Yerevan, 14.April.2026,
00
:
00
BREAKING


Գիշերը երազ են տեսնում, առավոտյան հրամցնում որպես իրականություն․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր տնտեսական առումով Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում։ Մասնագետները պարբերաբար ահազանգեր են հնչեցնում, որ տնտեսական ճգնաժամը խորանում է, սակայն իշխանությունները, իրենց գործելաոճին համաձայն, փորձում են անհիմն, չարդարացված լավատեսություն ներշնչել հանրությանը։ Իսկ ինչքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները մոտենում են, այնքան իշխանական քարոզչությունը ծիծաղելի վիճակում է հայտնվում։ Խնդիրն այն է, որ իշխանականները պրիմիտիվ քայլերով տնտեսական զարգացման շղարշ են փորձում ապահովել, իսկ մասնավորաբար էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս հարցում իր վրա է վերցրել «պիոների» դերակատարությունը։ Վերջինիս թվում է, թե ինչքան մեծ թվերի մասին հայտարարի, այնքան իր ասածները հալած յուղի տեղ են ընդունելու։

Քերոբյանը անգամ չէր վարանում այնպիսի կանխատեսում անել, թե զբոսաշրջության ոլորտում 319 տոկոս աճ ենք ունենալու։ Հասկանալի է, չէ՞, անցած տարվա կորոնավիրուսային տոտալ լոքդաունի համեմատ: Հիմա էլ էկոնոմիկայի նախարարը սկսել է վիճակագրական տվյալների մեջ դրական ցուցանիշներ գտնել ու հանրությանը հրամցնել, թե տնտեսության վիճակը բարելավվում է, մեծ աճեր են գրանցվում և այլն։ Այդպես, օրերս նա ֆեյսբուքյան գրառմամբ վստահեցրել է, թե երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու, որովհետև տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ապրիլին կազմել է` 23,2%, իսկ առաջին չորս ամսվանը` 2,6%։ «Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»: Այնպիսի տպավորություն է, կարծես այս իշխանության ներկայացուցիչները գիշերը սիրուն երազ են տեսնում, առավոտյան որպես իրականություն հրամցնում Ֆեյսբուքում: Պատահական չէ, որ օգտատերերի մեծ մասը կա՛մ ծաղրում էր նախարարին, կա՛մ վիրավորում: Մարդիկ հարց էին տալիս՝ այս ո՞ր երկրի մասին է գրում Քերոբյանը:

Մյուս կողմից՝ եթե նույնիսկ վերը նշված ցուցանիշները (ոչ պնդումները, այլ միայն թվերը) իրականությանը մոտ են, արդյո՞ք դրանք բավարար են մեծ սպասումներ ունենալու համար։ Հաշվի առնենք, որ անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին համավարակի պատճառով խիստ սահմանափակումներ սահմանվեցին, որն ահռելի բացասական ազդեցություն ունեցավ տնտեսական ակտիվության անկման համար։ Իսկ այս տարվա ապրիլի 23,2% տոկոս աճը նույնիսկ այն չէ, ինչ պետք է լիներ, քանի որ այս տարի լոքդաուն կամ տնտեսական սահմանափակումներ ընդհանրապես չեն գործել։ Իսկ եթե խնդիրն առավել խորը դիտարկենք, ապա իրավիճակը նույնիսկ շատ մտահոգիչ է, որ այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընդամենը 2,6% աճ է գրանցվել, այլ ոչ թե երկնիշ աճ։ Մյուս կողմից՝ եթե աճի այսպիսի ցուցանիշը համեմատում ենք ահռելի գնաճի, սննդամթերքի թանկացման ու դրամի արժեզրկման հետ, ապա նշված ցուցանիշից ոչինչ չի մնում։

Էլ չենք խոսում բիզնեսների սնանկացման ու գործազրկության աննախադեպ աճի մասին։ Այս համատեքստում չենք կարող հաշվի չառնել, որ իշխանություններն իրենց անհեռատես քաղաքականությամբ նորանոր ռիսկեր են ստեղծում տնտեսության համար։ Նրանք հետևողականորեն այնպիսի պայմաններ են հաստատում, որ մեր երկիրն ընդհանրապես գրավիչ չլինի ներդրողների համար։ Բանկային գաղտնիքի անտեսումը, գործարարների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելն ու անիմաստ քրեական գործերը այսպիսի քաղաքականության վառ օրինակն են։ Սրան գումարվում է նաև տնտեսվարողներին պաշտպանելու հարցում պետության անկարողությունը, երբ, օրինակ՝ հակառակորդը ցանկացած պահի կարող է ներխուժել Հայաստանի տարածք ու տիրանալ ՀՀ քաղաքացիների գույքին, անասուններին և այլն։

Ամենացայտուն օրինակներից մեկը Սոթքում գործունեություն ծավալող «Զոդ ուինդ» ընկերությունն է, որը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ ադրբեջանցիների ներխուժումից բիզնեսը չպաշտպանելու համար: Ընկերությունը պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում: Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը և Լեհաստանի դեսպանատունը զգուշացրեցին իրենց քաղաքացիներին՝ չայցելել Հայաստանի սահմանամերձ տարածքներ։ Սրանից հետո այդ ո՞ր մի ներդրողը շահագրգռված կլինի Հայաստանում գործ սկսելու համար, երբ երկիրը անընդհատ գլորվում է անկայունության անդունդը։ Ներդրումների ներգրավման համար առաջին հերթին տնտեսական կայունություն է պետք, իսկ դա իշխանություններն ի վիճակի չեն ապահովել, քանի որ նրանք ընդհանրապես մասնագետներին ու պրոֆեսիոնալներին լսելու կարողություն չունեն։ Փաշինյանի ու իր թիմի մեծամտությունն այն աստիճանի է, որ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն, ու խորհուրդների կարիք էլ չունեն։ Իսկ ընդհանուր առմամբ, նրանք ապացուցել են, որ ոչ մի բանի պիտանի չեն: Ներողություն, երևի բացառությամբ ամեն ինչ փլուզելուց, ավերելուց ու փչացնելուց: Միևնույն ժամանակ, Փաշինյանը խոսում է բանակի ու անվտանգության համակարգի վերականգնման մասին։ Սակայն այդ ինչպե՞ս ենք վերականգնելու մեր անվտանգության համակարգը, երբ չունենք համապատասխան տնտեսական հնարավորություններ, չկա նախաձեռնողականություն, ընդամենը բավարարվում ենք ֆեյսբուքում հրապարակված մի քանի ցուցանիշների վրա «ուրախանալով»։

Եվ եթե այս իշխանությունները ինչ-որ հրաշքով մնան (ինչի հավանականությունը արդար ընտրությունների պարագայում զրոյական է), ապա տնտեսությունն ընդհանրապես դեպրեսիայից դուրս չի գալու, և չի բարձրանալու մեր տնտեսական հնարավորությունների նկատմամբ վստահության մակարդակը։ Ուստի այս հանգամանքը ևս մեր քաղաքացիները պետք է մեծապես հաշվի առնեն հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ, իհարկե, եթե այդ ընտրությունները տեղի ունենան, քանի որ Նիկոլի դեպքում ոչինչ չի բացառվում։ Լրիվ հակառակը...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development