Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Ովքե՞ր են գողերը և ինչպե՞ս պատժել նրանց

ANALYSIS

«ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ», – նախօրեին ասել է վարչապետ Փաշինյանը՝ կառավարության նիստում: Թեման պետությանը տրվող դրամաշնորհներն են, որոնք, ըստ Փաշինյանի, հանրագումարում բավական շատ են, ու եթե ծախսվեն արդյունավետ, ապա դժվար թե քաղաքացին դա չզգա իր մաշկի վրա: Փաշինյանի կարծիքով, եթե քաղաքացին դա չի զգում, ուրեմն ինչ–որ տեղ գողանում են այդ միջոցները: 

Այն, որ պետական միջոցները յուրացնողներին պետք է խստորեն պատժել, քննարկման ենթակա չէ: Պետական միջոցների գողությունը, ի տարբերություն հասարակ գողության, ունի նաև քաղաքական ենթատեքստ: Եթե այդ գողությունը կամ յուրացումը դառնում է համակարգային, ապա պետական ապարատը սկսում է ծանր ու դանդաղ շնչել: Խնդիրը, սակայն, ոչ թե այն է՝ գողերին պետք է պատժել, թե ոչ, այլ թե ինչպես պետք է պատժվեն գողերը: Արդյո՞ք առաջարկվող բարոյազրկումը, խայտառակումը արդյունավետ միջոցներ են: 

Այստեղ մենք մոտենում ենք մի խնդրի, որի մասին քիչ չենք խոսել: Կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման, անարդյունավետության դեմ առանձին վերցրած դեմքերով ու դեպքերով պայքարելը գուցե էմոցիոնալ առումով իր արդյունքները տալիս է, սակայն համակարգային լուծումներ չի առաջարկում: Կոռուպցիայի դեմ պայքարը, ցավոք, հետհեղափոխական շրջանում դրսևորվել է բացառապես կոշտ հռետորաբանությամբ, իսկ գործնականում այդ պայքարի թիրախում հայտնվել են առանձին վերցրած հայտնի անձեր, հիմնականում նախորդ իշխանական–տնտեսական վերնախավից: Չենք վիճարկում այդ անձանց մեղավորությունը կամ անմեղությունը: Սակայն ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա համոզված ենք, որ անձերի դեմ պայքարով համակարգային կոռուպցիայի խնդիրը լուծել հնարավոր չէ:

Իսկ Հայաստանում կոռուպցիան եղել է համակարգային, այն, իհարկե, հովանավորվել է իշխանության վերին օղակների կողմից: Սակայն այդ պրոցեսին մասնակցել են պետական միջոցների հետ առնչվող տարատեսակ շերտեր՝ վերևից մինչև ամենաներքև: Ավելին՝ կոռուպցիան դարձել է պետական կառավարման չգրված կանոնը, շարժիչը, մոտիվատորը: Անբովանդակ քաղաքականության պարագայում հենց կոռուպցիան է եղել, դիցուք, պետական աշխատանքի ձգտող մարդկանցից շատերի մոտիվը՝ հայտնվել նմանատիպ աշխատանքի: Մյուս կողմից էլ պարզ է, որ այս համակարգային կոռուպցիան, քաղաքականից բացի, հընթացս ձեռք է բերել նաև սոցիալ–մշակութային կոնտեքստ, այն դարձել է մշակութային առանձնահատկություն: 

Հետևաբար առանձին վերցրած մարդկանց դեմ պայքարելով, նրանց արդարացիորեն խիստ պատժելով կամ նույնիսկ հեղափոխության գրված ու չգրված կանոններով բարոյազրկելով՝ հարցը չի լուծվում: Իսկապես, եթե ահռելի դրամաշնորհները չեն հասնում իրենց նպատակին, ուրեմն դրանք յուրացվում են: Ինչպես տեսնում ենք, միայն այն հանգամանքը, որ բարձրագույն իշխանությունը կոռուպցիայի մեջ թաթախված չէ, բավարար չէ, որ այդ կոռուպցիան չլինի նաև այդ իշխանությունից ներքև ընկած օղակներում: Գուցե այն չունի նույն կազմակերպված բնույթը, բայց հաստատապես չի վերացվել:

Ուստի սա նախ և առաջ ազդակ է հենց իշխանությանը կոռուպցիայի դեմ պայքարը բարոյականից տեղափոխել քաղաքական լուծումների ու գործնական մեխանիզմների դաշտ: Այլապես կարիք կլինի բարոյազրկել ու բանտ ուղարկել ահռելի քանակությամբ մարդկանց, որոնք նախկինում և հիմա այս կամ այն կերպ մասնակից են եղել (կամ՝ են) կոռուպցիոն գործընթացների: Արդյո՞ք իշխանությունն ունի այդքան ժամանակ ու ռեսուրս՝ տասնյակ հազարավոր մարդկանց առանձին–առանձին խայտառակելու, դաստիարակելու կամ բանտ տանելու համար: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation