Yerevan, 08.September.2026,
00
:
00
BREAKING


«Առանց հիմնավորումների ասում են՝ երբ բուհերը տեղափոխենք Աշտարակ, կրթության ուրիշ որակ կունենանք. Աշտարակում կախարդական փայտիկ կա՞»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դեմ չեմ ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին, բայց դեռ շատ հարցականներ կան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Օրինակ է բերում՝ հստակ չէ, թե արդյո՞ք բոլոր պետական բուհերն են տեղափոխվում Աշտարակ, թե՞ մի մասը մնում է Երևանում: «Եթե տեղափոխում են մեկ-երկու բուհ, այսպես ասենք, ավելի մասնագիտացված բուհեր, օրինակ՝ գյուղակադեմիան, արվեստին առնչվող բուհերը, որոնք ավելի սպեցիֆիկ են և գուցե տեղին կլինի դրանց տեղափոխումը, բացի դա, կան ներդրողներ, որոնք պատրաստ են ամբողջ ծախսերը հոգալ և այլն, շատ լավ է: Բայց սա պարզ չէ: Ասում են՝ ութ բուհ է ստեղծվելու գործող բուհերի միավորման արդյունքում, բոլորը տեղափոխվելո՞ւ են Աշտարակ, թե՞ ոչ: Այս բոլոր հարցերն անորոշ են: Մյուս կարևոր հարցը՝ բուհերը տեղափոխում են, փոխում միայն շենքային պայմանները, չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ էական ազդեցություն ունենալ կրթության որակի վրա, որովհետև բուհի գտնվելու վայրը չի կարող ֆունդամենտալ ազդեցություն ունենալ այս հարցում, եթե չես փոխում բուհերի կառավարումը, դասախոսների դասավանդման որակը, ծրագրերը:

Եթե այսօրվա կառավարությունն ունի այս հարցերի պատասխանները, ինչո՞ւ է հապաղում, թող այսօրվանից սկսի կառավարման բարեփոխումներ, դասախոսների դասավանդման որակի բարելավում, ինչո՞ւ ենք սպասում 2026 թ.-ին, երբ շենքերը կկառուցվեն: Եկեք հիմա սկսենք: Բուհերը տեղափոխում են այլ տեղ, որ լայն սենյակներ լինեն, չեմ կարծում, որ դա մեծ խնդիր է: Նույնը կարելի է Երևանում ապահովել, ի վերջո՝ սենյակներով չենք կարող կարևոր հարց լուծել: Դրա համար կուզենայի, որ այս ծրագիրն ավելի մանրամասն լիներ և համոզիչ ձևով երևար այդ ծրագրում, թե ինչու, ասենք, Աշտարակում գործելով՝ բուհերն ավելի լավ որակ կտան: Այս պահին ասել, որ այնտեղ ավելի մեծ հնարավորություններ կունենանք, ավելի շատ լաբորատորիաներ և այլն, կներեք, բայց այն կարծիքին չեմ, որ մեր բուհերի վատ վիճակի պատճառը շենքերն ու լաբորատորիաներն են կամ էլ զուգարանների պակասը:

Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ ուսանողների սովորելու մոտիվացիան շեշտակի պակասել է, եթե բուհերը տեղափոխեցինք Աշտարակ կամ մեկ այլ քաղաք, այդ ի՞նչ է լինելու այնտեղ, որ նրանց մոտիվացիան շեշտակի բարձրանա: Եթե ուսանողին նստեցնեն գեղեցիկ լսարանում, չեմ կարծում, թե նրա մոտիվացիան կբարձրանա, այնպես չէ, որ մեր լսարաններն այսօր կիսափուլ են: Մեր բուհերը վերանորոգման աշխատանքներ անում են, նորմալ պայմաններ կան: Պետք է ապացուցել, համոզել, որ, օրինակ՝ բուհերի տեղափոխության դեպքում ուսանողները կդադարեն դասերի հաշվին աշխատել, դասերի հանդեպ անտարբեր լինել և կսկսեն սովորել: Աշտարակում այդ ի՞նչ հրաշք կամ կախարդական փայտիկ կա, որի մասին մեզ չի ասվում: Սա է ինձ համար խնդիրը, որովհետև առանց հիմնավորելու, ապացուցելու ասել՝ մենք այնտեղ կստեղծենք այնպիսի պայմաններ... Իսկ ինչպիսի՞ պայմաններ: 21-րդ դարի ուսանողին չես կարող ոսկեզօծ պատերով կամ լաբորատորիաներով զարմացնել, որովհետև հաստատ դրանց չլինելու պատճառով չէ, որ ինքը չի սովորում»,նշում է մեր զրուցակիցը:

Բուհերը Երևանից տեղափոխելու առաջարկ արվել է նաև նախորդ կառավարության օրոք, գուցե նաև ավելի վաղ, բայց որևէ մեկը չստանձնեց այս պատասխանատվությունը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: «Չարեցին, որովհետև մեծ ռիսկեր կան և մեծ ծախսեր են պահանջվում: Առաջարկում էին որոշ բուհեր տեղափոխել Գյումրի, շատ լավ միտք է, բայց կկարողանա՞նք բոլոր ուսանողներին ապահովել հանրակացարաններով, հսկայական ենթակառուցվածքներ են պահանջվում: Կամ դասախոսները տեղափոխվեցին Գյումրի, նրանց պետք է բնակարանով ապահովեն, ամեն օր չեն կարող գնալ Գյումրի ու վերադառնալ: Նման գումարներ չկային: Օրինակ՝ Կենտրոնական բանկն իր ստորաբաժանումներից մեկը տեղափոխեց Դիլիջան, հիմա որևէ մեկը չի ուսումնասիրում՝ սրա արդյունքում ի՞նչ ունեցանք:

Հետաքրքիր կլիներ, եթե կառավարությունը բանկի օրինակով խոսեր եղած փոփոխությունների մասին: Այն, որ որևէ մեկը բուհերը Երևանի կենտրոնից չէր տեղափոխում, ուներ իր տրամաբանությունը: Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը Երևանում և հարակից մարզերում է՝ Արարատն ու Արմավիրն ամենախիտ բնակեցված մարզերն են, գուցե դա է պատճառը, որ բուհերը շարունակում են «պահել» Երևանում: Հանրակացարանների կարիքը մեծ չէ, շատ ուսանողներ, Երևանում ունենալով բարեկամներ, մնում են նրանց տանը և այլն: Կառավարությունը պետք է հաշվարկի, որ շատ մեծ ծախսեր է կատարելու: Օրինակ՝ կառուցի մետրոյի Աջափնյակի կայարանը, այդ դեպքում Աշտարակ հասնելը մի փոքր կհեշտանա, արագընթաց գնացք է պետք, բայց եթե տոմսի գինն, օրինակ՝ 500 դրամ եղավ, դա կարող է խնդիրների հանգեցնել, այսօր ուսանողը 100 դրամով համալսարան է հասնում, իհարկե, ոչ բոլորը: Այդ գնացքը պետք է կայարաններ ունենա, կայարանն աշխատողներ, ամեն ինչը ծախս է: Պետք է հաշվարկներ լինեն, իսկ հիմա ընդհանուր ձևով, առանց ապացույցների ու հիմքերի ասում են՝ երբ բուհերը տեղափոխենք Աշտարակ, լրիվ ուրիշ որակ ենք ունենալու: Ինքս կողմ եմ ակադեմիական քաղաքի գաղափարին, բայց կառավարությունը պետք է բոլոր ծախսերը հոգա, ենթակառուցվածքների հարցը լուծի, բացի դա էլ չլինի այնպես, որ մեկ օր էլ ասեն՝ ֆինանսական ճգնաժամի մեջ ենք, այլևս չենք կարող ծախսերը հոգալ, ի՞նչ կլինի այդ ժամանակ»,-եզրափակում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard