Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տրամաբանական հետևանքը լինելու է այն, որ իրենց մերժվելու հերթն էլ է գալու»

POLITICS

Անցած տարվա իրադարձություններից հետո հասարակական, քաղաքական հարաբերություններում իրավիճակը պարբերաբար սրվում էր: Այն արտացոլվում էր հատկապես սոցցանցերում՝ երբեմն հասնելով ու հատելով անթույլատրելի բառապաշարի սահմանները: Ամիսներ շարունակ բարձրաձայնվում էր իրավիճակը կանխելու անհրաժեշտության մասին, բայց խնդիրը չլուծվեց: Ինչի՞ հետևանք էր սա, ինչո՞ւ մինչ օրս չի ստացվում այլ մթնոլորտ ստեղծել, իսկ գերակշռող բացասականը ավելի լայն տարածում է գտնում: Այս և մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանի հետ:

Սկսելով առկա մթնոլորտից՝ քաղաքագետը խոսեց իրավիճակի ավելի խորը պատճառների մասին:

«Վերջին 30 տարիներին մենք ինչ-որ մեկին կամ ինչ-որ ուժի պարբերաբար մերժում ենք։ Քաղաքականության ընկալումը իջել է կենցաղային ընկալումների աստիճանի՝ կան լավ մարդիկ ու վատ մարդիկ, սակայն էֆեկտիվ կառավարման, աշխարհայացքի ձևավորման խնդիրների մասին մենք չենք մտածում։ Նույնը շարունակվում է նաև հիմա։ Իշխանափոխությունը մերժման խնդիրը ավելի կրքոտ է դրել, և գործող իշխանությունը պետք է ցույց տա, որ մերժելու սոցիալական պատվերը կատարվում է, այլապես հասարակությունը կկասկածի հեղափոխականների ազնվության վրա։

Դա ծուղակ է գործող իշխանությունների համար, որի տրամաբանական հետևանքը լինելու է այն, որ իրենց մերժվելու հերթն էլ է գալու։ Դրական օրակարգ նրանք չեն կարողանում ձևավորել։ Կարծում եմ, որ բացասական լիցքերը շարունակվելու են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը:

Ինչ վերաբերում է ստեղծվածի մեջ իշխանության մեղավորության չափաբաժնին, այն մոտեցմանը, երբ մեղավորության վեկտորներն իշխանության ներկայացուցիչներն ուղղում են ցանկացած տեղ, բացառությամբ՝ իշխանության, քաղաքագետը խնդիրն այլ տեսանկյունից է բացատրում. «Իշխող խմբավորումը քաղաքական թիմ չէ, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ անունով է կուսակցություն։ Նրանք կառավարման փորձի, մենեջմենթի, գիտելիքների պակաս ունեն, որը կարող է գալ միայն տարիների ընթացքում՝ աշխատանքի շնորհիվ։

Դեռևս օգտագործում են մերժելու, պատասխանատվությունը նախկինների վրա դնելու ռեսուրսը։ Դա դեռ աշխատում է, սակայն դա երկար չի կարող շարունակվել։ Մի ռեսուրս էլ ունեն՝ քաղաքական դաշտում դեռևս այլընտրանք չի ձևավորվել»: Ստեփան Դանիել յանի կարծիքով, այդուհանդերձ, այսօր արդեն կան ցուցիչներ, որոնք այդ ռեսուրսների հետզհետե սպառման մասին են վկայում:

«Խոստացված անցումային արդարադատությունը, վեթթինգը, տնտեսական հեղափոխությունը, Սահմանադրական դատարանի շուրջ կատարվող անհեթեթությունները ցույց են տալիս, որ կա տպավորություն ստեղծելու ցանկություն, սակայն չկա գործ։ Անընդհատ հում գաղափարներ են մատուցվում հասարակությանը, սակայն անգամ թղթի վրա արված ամբողջական գործ չկա։ Դա հենց ցուցիչ է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է առաջնահերթությունները դասակարգելու խնդրին, հարցին, թե պետության զարգացումն այսօր որքանո՞վ է առաջնային, Ս. Դանիել յանն արձագանքում է. «Զարգացման օրակարգն առաջնային է, սակայն երկրները զարգանում են համերաշխության մթնոլորտում: Չեմ կարծում, որ այս կառավարությունն արդեն ունակ է համերաշխության մթնոլորտ ստեղծել։ Ցավոք, կարծես, արդեն ուշ է, ժամանակը բաց է թողնված»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք կանգ առնելու և այլ ուղղությամբ շարժվելու հնարավորություններ ընդհանրապես չկան, քաղաքագետը նկատում է. «Չեմ ցանկանում կանխատեսումներ անել. պետք է ստեղծվի նոր քաղաքական հոսանք, որը կկարողանա և՛ առաջարկել հստակ օրակարգ, և՛ լինել վստահելի հասարակության մեծամասնության համար»:

Նրա խոսքով, այսօր կա մի իշխանություն, որին այլընտրանք դեռևս չկա:

«Դրա հաշվին իրենք դեռ կարողանում են ապահովել 50% ավելի վստահության քվեն։ Ընկալելի այլընտրանքի առաջացման դեպքում, կարծում եմ, այդ տոկոսը կտրուկ անկում կապրի։ Գործող իշխանությունը դեռ ժամանակ ունի իրավիճակը շտկելու, սակայն դրա համար չունի փորձ և ստեղծագործական ներուժ։ Հասարակությունը, կարծում եմ, դա հասկանում է»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով վերջին շրջանում ուշադրության կենտրոնում գտնվող Արցախի ներքաղաքական իրավիճակին, և դիտարկելով նաև այն տեսակետները, համաձայն որոնց՝ հայաստանյան հատվածում տիրող բացասականն ու վերոնշյալ մթնոլորտը փորձ է արվում տարածել նաև այնտեղ, Ստեփան Դանիել յանը ընդգծեց.

«Արցախը ռազմականացված գոտի է, հայկական մարտունակ բանակն իրականում Արցախում է, և Արցախի ազդեցությունը Հայաստանի քաղաքական դաշտի վրա անչափ մեծ է։ Բնական է, որ գործող իշխանությունը փորձում է Արցախն իրեն ենթարկեցնել, սակայն դա չի ստացվի, որովհետև մի կողմից երկու շաբաթ քայլողներն են, մյուս կողմից ամեն օր ռազմական խնդիրներ լուծող կառույցները։ Արցախի հետ կարող են պայմանավորվել, և դրա համար կան ազդեցիկ լծակներ, սակայն «պատերով տալ», «ասֆալտին փռել» խոսելու ոճը հակառակ ազդեցությունը կունենա։

Այո, Արցախը անկայունացնելու, հեղափոխություն արտահանելու փորձեր արվում են, մյուս կողմից՝ Արցախում ևս կան դժգոհություններ գործող իշխանությունից։ Դա վտանգավոր ճանապարհ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School