Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Բոլորը ճիշտ էին, Նիկոլը՝ սխալ. երբ վտանգն ամեն օր ավելի առարկայական է դառնում․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը նոր իրողությունների է բախվում։ Երկրի բազմաթիվ համայնքներ, որոնք առաջ սահմանակից չէին, հիմա սահմանակից են դարձել, ու դրանով ընդլայնվել է սահմանագծի երկարությունը։ Իհարկե, կենսական հարց է, որ սահմանամերձ համայնքների զարգացման խնդիրը միշտ պետության ուշադրության կենտրոնում լինի։ Բայց խնդիրն իր մասշտաբներով ավելի լայն է, քանի որ պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած շրջանները առավել խոցելի են դառնում հակառակորդի սադրանքների համար։ Վտանգը հատկապես սպառնալից է Սյունիքում, որի նկատմամբ Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ հավակնություններ են տածում։ Թշնամական այդ երկրներն ամբողջ ուժով ձգտում են Նախիջևանի ու Սյունիքի միջոցով կապվել միմյանց հետ ու իրականություն դարձնել իրենց վաղեմի պանթուրքական երազանքները։

Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը պարբերաբար հոխորտում է Սյունիքի թեմայով, թե իբր Զանգեզուրն իրենց «պատմական» տարածքն է, վերադառնալու են այնտեղ, և սպառնում է Հայաստանին «Զանգեզուրի միջանցքի հարցը» լուծել ուժի միջոցով, եթե Երևանը դա կամավոր չանի: Այժմ տեսնում ենք Ալիևի սպառնալիքների կոնկրետ արդյունքները, երբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սահմանների ճշգրտման անվան տակ Սյունիքի հատվածից ներխուժել են Հայաստանի տարածք՝ խորանալով 3,5 կիլոմետրի չափով։ Նման փորձեր են ձեռնարկում նաև Գեղարքունիքում։ Այնպես չէ, որ հնարավոր չէր կանխատեսել այս ամենը։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո մամուլի, փորձագիտական շրջանակների, ինչպես նաև ընդդիմության կողմից ահազանգեր էին հնչում, որ Սյունիքը վտանգի տակ է, քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ է դրված, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն իշխանությունները հորդորում էին հանգստություն պահպանել՝ ձևացնելով, թե կարողանում են վերահսկել իրավիճակը։ Այդ ընթացքում, սակայն, հաճախ ավելի էին խորացնում տագնապները:

Օրինակ՝ հորդորում էին, որ քաղաքացիները Սյունիքի՝ թշնամու նշանառության տակ գտնվող հատվածն անցնելիս արագ վարեն մեքենան և ընդհանրապես չկանգնեն, իսկ գերի ընկնելու դեպքում զանգահարեն ԱԱԾ իրենց տված հեռախոսահամարներով։ Իսկ երբ ադրբեջանցիները հարվածում էին մեր հովիվին կամ գողանում անասունները, իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե Սյունիքի սահմաններին սպառնացող վտանգ չկա, հովիվը չպետք է մոտենա սահմանային հենակետերին, պետք է փորձենք ադրբեջանցիների հետ համակեցության միջավայր ստեղծել և այլն։ Սահմանների ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու փոխարեն, իշխանություններն այսպիսի հավաստիացումներով սկսեցին փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ այնքան ժամանակ, մինչև որ դանակը ոսկորին հասավ։

Նույնիսկ երբ մամուլն ահազանգեց, որ հակառակորդը մեծ ուժերով ներխուժել է Հայաստանի տարածք՝ հատելով սահմանը, իշխանական թիմի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, հարձակվեցին մամուլի վրա, թե մեդիատեռոր է իրականացվում իրենց նկատմամբ, նման բան չկա և այլն։ Սակայն անվտանգության խորհրդի նիստերում Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ մամուլը խնդիրը շատ տեղին էր բարձրաձայնել, կամ, այլ կերպ ասած, բոլորը ճիշտ էին, Նիկոլը՝ սխալ։ Ու իշխանությունների այսպիսի ծայրաստիճան անողնաշարության ֆոնին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը համարձակվում է հայտարարել, թե պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններ են եղել և ձմռան պատճառով ուղղակի չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել: Չէ, հասկանում ենք, որ այս իշխանությունները պատճառներ միշտ էլ կարող են բերել, ու, ցավոք, նրանց դեռ հավատացողներ կան: Ավելին, որ շատ ավելի սարսափելի է մեր երկրի ապագայի առումով, նույնիսկ վստահողներ դեռ կան:

Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ Արցախի 75 տոկոսը կորցրած, հազարավոր զոհեր տված, Հայաստանի անվտանգությունը զրոյին հավասարեցրած Նիկոլ Փաշինյանը, թեկուզ քիչ, բայց, միևնույնն է, աջակիցներ դեռևս ունի: Այնինչ, ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժման միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս իշխանությունները, բառի ամենաիսկական իմաստով, ոչնչի ունակ չեն, ու նրանց հեռացումը Հայաստանի փրկության միակ ելքն է: Իսկ թե դա ինչ ճանապարհով կլինի, այլ հարց է։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future