Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


«Այդ մոտեցումը լուրջ չէ, պետական քաղաքականությանը հարիր չէ»

INTERVIEW

Ուզենք թե ոչ, երկրի տնտեսությունն է, որը պետք է ստեղծի այն միջոցները և հնարավորությունները, որով կարող է լուծվել սոցիալական, ինչպես նաև համավարակի դեմ պայքարին ուղղվող միջոցների հարցը: 

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկումն է, որի խոսքով, հույսը միայն արտաքին աղբյուրների վրա դնելը կարող է շատ կարճաժամկետ էֆեկտ ունենալ:

 

«Նույն արտաքին աղբյուրներից ներգրավվող միջոցները պարբերական բնույթ չունեն ու հիմնականում ավելացնելու են արտաքին պարտքը, որը, ի վերջո, պետք է մարվի մեր տնտեսությունում գեներացված եկամուտներից: Առաջնայինը մեր տնտեսական զարգացումն է, մակրոտնտեսական կայունությունը և մեր տնտեսական ընդհանուր պայմանները, որոնք զարգացման նոր ներուժ պետք է ստեղծեն՝ ներդրումների տեսքով: Մենք խոսում ենք Covid-19-ի տնտեսական հետևանքների մասին, բայց պետք է հիշենք, որ մինչ այդ կային խնդիրներ, որոնք օր առաջ լուծումներ էին պահանջում: 

Ի դեպ՝ դրանք լուծելու առումով օրվա իշխանությունը խոստումներ էր տվել: Առաջինը տնտեսական զարգացման իմաստով ավելի կայուն պայմաններ ստեղծելն էր երկրում՝ հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, մեր աշխարհագրական դիրքը: 

Խոսքը նաև քաղաքական կայունությանն է վերաբերում, ինչպես նաև ներդրումային միջավայրի կայուն զարգացմանը: Այս դաշտում, ցավոք, չունեցանք առաջընթաց: Շարունակվող քաղաքական վայրիվերումներն իրական ռիսկ են նախևառաջ օտարերկրյա ներդրումների տեսանկյունից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Թ. Ավետիսյանը շեշտեց, որ արժանապատիվ աշխատանքի պայմանների ապահովման ուղղությամբ ևս էական փոփոխություններ չեն եղել ու հավելեց. «2018-ից առաջ դեռ գծագրված էին անհրաժեշտ փոփոխությունները, որոնք, սակայն, դուրս թողնվեցին: 

Իսկ հիմա վերափաթեթավորմամբ ուզում են դրանք օրակարգ բերել, բայց արդեն ուշացած, որովհետև Covid19-ը նոր պահանջներ է դնում: Այս առումով հակազդող քայլերն ու միջոցառումները նախ՝ ծրագրված չէին, չունեին հաջորդ քայլի տրամաբանությունը: Նշվածն ակնհայտ էր դրվագային աջակցության ծրագրերով, պոպուլիստական թվերով, հախուռն, անհասկանալի սահմանափակումներով, որոնք մարդկանց ավելի շատ գցեցին անորոշությունների մեջ: 

Փաստն այն է, որ իրավիճակին ոչ համարժեք էր այդ ամենը. մարդիկ կորցնում էին կայուն եկամուտներ, ինչը համարժեք աջակցության բացակայության պայմաններում տարավ նաև զանգվածային ազատումների: Ու թեպետ շատ աշխատողներ ձևականորեն պահպանել են աշխատանքը, բայց արդեն 3-4 ամիս է, ինչ վարձատրություն չեն ստանում: 

Բացի ոչ համարժեք ծրագրերից, կառավարությունը նաև ուշացած, ոչ հավաքական ու ոչ ամբողջական կարգավորումներ բերեց: Խոսքը տնտեսական սահմանափակումների մասին է, որի պայմաններում մենք բավականաչափ ռեսուրսներ կորցրեցինք, մինչդեռ նախատեսվող արդյունքներն աննշան եղան կամ գրեթե չարձանագրվեցին: 

Մեր տնտեսությունն այնպիսին չէ, որ անընդհատ կարող ենք լոքդաուն իրականացնել. մենք արդեն իսկ 25 տոկոս աղքատություն, աշխատող աղքատների մեծ բանակ ու սոցիալական խորացող խնդիրներ ունենք: Եթե տնտեսական նման համակարգը փորձաքար դարձնենք, անընդհատ ասենք՝ սա չեղավ, մյուսն անենք, տնտեսությունը կոլապսի առաջ կկանգնի: 

Ոչ ստանդարտ վիճակում ոչ ստանդարտ լուծումներ են պետք, ի վերջո, պոպուլիզմը երբեք դարման չի կարող լինել: Մենք իրական խնդիրների հետ գործ ունենք, որոնք իրական լուծումներ են պահանջում: Ինչքան էլ փաթեթավորեն, տվյալներ ասեն, տարբեր թվեր հրապարակեն, միևնույն է, այդպես խնդիրները չեն լուծվի: 

Համավարակով պայմանավորված անորոշությունները նաև տնտեսական անորոշություններ են. այսինքն, ռիսկայնությունն է շատ բարձր: Հիմա օրնիբուն աշխատանք ու հետևողական քայլեր են անհրաժեշտ, որոնք անելու համար, սակայն, նախևառաջ ծրագիր ու մասնագետներ պետք է ունենալ»:

