Yerevan, 11.February.2026,
00
:
00
BREAKING


Վախենո՞ւմ են, թե՞ հաճոյանում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 2-ին լրացավ Արցախի անկախության հռչակման 30-ամյակը։ Այս տարի Արցախն իր անկախությունը նշում է անցյալ տարի սկսված պատերազմի հետևանքով առաջացած բարդագույն իրավիճակի պայմաններում։ Ներկայումս հայկական երկրորդ հանրապետությունը զրկվել է իր տարածքների 75 տոկոսից ու առանձնահատուկ աջակցության կարիք ունի։ Իսկ Ադրբեջանը փորձում է իր շահերին համապատասխան օգտագործել Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված ստատուս քվոյի փոփոխությունը և, ըստ այդմ, ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի աստիճանաբար հասնի ռուս խաղաղապահների հեռանալուն, ապա Արցախում առանց դիմադրության հանդիպելու իր տիրապետությունը հաստատի։ Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է Արցախում ապրող հայերին Ադրբեջանի կազմում ինտեգրելու մասին։

Թվում է՝ Արցախի անկախության օրը կարող էր պատեհ առիթ լինել, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը այցելեր Ստեփանակերտ և այնտեղից Արցախի Հանրապետության սուբյեկտայնության մասով ուղերձ հղեր ոչ միայն Ադրբեջանին, այլև ողջ աշխարհին, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սակայն Հայաստանի իշխանությունների փոխարեն նման ուղերձներ հղում են Հայաստանի ընդդիմադիր ուժերն ու արտասահմանցի քաղաքական գործիչները: Օրինակ՝ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, թե սպասում է այն օրվան, «երբ Արցախը վերջապես կվայելի միջազգային ճանաչում, որից այսքան երկար զրկված է եղել»:

Եթե 2018 թվականին վարչապետ ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական էյֆորիայի ֆոնին անմիջապես այց կազմակերպեց դեպի Ստեփանակերտ, ապա պատերազմից հետո և այս տարվա հունիսի 20-ի ընտրությունների անցկացումից ի վեր չի շտապում այցելել Արցախ։ Ավելին, նա հանկարծ որոշեց արձակուրդ վերցնել հենց օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։ Պատահական չէ, որ շատերը խորապես վստահ են, որ նա դիտավորյալ այդպես արեց, որ արձակուրդի անվան տակ խուսափի Արցախ այցելությունից։ Ի դեպ, եթե հիշում եք, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին նույնպես Փաշինյանը արձակուրդ էր մեկնել, որպեսզի Արցախ չայցելի։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը կոնկրետ վախեր ունի ու փորձում է այնպես անել, որ հանկարծ Ալիևին չզայրացնի։

Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը Արցախի անկախության օրով հանգստանում է, կարող էին, չէ՞, գոնե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել Ստեփանակերտ։ Բայց նրանք նույնպես ձեռնպահ մնացին այդ քայլից։ Ի՞նչ է սա նշանակում. արդյո՞ք հասել ենք այնտեղ, որ Ադրբեջանը պահանջ է դրել, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այլևս Արցախ չայցելի։ Ի վերջո, չափազանց տարօրինակ է, որ Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ էր մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ընդամենը փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Հետաքրքրական է, որ համացանցում լայն քննարկման առարկա էր դարձել այն, որ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի ելույթը Արցախի խորհրդարանում անգամ ծափահարությունների չի արժանանում։ Իսկ ընդդիմադիր պատգամավորների խոսքին հետևում են բուռն ծափահարությունները։ Ընդ որում, ուշագրավ է, որ ընդդիմադիր խմբակցությունները Արցախ էին մեկնել պատկառելի պատվիրակությամբ և տարբեր հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահների հետ։

Սա կապված է նաև նրա հետ, որ դրական փոփոխությունների առումով Արցախի ներկա իշխանությունների հետ ոչ ոք այլևս որևէ հույս չի կապում, ուստի այս ֆոնին կարևորվում է Արցախի նախկին նախագահների ներուժն ու գործոնը։ Մի խոսքով, Հայաստանի իշխանությունների նման պահվածքը պարզապես թույլ է տալու թշնամիներին առավել վստահ լինել, որ ուժով, ճնշումներով կարող են անընդհատ հասնել իրենց նպատակին, այն է՝ Արցախի ճանաչմանը որպես Ադրբեջանի մաս, Արցախի հայաթափմանը, Սյունիքով միջանցք ստանալուն, Հայաստանի կողմից տարածքային զիջումներին և այլն:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform