Yerevan, 15.April.2026,
00
:
00
BREAKING


«Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կառուցել»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում տեղի ունեցող իրադարձություններին հետևելիս առաջին միտքը, որ գալիս է, դեժավյուի զգացողությունն է: Իրադարձությունները կրկնվում են, մարդկանց խոստանում են, որ լավ են ապրելու, բայց, մեծ հաշվով, երկրի բնակչության մեծ մասի կյանքում այդպես էլ ոչինչ չի փոխվում: Խոսելով դեժավյուի, վերջին երեսուն տարիներին որպես պետություն տեղում անընդհատ դոփելու զգացողության մասին՝ Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասում է՝ ես երեսուն տարի և մի քիչ ավելի շատ կասեի:

«Կարծում եմ, որ այստեղ կա մտածողության մի շատ կարևոր հանգամանք՝ այդպես էլ չորոշեցինք, թե մենք ի՞նչ ենք ուզում կառուցել: Ուզո՞ւմ ենք պետություն կառուցել, թե՞ ուզում ենք հայկական գաղութ կառուցել ինչ-որ մի երկրի կազմում, ինչ սկզբունքներով ու արժեքային համակարգով ենք առաջնորդվում: Իմ կարծիքով՝ այստեղ ամենամեծ խնդիրն արժեքային համակարգն է: Մեզ համար մարդու կյանքը ամենակարևոր բանը չէ: Ընդ որում, դա ոչ թե ինչ-որ քաղաքական ուժերի սկզբունքն է, մոտեցումը, այստեղ ավելի շատ մշակութային որոշակի բաց կա: Մենք փառաբանում ենք մահը, մեր կենցաղի մեջ նույնիսկ հաճախ մահը օգտագործում ենք որպես դրական երևույթ՝ «մեռնեմ ջանիդ», «մեռնեմ քեզ» և այլն: Կյանքը, որպես այդպիսին, մեզ համար արժեք չէ: Գուցե նաև հենց այդ պատճառով է, որ մշտապես այդքան շատ զոհեր ունենք: Որևէ գործողություն կատարելուց առաջ չենք մտածում մարդկային կյանքերի մասին: Նույնիսկ այս վերջին իրադարձությունների՝ պատերազմի ժամանակ, եթե առաջնորդվեինք սկզբունքով, որ մեզ համար ամենամեծ արժեքը կյանքն է, ո՛չ այդքան զոհ կունենայինք, ո՛չ էլ այդքան տարածքային կորուստներ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը: Ընդգծում է՝ կարևոր է հասկանալ, թե ինչ ասել է պետություն:

«Պետություն հասկացողությունը ոչ թե ինչ-որ տարածք է, քառակուսի մետրեր, այլ սա մի կառույց է, որը կոչված է ապահովելու մարդկանց անվտանգ, խաղաղ կյանքը: Այ, եթե սա լինի սկզբունք բոլորի համար, միանշանակ կարելի է գտնել եզրեր և իրար հետ կամուրջներ կառուցել: Բայց երբ կյանքը չէ բոլորի գլխավոր նպատակը, արժեքը, այդ ժամանակ ստեղծվում են սահմանային գծերը, որոնք հնարավոր չի լինում չանցնել»,-նշում է մեր զրուցակիցը: Հիմա առավել դժվար է լինելու կամուրջներ կառուցելը: Հասարակությունը երկփեղկված է, կարծես թե, նստած լինի վառոդի տակառի վրա, որը մի օր պայթելու է: Ծանր հարված էր պատերազմում կրած պարտությունը: Պարտվածի հոգեբանությունը հաղթահարելու գործում, ըստ ռեժիսորի, կարևորագույն դեր ունի մշակույթը:

«Կարծում եմ՝ մշակութային գործիչներն այս հարցում պետք է կարևոր դերակատարում ունենան: Երբ խոսում ենք արժեքային համակարգի մասին, ապա պետքէ ընդգծել՝ այն հաստատում է մշակույթը: Մշակույթն է միավորում մարդկանց, հաստատում է մարդուն որպես բարձրագույն արժեք: Այն կառուցում է կամուրջներ, ոչ թե այրում է դրանք: Բայց շատերն ավելի հաճախ մշակույթն ընկալում են որպես ժամանց: Գնացինք, ժամանակ անցկացրեցինք, ուրախացանք և վերջ: Իրականում մշակույթը մեզ մարդ է դարձնում, դրա միջոցով սկսում ենք ճանաչել աշխարհը, իսկ հետո աշխարհի միջոցով սկսում ենք ճանաչել ինքներս մեզ: Այս պրոցեսները մեկը մյուսից անջատ չեն: Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մշակույթի, արվեստի գործիչը չդառնա գործիք քաղաքական ուժերի ձեռքին:

Դա ընդունված բան է, նոր երևույթ չէ և միայն մեր երկրում առկա: Շատ հաճախ փորձում են օգտագործել, հետո դեն են շպրտում, որովհետև արդեն կարիքը չկա՝ օգտագործված է, վարկաբեկված, այլևս իր դերը չի կարող կատարել: Հաճախ մշակութային գործիչները խաբվում են վեհ գաղափարներով, գնում են դրանց հետևից, մոռանալով, որ գործ ունեն քաղաքական գործիչների հետ: Հաճախ հետապնդում են քաղաքական իրենց խնդիրները, ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում, վատ բան եմ տեսնում, երբ այդտեղ դառնում ենք գործիք: Եթե անկախ մեր գեղագիտական հայացքներից, անկախ մեր մոտեցումներից ու ճաշակից, հասկանանք, որ կոչված ենք այս ժողովրդին միավորելու, այլ ոչ թե անջատելու ու թշնամացնելու, կարծում եմ՝ շատ ու շատ հարցեր ավելի լավ կլուծվեն: Եթե քաղաքական գործիչները մենակ մնային, չունենային այդ լայն աջակցությունը մշակութային որոշ գործիչներից, գուցե ավելի ուշադիր լինեին մեր խոսքին, բայց մեր խոսքն ավելի հաճախ չենք համարձակվում բարձրաձայն ասել:

Իմ օրինակով կարող եմ ասել՝ երբ փորձում ես բարձրաձայնել քո կարծիքը, սկսում են քեզ պիտակավորել, ընդ որում՝ տարբեր կողմերից: Քանի որ հասկանում են քեզ ոչնչացնելը շատ կարևոր է իրենց նպատակներին հասնելու համար, առավել ևս, եթե ունես որոշակի ազդեցություն հասարակության գոնե մի փոքր մասի վրա: Բայց պետք է համարձակ լինել՝ հանուն ինչի՞ ենք մենք այս ամենն անում և արդյունքը ո՞րն է լինելու: Անպայման պետք է մտածենք արդյունքի մասին: Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կառուցել:

Անկախ նրանից մեզ դուր են գալիս ոմանց հայացքները, թե ոչ, նրանք մեր ժողովրդի մի մասն են: Պետք է համակերպվենք, իրար հետ ապրենք, և դա մեր հարստությունն է: Ի վերջո, պետք է մի բան անել: Տոլստոյն ասում էր. «Մարդու կարևորագույն խնդիրն է չմասնակցել չարիքին և անարդար գործին»: Երկրի, ժողովրդի բաժանումը, մասնատումը չար և անարդար գործ է, գոնե դրան չմասնակցենք, իսկ դա քիչ բան չէ»,-եզրափակում է Ռուբեն Բաբայանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development