Մեր զրուցակիցը, միևնույն ժամանակ նկատեց. «Եթե աջակցության ծրագրերը չանեին, ավելի վատ կլիներ. բայց մենք, ի՞նչ է, ուզում ենք մի բան անենք, մի քիչ լավ լինի, կամ չանենք, մի քիչ վատ լինի՞: 

Այդ մոտեցումը լուրջ չէ, պետական քաղաքականությանը հարիր չէ: Եթե գալիս ենք իրական դաշտ և ուզում ենք համարժեք գնահատական տալ, պետք է հասկանանք՝ ի վերջո, լուծվե՞ց այդ խնդիրը, որը դրված էր, թե՞ ոչ, կամ ի՞նչ չափով լուծվեց:

Այս համատեքստում անդրադառնանք սոցիալական խնդիրներին: Երբ մարտին հայտարարվում էր, որ մեր գրանցված աշխատողների թիվն ավելացել է նախորդ տարվա համեմատ, ասում էինք՝ զանգվածային ազատումները դեռ առջևում են, այդքան շատ ոգևորվել պետք չէ: 

Հիմա, ապրիլին պաշտոնական վիճակագրությամբ 31 հազար մարդ, որոնք մինչև 80 հազար դրամ աշխատավարձ էին ստանում, գտնվել են չվճարվող հարկադիր պարապուրդում: Տարբեր գնահատումներով այդ թվից ավելի են ոչ օրինական աշխատողները: 

Ու եթե գումարում ենք նաև մոտ 20-30 հազար փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին, որոնք ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը, ապա տեսնում ենք, որ կոնկրետ եկամուտ ստացած ու արդեն այդ փուլում այն չստացած մարդկանց թիվը 100 հազարից անցնում է»:

Թվարկելով այս ուղղությամբ իրականացված քայլերը՝ նա շեշտեց, որ դրանք ևս համարժեք չեն:

«Օբյեկտիվորեն հասկանալի առաջարկ չի արվել մասնավոր հատվածին: Ինքնին անհասկանալի, անտրամաբանական առաջարկներ կան, պետություն-գործատու իմաստով նաև փոխշահավետության խնդիր կա: 

Այդ ամենի հետևանքով, ի վերջո, կարող ենք հետո պարզել, որ դրանք, մեծ հաշվով, աննպատակ են ծախսվել: 

Հիմա անորոշ է, թե որքան կտևի այս իրավիճակը, բայց ակնհայտ է, որ սոցիալական խնդիրներն ավելի են խորանալու, և ավելանալու է վերոնշյալ 31 հազարը: Նրանց գումարվելու է նաև զանգվածային ազատումներով աշխատանք կորցրած մարդկանց թիվը: Չմոռանանք նաև, որ մոտ 100 հազար մարդ չի գնացել արտագնա աշխատանքի: 

Եթե գնաք որևէ գյուղական բնակավայր, կտեսնեք, որ խանութների պարտքի տետրերն արդեն հատորներով ավելացել են, իսկ խանութներից շատերը փակվել են»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ թեպետ կառավարությունը խոստացել է, որ արտագնա աշխատանքի չմեկնածների աշխատանքի խնդ րը կլուծի կապիտալ շինարարության միջոցով, բայց այդ ծրագրերը դանդաղում են:

«Ի վերջո, եթե կանխարգելման ծրագրերի մեկ դրամը հասնի իր նպատակին, այն մի քանի անգամ ավելի մեծ էֆեկտ կունենա: Բայց երբ չես կանխարգելում մեկ մարդու կրճատումը իր հաստիքից, վաղն արդեն ստիպված ես լինելու այդ մարդու ընտանիքին պետական բյուջեից ծախսեր ուղղել՝ աղքատության նպաստի տեսքով»,-հավելեց նա:

Ամփոփելով՝ տնտեսագետը շեշտեց, որ կառավարության քայլերը երկարաժամկետ կտրվածքով դիտարկելու դեպքում մի եզրահանգման է գալիս. «Քայլերի հիմքում կրկին պոպուլիզմն է. եկամտահարկի սոցիալական բաղադրիչը վերացրին, բարձրացրեցին նաև անուղղակի հարկերը, թե ինչպիսին է ազդեցությունը՝ այլ հարց է: 

Իսկ հիմա, այսքանից հետո շքեղությունը հարկելու քողի տակ իրականում ավելացնում են գույքահարկը՝ այն պատիկներով ավելացնելով նաև միջին ու ցածրարժեք գույքի համար: Իսկ նպատակը լրացուցիչ միջոցներ բերելն է համայնքային բյուջե: Նման փոփոխությունը նաև ժամանակավրեպ է՝ ի՞նչ կապ ունի այն այսօրվա իրավիճակի հետ, երբ մարդիկ կայուն եկամուտը կորցնելուց հետո կանգնած են աղքատության եզրին: 

Կարելի էր պարզապես հարկել շքեղությունը, որի ստացված օրինակներն ու մեթոդներն առկա են տարբեր երկրներում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris