Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Պատային իրավիճակ, առաջընթացի բացակայություն. քաղաքագետները՝ բանակցությունների մասին․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ակտիվ փուլի ենք ականատես լինում, որն սկսվեց վաշինգտոնյան հանդիպումից հետո։ Առաջիկայում սպասվում է բրյուսել յան հանդիպումը, հետո՝ մայիսի 19- ին՝ մոսկովյան, իսկ հունիսի 1-ին Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը, որի շրջանակներում ևս հանդիպում է նախատեսվում։ Բանակցությունների նման ինտենսիվության ու ակտիվ փուլի մասին զրուցել ենք Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի և քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի հետ։ «Փաստի» հետ զրույցում Արմեն Բադալ յանը մատնանշել է հստակ գործընթացի ու քայլերի մասին։

«Արցախի հարցն ունի լուծման երկու՝ արևմտյան և ռուսական տարբերակ, որքան էլ Հայաստանի իշխանությունը սա չընդունի։ Այժմ տեսնում ենք հետևյալ գործընթացը. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, փորձելով համաձայնության գալ արևմտյան տարբերակի շուրջ, միևնույն ժամանակ ցանկանում են երկուսով Ռուսաստանի իշխանություններին փաստի առջև կանգնեցնել՝ հասկացնելով, որ արևմտյան տարբերակն ընդունված է, և ռուսական կողմը պետք է ադապտացվի այդ տարբերակին։ Սա է ընդհանուր քաղաքականությունը, որին ռուսական կողմը չի ցանկանում համակերպվել։ Թեպետ վաշինգտոնյան բանակցությունների վերաբերյալ հստակ փաստաթղթեր չեն հրապարակվում, այդուհանդերձ, այն հետևյալ սկզբունքն ունի. Արցախն Ադրբեջանի կազմում, հայերը՝ առանց անվտանգության որևէ մի երաշխիքի, ինչպես նաև ռուսական զորքերի դուրսբերում։ Արևմտյան այս տարբերակին Հայաստանի իշխանությունները, բնականաբար, համաձայն են, սակայն համաձայն չէ ռուսական կողմը, քանի որ կորցնելով Արցախի հարցը՝ կորցնում է Ադրբեջանի և Հարավային Կովկասի վրա ազդելու իր հնարավորությունները»,- ասաց Արմեն Բադալյանը։

Գագիկ Հարությունյանի խոսքով, հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ոչ այնքան ռացիոնալ գործընթացի մասին։ «Դժվար է պատկերացնել, որ նույն հարցի շուրջ նույն հետևողականությամբ և նման պարբերականությամբ կարելի է բովանդակային, մասնակցային տարբեր հանդիպումներ ունենալ։ Գործընթացների այս կարուսելային իրավիճակում ես անառողջ միտում եմ նկատում։ Այդուհանդերձ, այս ամենից գործընթացի էությունը չի փոխվում ու չէր էլ կարող փոխվել, ավելին՝ այդ էությանն ի վնաս մեզ նոր շերտեր են ավելանում։ Կարելի է ասել, որ սա, այսպես ասած, կրկեսային ներկայացում է, որը, ինչպես միշտ, հիմա ևս փորձում է ցույց տալ Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Ամեն ինչ պարզ է։ Խոսքն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին է, որտեղ «խաղաղություն» բառը «մեմ» է, որը ներմուծվել է այս գործընթաց։ Այդ բառն ուղղակի «կախարդական» ազդեցություն է գործում, որովհետև ոչ ոքի լեզուն չի պտտվում ասել, որ խաղաղությունը վատ բան է, մինչդեռ իրենց մատնանշած այդ խաղաղություն հասկացության տակ մենք ամեն օր պատերազմի այս կամ այն դրսևորմանն ենք ականատես լինում»,- ասաց Հարությունյանը։

Վերջինիս խոսքով, կա խաղ, որը խաղացվում է. «Համենայն դեպս, Նիկոլը փորձում է դա անել, բայց հեռու եմ մտքից, թե նրա գործողություններն իր մտքերի արդյունքն են, որովհետև ազդեցության գործակալ է, որը կատարում է այն հրամանները, որոնք իրեն տրվում են։ Այս հրամանները տրվում են այնպես, որ ինքն ամեն ինչ խառնի ու վերջնարդյունքում ասի՝ «տեսա՞ք՝ ես ամեն ինչ փորձեցի անել, և՛ Մոսկվա գնացի, և՛ Վաշինգտոն մարդ ուղարկեցի, ոչինչ չի ստացվում»։ Այստեղ հարց կառաջանա, թե ուր մնաց այդ խաղաղության գաղափարը, իր այն պնդումը, թե «ամեն դեպքում պետք է խաղաղության գնանք», ինչը նշանակում է՝ թեկուզ առանց Արցախի, առանց Սյունիքի Հայաստան։Այդ խաղաղությունից ավելի ստոր բան չկա, որովհետև իրական խաղաղություն նման մոտեցումների դեպքում որևիցե պարագայում չի լինելու. եթե, Աստված չանի, էլի ինչ-որ բաներ հանձնի, ինչի մասին հաստատ մտածում է, նոր ընդհարումների, նոր պատերազմական գործողությունների հավանականությունը միայն և միայն մեծանում է։ Այս օրինաչափությունը պետք է հասկանալ»։

Արմեն Բադալ յանի համոզմամբ, այս իշխանության քաղաքականության պայմաններում որևէ առաջընթաց չենք կարող սպասել։ «Այս իշխանությունները ոչ թե ՀՀ պետական շահերով, այլ իրենց իշխանության բերած ուժերի քաղաքական նպատակներով են առաջնորդվում, այն է՝ առանց որևէ երաշխիքի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում՝ այնտեղից դուրս բերելով ՌԴ խաղաղապահ ուժերին, «Զանգեզուրի միջանցքը» տրամադրել Ադրբեջանին։ Հենց այս նպատակն են հիմա իրականացնում, որի պայմաններում որևէ առաջընթաց ու առաջխաղացում չի կարող լինել։ Բազմաթիվ քայլեր են մեզ անհրաժեշտ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Մեզ քայլեր են անհրաժեշտ նաև տնտեսական, ռազմական, արտաքին քաղաքականության մեջ՝ մասնավորապես Արցախի հարցում։ Մեզ կոմպլեքս փոփոխություններ են պետք, բայց քանի դեռ այս իշխանությունները հրաժարական չեն տվել, այդ ամենի մասին անիմաստ է խոսել։ Այս իշխանություններն այդ կոմպլեքս փոփոխություններն իրականացնելու նպատակ չունեն, իրենց նպատակն իշխանության մնալը, պարգևավճար ստանալն ու այն երկրների ծրագիրն իրականացնելն է, որոնք իրենց իշխանության են բերել»,-շեշտեց Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով, Սոթքի ուղղությամբ թշնամու ակտիվացումը ևս վերոնշյալ համատեքստում պետք է դիտարկել։ «Այդ ակտիվացումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է առավելագույնը ստանալ Հայաստանից, որովհետև նման իշխանություն մոտակա հարյուր տարում այլևս կարող է և չլինել։ Եթե մայիսին ռուս-ուկրաինական հիմնական բախումն ավարտվի ռուսական ուժերի հաղթանակով, ռուսական կողմն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու Հարավային Կովկասի գործընթացներին։ Բնականաբար, չի բացառվում, որ այդ ընթացքում Հայաստանում իշխանափոխության խնդիրներ առաջանան։ Իշխանությունը, որը կգա այդ ժամանակ, ունենալով ՌԴ-ի և Իրանի աջակցությունը, շատ հարցերի նկատմամբ այլ դիրքորոշում է ունենալու։ Ադրբեջանը սա հասկանում է, դրա համար հիմա ամեն ինչ փորձում է վերցնել, ինչն իրեն այս պահի դրությամբ հաջողվում է։ Իսկ եթե Հայաստանում իշխանափոխություն չլինի, ուրեմն կզիջվի Արցախը, Ադրբեջանը կվերցնի այնքան, ինչքան կուզի, Ադրբեջանի զորքերի ներքո կբացվի «Զանգեզուրի միջանցքը», ու մենք կդառնանք «բանանային» հանրապետություն»։

Գագիկ Հարությունյանն էլ նշեց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի համար շատ պատային իրավիճակ է. «Հայաստանը, որպես սուբյեկտ, արդեն կորցրել է իր արժեքը ու ինչ-որ օբյեկտ է, որի հետ խաղում են, իսկ այդ խաղերից որևիցե մեկը որևէ լավ բան չի խոստանում»։ Արևմուտքի ներկայիս ակտիվությունը Հարությունյանը հետևյալ կերպ է բացատրում. «Հարավային Կովկասը յուրահատուկ ռազմաճակատ է Արևմուտքի համար, որտեղից ակնհայտորեն ուզում են դուրս մղել Ռուսաստանին։ Արևմուտքի ներկայիս անհանգստությունը պատահական չէ, որովհետև ուկրաինական ճակատում նրանց հաջողությունները փայլուն չեն՝ առայժմ առաջ են գնում ռուսական զորքերը։ Ընդհանուր պայքարում նոր աշխարհակարգի ստեղծման գործընթաց կա, որտեղ Ամերիկան կորցնում է իր գլոբալ իշխանությունը։

Այս հանգամանքը շատ ծանր են տանում ու դրա համար փորձում են մեր տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերել։ Աշխարհը գնում է բազմաբևեռ կառուցվածքի, որտեղ Թուրքիան որոշել է ինքնուրույն խաղալ՝ օգտվելով այն հանգամանքից, որ իրենց, այսպես ասած, տարբեր կողմերից լավ են նայում։ Արևմուտքի համար Թուրքիան «կծան շան» կարգավիճակ ունի՝ կատարում է վատ քայլերը, օրինակ՝ բավականին մեծ ազդեցություն են ձեռք բերել Ղազախստանում, որը ՌԴ-ի ամենամոտ դաշնակիցը պետք է լիներ։ Նույնը կատարում է նաև Ադրբեջանը։ Տեսնելով Արևմուտքի, ՌԴ-ի և Չինաստանի միջև պատերազմը՝ փորձում է առավելագույն օգուտներ քաղել։ Ադրբեջանն ու Թուրքիան վարում են ստոր քաղաքականություն, որի հիմքում իրենց շահերն են։ Հայաստանի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի ամեն ինչ հենց Հայաստանի դեմ և ի վնաս Հայաստանի լինի»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group