Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանություններն իրենց «արշինով» են չափում. ում համար Հայաստանը աթոռ է, ում համար՝ Հայրենիք, որը կորցնելու իրավունք չունենք. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, ավելի ստույգ՝ սեպտեմբերի 19ից Երևանի, ապա նաև Գյումրու, Վանաձորի փողոցներում ու հրապարակներում, նույնիսկ հանրապետական ենթակայության ճանապարհներին ծավալված պայքարը, իսկ ավելի ճիշտ է ասել՝ համաժողովրդական հուզումները փաշինյանական իշխանության կողմից արժանանում են տարբեր, որպես կանոն՝ մանիպուլյատիվ պիտակավորումների:

Դա ինքն իրենով հետաքրքիր դիտարկումների տեղիք է տալիս, բայց նախ՝ հիմնական մի «թեզի» մասին: Այսպես. փաշինյանականները ու նրանց սատելիտային բազմաֆեյք «երգչախումբը» օրնիբուն զլում են, թե՝ «սա աթոռակռիվ ա...», թե՝ «խառը վիճակից օգտվելով՝ աթոռակռիվ են անում» և այլն, և այդպես շարունակ:

Այս «թեզը», որքան էլ որ դա տարօրինակ հնչի, որոշակիորեն արտացոլում է օբյեկտիվ իրականությունը: Այո, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների համար այն, ինչ տեղի է ունենում, իսկապես էլ «աթոռի կռիվ ա», քանզի նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ իրենց իշխանությունը, իրենց աթոռները պահելը: Թե չէ, երկիր, հայրենիք, անկախություն... Նրանց այդ ամենը չի հետաքրքրում ընդհանրապես: Այո, Նիկոլ Փաշինյանը և նրա անխուսափելի հեռացումից հետո իրենց սպասվող պատասխանատվության գիտակցումից դողէրոցքի մեջ ընկածները իսկապես էլ «աթոռի կռիվ» են տանում՝ նպատակ ունենալով ցանկացած գնով, այդ թվում՝ ներքին բախումների, թեկուզ և արյունահեղության միջոցով պահել իրենց իշխանությունը: Ի դեպ, դա մենք չենք ասում, դա ամենից պարզ ու ակնհայտ կերպով խոստովանեց նրա ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը՝ հայտարարելով, որ առանց վարանելու կկրակեն մարդկանց վրա: Իբր դա կանեն այն դեպքում, եթե «մտնեն պետական շենքեր», բայց դա, հասկանալի է, ընդամենը ձևական կողմն էր, այստեղ կարևորը այն է, թե ով «բացեց» կրակելու թեման, ով ու ինչպես հայտարարեց դրա մասին:

Վերադառնանք «աթոռին»: Ինքնին հասկանալի է, որ ցեղասպանվելու այս մղձավանջն առնվազն կասեցնելու համար առաջին հերթին պետք է ազատվել Փաշինյանից ու նրա իշխանությունից: Այսինքն, իշխանությունը պիտի փոխվի: Մինչև չփոխես իշխանությունը, ոչ մի ռեալ ու արդյունավետ քայլ չես կարող անել՝ ժողովրդին ու երկիրը պաշտպանելու համար: Լուծման ուղիներ գտնելու անվիճարկելի նախապայմանը իշխանության փոփոխությունն է: Առանց դրա իմաստազրկվում է և անպտուղ է լինելու ցանկացած, թեկուզ ամենաբարի մղումներով իրականացված քայլ, նախաձեռնություն:

Ուստի, երբ Փաշինյանը ու նրա քարոզչաքաղաքական սպասարկուները շարունակաբար ասում են, թե «այս պայքարն աթոռի համար է», իրենք տեղի ունեցողը պարզապես չափում են իրենց արշինով: Իրենք եղելությունները, իրենց «քաղաքականության» հետևանքով ազգի ու երկրի գլխին բերած աղետները չափում են, ընկալում են բացառապես իրենց՝ «աթոռ» ունենալ-չունենալու տեսանկյունից: Այսինքն, իրենց համար Հայաստանը գործնականում «աթոռ» է: Ընդամենը՝ աթոռ, որին կառչել են բոլոր հնարավոր ոստիկաններով, ոստիկանական մահակներով, կարմիր բերետներով և այլ սերտաճած ռեպրեսիվ պարագաներով:

Եվ, նկատենք, Փաշինյանի՝ սեպտեմբերի 24-ի «ուղերձը», դրա գրեթե ամբողջ լեյտմոտիվը հենց «աթոռից կառչած մնալն» էր: Նա բավականին թափանցիկ, ու դա միայն մենք չենք նկատել, ակնարկեց, որ պատրաստ է ներքին արյունահեղություն, ներքին բախումներ հրահրել, միայն թե ինքը մնա վարչապետի պաշտոնին: Հիշո՞ւմ եք՝ 2018-ին, որ ասում էր՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա մի փոքր «խմբագրվել» է նրա մոտեցումը՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը կկործանեմ ամբողջապես»:

Հա, ու Փաշինյանը խոսում էր անկախության, ինքնիշխանության մասին, որոնք ինքը, իբր, վճռականորեն ուզում է պաշտպանել: Սա ասում է մի գործիչ, որ արդեն 5 տարի է, իսկ վերջին 3 տարվա մեջ՝ գերարագացված տեմպերով, մսխում է, կարելի է ասել՝ մեծապես մսխել է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ինքնուրույնությունը, անվտանգությունը, գոյության հնարավորությունները:

Ի դեպ, երբ Փաշինյանը նախօրեին խրոխտ հայտարարում էր ինքնիշխանության մասին, միանգամից վերհիշեցի, թե ինչպես էր 4 տարի առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նույն անձը գոռում՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Թե ինչ եղավ հետո... բոլորը տեսան, ու շարունակում ենք տեսնել:«Հետո...»-ն Արցախի էթնիկ զտումն ու Արցախի հայության բռնագաղթն է, որի խոշոր հոսքն սկսվեց երեկ:

Արժե՞ բացատրել, թե ինչ է նշանակում Փաշինյանի կողմից ինքնիշխանության մասին հայտարարելն ու ինչի է բերելու, ըստ որում, շատ ավելի արագ, քան կարող է թվալ անգամ հոռետեսներին: Ու ընդհանրապես, միշտ է այդպես եղել. ինչի մասին նա բարձրաձայնել է՝ որպես, ասենք, կարմիր գիծ կամ իր պաշտպանության ներքո գտնվող հարց, անպայման ավիրվել է:

Վերադառնանք հրապարակ: Ինչ պիտակումներ էլ տան ընդվզող քաղաքացիներին, ինչ էլ ասեն կամ չասեն զանազան մանիպուլ յատորներ ու քարոզիչներ, փաստը մնում է փաստ. մարդկանց փողոցներ ու հրապարակներ որևէ քաղաքական ուժ կամ միավոր չի դուրս բերել, անկախ այն բանից, թե ով ինչ կոչեր է արել: Մարդիկ ելել են փողոցներ ու հրապարակներ, որովհետև բողոք ունեն, որովհետև ռեալ տեսնում են Հայրենիքի կորուստն ու կործանման ընթացքը: Եթե կուզեք, հիմնական հարցը կամ երևույթը՝ գոնե այս 4-5 օրվա մեջ մեր աչքի տեսածով, ընկալածով, այն է, որ հրապարակում հավաքված մարդիկ այդտեղ եկել են ոչ թե ինչ-որ մեկին հետևելով կամ ինչ-որ մի ուժի համար, այլ որովհետև բողոք ու ցասում ունեն, պահանջ ու անելիք ունեն: Եթե կուզեք, իրավիճակի էական նրբությունն այն է, որ ոչ թե քաղաքական գործիչները կամ ուժերն են մարդկանց «բերել» հրապարակ, այլ հրապարակներում հավաքված մարդիկ են քաղաքական ուժերին, գործիչներին «բերման ենթարկել» ու «բերման ենթարկում» հրապարակ:

Մարդիկ եկել, գալիս ու գալու են իրենց զավակների ապագայի, երկիր ու այդ երկրում ապագա ունենալու համար: Հասկանո՞ւմ եք, մարդիկ եկել են, որովհետև իրենց համար Հայաստանը «աթոռ» չէ, այլ Հայրենիք, որը կորցնելու իրավունք չունենք: Ու քաղաքական գործիչները, լիդերները, որոնք մարդկանց առաջնորդելու հայտ ու հավակնություն ունեն, պետք է արագ ու հստակ արձագանքեն ընդվզող ժողովրդի տրամադրություններին:

Մարդիկ չեն գալիս միայն այս կամ այն հռետորին լսելու համար, մարդիկ գալիս են այս ռեժիմից ազատվելու, այսինքն՝ երկիր ու այդ երկրում ապագա ունենալու շանս ունենալու համար: Գուցե առայժմ շատ բաներ հախուռն են, բայց նկատելի է նաև, որ առկա տրամադրությունները կարող են արագորեն ու բնականորեն վերաճել որոշակի քայլերի, ըստ որում, նաև մարդկանց առանձին խմբերի ինքնակազմակերպման միջոցով: Արժե, որ ելույթների համար հարթակ բարձրացողներն էլ դա արագ ընկալեն:

Իրավիճակի հավել յալ նրբությունն այն է, որ թե՛ ժամանակն է սուղ, թե՛ սխալվելու տեղ ու հնարավորություն այլևս չկա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts