Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դիվանագիտությունը գոռգոռալու և «պորտը տեղը դնելու» արվեստ չէ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում պարտությունից ու դրան հաջորդող իրադարձություններից հետո Հայաստանը արտաքին քաղաքական նոր մոտեցումների կարիք ունի, քանի որ պատերազմը և պարտությունը նաև արտաքին քաղաքականության ոլորտում անհաջողության մասին են վկայում։ Բայց, ինչպես տեսնում ենք, այն նույն մոտեցումներն, որ կային պատերազմից առաջ, շարունակվում են նաև հիմա։ Համենայն դեպս, չկա այն անհրաժեշտ ճկունությունը, որը թույլ կտա Հայաստանին համադրել տարբեր խաղացողների շահերը։

Հայաստանը միջազգային հարաբերություններում այն աստիճանի է կորցրել իր սուբյեկտայնությունը, որ մեր տարածքը արդեն երկորդ անգամ ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, սակայն միջազգային հանրությունը և մեր գործընկեր պետությունները, մի քանի դատապարտող հայտարարությունից բացի, Բաքվի ախորժակը զսպող էական քայլեր չեն ձեռնարկում։ Իհարկե, սա ցավալի փաստ է, բայց ողջ խնդիրն այն է, որ իշխանությունները ներքին լսարանի համար այլ տպավորություն են փորձում ստեղծել։ Օրինակ՝ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանի ելույթը մեծ իրարանցում առաջացրեց։ Մերձիշխանական շրջանակներն անմիջապես սկսեցին այն դարձնել դրոշակ՝ նշելով, թե Միրզոյանը շատ հզոր գործիչ է, Լավրովի «պորտը տեղը դրեց», համարյա թե Տիգրան Մեծից հետո նման դիվանագետ չենք ունեցել և այլն։

Իրականում Արարատ Միրզոյանի ելույթը գուցե վատը չէր, դրանում նույնիսկ տեղին ու ճիշտ շեշտադրումներ կային, ու շատերը կարող են համաձայնել դրա հետ, բայց դիվանագիտության նրբությունների համատեքստում խնդիրն այլ է։ Իրականում դիվանագիտությունը ցուցադրականը, գոռգոռալը, բարձր խոսելը կամ մուննաթ գալը չէ, այլ հետևողականորեն պետության շահերն առաջ տանելը և արդյունքներ գրանցելը։ Իսկ այս տիպի հանդիպումների ժամանակ միայն ներքին լսարանի համար հայտարարություններ անելը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ավելին, միշտ չէ, որ ինչ-ինչ ակնհայտ իրողությունների մասին հրապարակային բարձրաձայնելուց իրավիճակ է փոխվում։ Հնարավոր է՝ մերձիշխանական քարոզչամեքենայի օգնությամբ ներքաղաքական որոշակի դիվիդենտներ հավաքել, բայց դրա փոխարեն երկիրը կկորցնի իր դիրքերը գործընկերների հետ հարաբերություններում։

Նույնիսկ շատ ավելի հզոր պետությունների ղեկավարները իրենց թույլ չեն տալիս դուրս գալ որոշակի կոռեկտության շրջանակներից, իսկ մի՞թե Հայաստանը այնպիսի մեծ հնարավորություններ ունի, որ կարողանա ամպագոռգոռ հայտարարություններ անել կամ մուննաթ գալ, որքան էլ, կրկնում ենք, այդ հայտարարությունների մեջ ակնհայտ ճշմարտություններ լինեն։ Հաշվի առնենք նաև, որ այդպիսի քայլերի արդյունքոմ Հայաստանը ներկայացնող պաշտոնյաները կարող են անցանկալի վիճակում հայտնվել։ Օրինակ՝ հիշում եք, որ դեռևս 2018 թվականին Փաշինյանը հրապարակայնորեն իր դժգոհությունը հայտնեց Բելառուսին այն կապակցությամբ, թե զենք է վաճառում Ադրբեջանին։ Դրան ի պատասխան՝ Լուկաշենկոն հայտարարեց. «Ես Պուտինի ներկայությամբ ասացի նրան, Ալիևն էլ էր այնտեղ, ասացի՝ Նիկո՛լ, արի մեկընդմիշտ վերջակետ դնենք այս ամենին. ո՞վ է զենքի վաճառքով առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանի հետ. Ռուսաստանը։

Ասացի՝ բա ինչո՞ւ ես լեզուդ մտցրել..., վախենո՞ւմ ես քննադատել Պուտինին»։ Եվ հիմա արդեն տեսնում ենք, թե ով հայտնվեց ավելի անհարմար դրության մեջ։ Մյուս կողմից էլ՝ որևէ մեկի «պորտը տեղը դնելով», հասկանալի է՝ բացի թշնամական պետություններից, Հայաստանի համար կարևոր հարցերին չես կարող լուծում տալ։ Դրա համար կան դիվանագիտական լեզու, դիվանագիտական ճանապարհներ, դիվանագիտական գործիքակազմ: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մեր գործընկեր պետություններին, էլ առավել ևս՝ ռազմավարական դաշնակցին։ Մի՞թե հրապարակային մուննաթ գալով՝ ավելի չենք բարդացնում մեր հարաբերությունները գործընկերների հետ, քանի որ այդպիսի հայտարարությունները ոչ միայն ազդում են մեր ներքին լսարանի վրա, այլև գործընկեր պետության հանրային տրամադրություններում են փոփոխություն առաջ բերում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School