Ամանորին ընդառաջ ազատվեք ավելորդ ճարպերից այս հրաշք հյութի օգնությամբ
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Թուրինջը հայտնի է որպես հակաօքսիդանտ միջոց, ինչպես նաև՝ իր հակաբորբոքային հատկություններով: Թուրինջը հարուստ է վիտամին C –ով, պարունակում է նաև A, B, D, E վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, ցինկ, պղինձ և երկաթ:
Ներկայացնում ենք բաղադրատոմս, որը կօգնի հալեցնել ավելորդ ճարպերը և վերականգնել գեղեցկությունը: Ըմպելիքի հիմնական բաղադրիչն էլ հենց թուրինջն է: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 1 մեծ, հասած թուրինջ,
- 1 թեյի գդալ մեղր:
Ըմպելիքը պատրաստելու համար պետք է կիսել թուրինջը, որը լավ է՝ սառը լինի, ապա հանել միջուկը գդալով: Այնուհետև պետք է միջուկն ու մեղրը հարել բլենդերով՝ մինչև համասեռ զանգված ստացվի:
Հրաշք ըմպելիք պարունակում է օգտակար տարրեր, ինչպիսին է պեկտինը, որը նպաստում է ավելորդ խոլեստերինի արդյունավետ արտազատմանը: Այն իջեցնում է նաև ինսուլինի մակարդակն արյան մեջ և կարգավորում է նյութափոխանակությունը:





