ինֆորմացիոն աղբյուր դիտարկվում են սոցիալական ցանցերը: Այս կամ այն տեղեկատվության հայթայթման նպատակով ընթերցողները մեծամասամբ այցելում են սոցկայքեր:

Տրամաբանական է, որ մեր օրերում, երբ մարդիկ ինտերնետում եղած ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցիալական ցանցերում, իրենց հետաքրքրող ինֆորմացիան ևս պետք է փնտրեն այստեղ, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր հարևան երկրում պատկերը մի փոքր այլ է:
Ի տարբերություն հայկական լրատվական կայքերի, ադրբեջանական կայքերի այցելուների միայն 28.8%-ն է սոցկայքերից: Ադրբեջանի ընթերցողները ամենաընթերցվող էլեկտրոնային լրատվականների 28.6% ուղիղ են մուտք գործում: Միևնույն ժամանակ նկատենք, որ ադրբեջանական կայքերի որոնողական եղանակով այցելությունների թիվը կազմում է 28.7%:

Այսինքն, ստացվում է, որ թեպետ հայկական և ադրբեջանական ամենաընթերցվող կայքերի մուտքերը հիմնականում գալիս են սոցկայքերից, այնուամենայնիվ, ուշադրություն դարձնենք հետևյալ իրողության վրա: Ադրբեջանական լրատվական թոփ կայքերի 3 ճանապարհներով մուտքերի ցուցանիշները գրեթե հավասար են (28.8%, 28.6%, 28.7%), մինչդեռ Հայաստանի պարագայում սոցիալական ցանցերից մուտքերը անհամեմատ ավելի առաջ են մյուս ցուցանիշներից (68.6%, 17.1%, 8.77%):

Խոսեցինք կայքերի այցելուների «ճանապարհներից» և փաստենք, որ երկու երկրների դեպքում էլ լրատվական կայքեր ամենաշատն այցելում են սոցիալական ցանցերից:
Մի մասի դեպքում թիվը բարձր է (մոտավորապես 68.6%), մյուսում՝ համեմատաբար պակաս (մոտավորապես 28.6%):

Ուստի հետաքրքրություն է առաջանում, թե ամենաշատը որ սոցիալական կայքն է «ուղղորդում» ընթերցողներին լրատվական կայքեր: Երկրների ամենաշատ այցելվող կայքերի ցանկը նայելով՝ արդեն իսկ տրամաբանական էր, որ թե´ Հայաստանի, թե´ Ադրբեջանի պարագայում էլեկտրոնային լրատվական կայքեր ամենաշատն այցելելու են Facebook-ից:

Եթե ավելի կոնկրետ, ապա սոցիալական կայքերից մուտքերի 97.7%-ը Հայաստանի պարագայում բաժին է ընկնում Facebook-ին, իսկ ադրբեջանական ամենաընթերցվող կայքերի պարագայում՝ 97.2%-ը:

Ինչպես տեսնում ենք, երկու երկների դեպքում էլ սոցիալական ցանցերի միջոցով ինֆորմացիա ստանալու համար նախընտրում են Facebook-ը: Սա տրամաբանական է, քանի որ թե´ Հայաստանում, թե´ Ադրբեջանում ավելի շատ կիրառվում է հենց այս հարթակը:

Հիմա եկեք ավելի կոնկրետ թվերով տեսնենք բնակչության ներգրավվածության ցուցանիշները սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook-ում, քանի որ երկու երկրներում էլ լրատվական կայքերի ընթերցողների հոսքն ամենաշատը գալիս է հենց այս հարթակից:

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանի 9.5 մլն բնակչության 5.7 մլն-ը ինտերնետ սպառող է, նրանցից 1.6 մլն-ը ֆեյսբուքյան օգտատեր է: Միևնույն ժամանակ, Հայաստանի 2.9 մլն բնակչության պարագայում 1.3 մլն մարդ ինտերնետ սպառող է, և հաշվվում է մոտավորապես 850 հազար ֆեյսբուքյան հայ օգտատեր:

Որպեսզի ավելի տեսանելի լինի պատկերը և կարողանանք զուգահեռներ տանել երկու երկրների միջև, եկեք այս թվերը վերածենք տոկոսների:
Ադրբեջանում բնակչության մոտ 60%-ը ինտերնետ սպառող է, իսկ ֆեյսբուքյան օգտատերերը կազմում են ինտերնետ սպառողների մոտավորապես 28%-ը: Միևնույն ժամանակ, Հայաստանի պարագայում ինտերնետից օգտվողները ամբողջ բնակչության մոտավորապես 45%-ն են, որի համեմատ ֆեյսբուքյան օգտատերերըի թիվը կազմում է շուրջ 65%:

Այսինքն, չնայած նրան, որ ադրբեջանցիները ինտերնետի օգտագործման ցուցանիշով առավելություն ունեն հայերի նկատմամբ, այնուամենայնիվ, Facebook-ում ներգրավվածությունը Հայաստանի պարագայում ավելի մեծ է, քան հարևան պետությունում:

Սա կապված է հիմնականում այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանում որոշակիորեն սահմանափակված է խոսքի ազատությունը: Դրանով պայմանավորված՝ սոցիալական ցանցերում օգտատերերը խուսափում են առանձնհատուկ ակտիվությունից: Պետք է համաձայնենք, որ Հայաստանում սոցիալական ցանցերի մշակույթի զարգացումն ուղեկցվել է նրանով, որ մարդիկ հնարավորություն ունեն այս հարթակն օգտագործելով լսելի դարձնել իրենց ամենատարբեր խնդիրները: Երբ հասարակությունը զրկված է լինում նման հնարավորությունից, էականորեն նվազում է նաև սոցկայքերի դերն ու նշանակությունը հանրային կյանքում: Չի կարելի միանշանակ ասել, որ սոցիալական ցանցերը մարդկությունն օգտագործում է բացառապես խնդիրների վերծանման նպատակով, այն կարելի է օգտագործել նաև որպես ժամանցային հարթակ, այնուամենայնիվ խոսքի ազատության սահմանափակ լինելը կարող է բերել սոցիալական ցանցերում որոշակի ակտիվության նվազման: Անգամ այս պայմաններում, նկատենք, որ Ադրբեջանից ամենաշատ այցելվող կայքերի ցանկում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Facebook-ը և զիջում է միայն Google-ին (alexa.com):

Կարծում եմ, որոշակիորեն երևաց մեր և ադրբեջանական լրատվական կայքերի այցելությունների պատկերը: Եթե մի փոքր ընդհանրական նայենք ստացվածին, ապա պետք է համաձայնենք, որ երկու երկրները ցուցանիշային որոշակի նմանություններ, այնուամենայնիվ, ունեն:

Ռուբեն Խաչատրյան

Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant International