Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


«Փաշինյանն էլ ավելի է տեղիք տալիս պարտվողական, զիջողական քաղաքականությանը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի հետ զրույցում անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բանակցային գործընթացին, Ադրբեջանի հռետորաբանությանը՝ այդ համատեքստում դիտարկելով ՀՀ իշխանությունների քաղաքականությունը:

«Միջնորդական դերի և տարածաշրջանում ազդեցություն ունենալու տեսանկյունից Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը գործընթացներում շարունակվում է: Նշվածի վերջին դրսևորումներից մեկը Պրահայի և Սոչիի՝ իրար հաջորդած հանդիպումներն էին, հաջորդած հռետորաբանությունը, հայտարարությունները: Մենք լսել էինք հայտարարություններ հենց Արևմուտքի միջնորդությամբ գործընթացի համատեքստում: Մասնավորապես, որ կա սպասելիք, ըստ որի, մինչև տարեվերջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքվի: Մինչդեռ հետո պարզ դարձավ, որ կան որոշակի դժվարություններ, ինչի մասին հայտարարվեց ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Բայց, ամեն դեպքում, գործընթացը շարունակվում է, և, օրինակ՝ Արարատ Միրզոյանի վերջին հարցազրույցը նշվածի վկայությունն է: Արարատ Միրզոյանն ասաց, որ ադրբեջանական կողմը տվել է Հայաստանի ներկայացրած առաջարկների հետ կապված իր պատասխանները, և հիմա հայկական կողմն ուսումնասիրում է դրանք: Սա նշանակում է, որ, անկախ հռետորաբանությունների, հայտարարությունների մակարդակով որոշակի լարվածությանն ու անհամաձայնությանը, գործընթացը, միևնույնն է, շարունակվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Աննա Կարապետյանը:

Նա շեշտեց նաև մեկ այլ հանգամանքի մասին. «Հռետորաբանությունները, հայտարարությունները, այդ թվում՝ բրյուսել յան չեղարկված հանդիպումը, վկայում են նաև այն մասին, որ գործընթացներն այն ուղիով չեն ընթանում, ինչպես, օրինակ՝ տեսնում էր նույն արևմտյան միջնորդությունը: Տեմպերում որոշակի դանդաղում, նաև որոշակի խնդիրներ կան, և գնալով նվազում է մինչև տարեվերջ խաղաղության որևէ պայմանագիր ստորագրելու հավանականությունը: Թեպետ, ամեն դեպքում, չենք կարող դեռևս ժխտել, որ նման սցենար հանարավոր է. հիշենք նույն Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ դետալները չկարողանան համաձայնեցնել, կարելի է շրջանակային ինչ-որ փաստաթուղթ ստորագրել»:

Աննա Կարապետյանի խոսքով, նույն խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորության համատեքստում հետաքրքիր իրավիճակ ունենք: «Հռետորաբանության մակարդակով Հայաստանի իշխանություններն անընդհատ հայտարարում են խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին: Նույնիսկ հույս էին հայտնում, որ մինչև տարեվերջ դա հնարավոր կլինի անել, և այլն: Բայց բովանդակային ու շահերի տեսանկյունից այսօր Ադրբեջանն է շահագրգռված օր առաջ փաստաթուղթ ստորագրելու հարցում, որովհետև հիշենք, որ այն՝ համենայն դեպս Արևմուտքի առաջարկած տարբերակով, կարծես թե, հիմնվում է Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների տրամաբանության վրա: Այդ հինգ սկզբունքներն Ադրբեջանին հնարավորություն էին տալիս ընդհանրապես փակել Արցախյան հակամարտության էջը, արձանագրել, որ հակամարտություն չկա, հետագայում ևս Հայաստանին զրկել Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելու հնարավորությունից: Ուստի, եթե այդ սկզբունքների տրամաբանության ներքո է խաղաղության պայմանագիր ստորագրվելու, ապա Ադրբեջանը շահագրգռված է այդ հարցում: Քանի դեռ Հայաստանում կա նման իշխանություն, որը պատրաստ է նման փաստաթուղթ ստորագրել, իսկ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը դեմ չէ այդ սկզբունքներին, Ալիևը շահագրգռված է օր առաջ նման փաստաթուղթ ստորագրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, միևնույն ժամանակ, գործընթացներում առկա անորոշության ու խնդիրների պատճառը միջնորդական ձևաչափերի որոշակի մրցակցությունն է, մոտեցումների տարբերությունը: «Բազմիցս է խոսվել, որ Ռուսաստանի և Արևմուտքի շահերն այս կոնտեքստում տարբերվում են: Արևմուտքը փորձում է օր առաջ արձանագրել, որ հակամարտություն չկա, Հայաստանը ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի հետ խնդիր չունի: Այդպես Արևմուտքը նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի դերակատարումն ու ներկայության անհրաժեշտությունը տարածաշրջանում: Ռուսաստանը՝ հակառակը, առաջնահերթությունը տալիս է կոմունիկացիաներին, սահմանազատման խնդիրների լուծմանը՝ իր միջնորդությամբ, իր ներկայության ապահովմամբ: ՌԴ-ն ցանկանում է արձանագրել, որ կա չկարգավորված հակամարտություն, որին պետք է անդրադառնալ ապագայում: Եվ գուցե հենց այս մոտեցումների տարբերությունն է պատճառը, որ փաստաթղթի ստորագրումը հետաձգվում է, որովհետև այդ տարբերությունը նաև կողմերի համար որոշակի մանևրելու դաշտ է ստեղծում»,-շեշտեց Աննա Կարապետյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռետորաբանությանը՝ նա ընդգծեց. «Այսօր Ադրբեջանի սպառնալիքները չեն սահմանափակվում միայն հռետորաբանությամբ: Այսօր կա իրական էսկալացիայի ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ, ինչի մասին են վկայում ամենօրյա կտրվածքով տեղի ունեցող հրադադարի խախտումները ոչ միայն ՀՀ սահմանների, նաև Արցախի ուղղությամբ, որի հետևանքով նույնիսկ վիրավորներ ունեցանք: Այս առումով Ադրբեջանի հռետորաբանությունն ընդհանրապես չի նվազել, ու Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին, ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններ ցուցաբերել: Ադրբեջանը որևէ կերպ չի թաքցրել ու չի էլ թաքցնում, որ եթե Հայաստանն ինչոր պայմանավորվածությունների կատարման ճանապարհով չգնա, կարգավորման չգնա Ադրբեջանի ցանկացած սցենարով, ապա պատրաստ է դիմել զենքի ուժի: Ադրբեջանը, մեծ հաշվով, չի թաքցնում իր նպատակները: Եվ այս համատեքստում այսօր առկա իրավիճակն իսկապես մտահոգությունների տեղիք է տալիս. շատ հեշտ է զուգահեռներ անցկացնել սեպտեմբերի 13-ին նախորդած ու այսօրվա իրավիճակների միջև և տեսնել, որ դրանք շատ մոտ և շատ նման են: Ուստի, ցանկացած պահի կարելի է ռազմական գործողությունների սպասել»:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, այս համատեքստում մեր զրուցակիցը Փաշինյանի հռետորաբանությունն ու քաղաքականությունը անտրամաբանական որակեց: «Ադրբեջանի հռետորաբանությունն ու քաղաքականությունը որևէ փոխակերպման չեն ենթարկվել. 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած նույն ռազմատենչ, նույն ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունն է առաջ մղում: Նաև այլ դրսևորումներ ունենք, արդեն անգամ Լաչինի միջանցքի նկատմամբ են ինչ-որ խնդիրներ բարձրաձայնում: Վերջին օրերին հայտարարում են, թե Լաչինի միջանցքը նախատեսված նպատակներով չի օգտագործվում: Սրանով արդեն վաղը Լաչինի միջանցքի նկատմամբ ինչ-որ խնդիրներ առաջացնելու հիմքեր են ստեղծվում:

Այս համատեքստում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը խիստ անհասկանալի ու անտրամաբանական է, որովհետև երկար ժամանակ Փաշինյանը ընդհանրապես հրաժարվում էր տեսնել Ադրբեջանի այդ հռետորաբանությունը, ցանկացած գնով խաղաղության մասին էր խոսում՝ դրանով էլ ավելի մեծացնելով Ադրբեջանի ախորժակը: Բայց հետո, ինչպես պատերազմի օրերին, հանկարծ սկսեց նորից ասել, թե ցանկանում են մեզ ցեղասպանել, ինչի մեսիջը նույնպես շատ բացասական է: Նա հանրությանը հերթական անգամ հղում է այն մեսիջը, թե «դիմադրելու պոտենցիալ չունենք»: Բայց ի՞նչ է նշանակում՝ «մեզ ուզում են ցեղասպանության ենթարկել»: Երբ պետությունն ունի բանակ, անվտանգային ներքին և արտաքին համակարգեր, ինչպե՞ս կարող է իշխանությունը խոսել ցեղասպանության վտանգի մասին: Հետևապես, սրանով Փաշինյանը էլ ավելի է տեղիք տալիս պարտվողական, զիջողական քաղաքականությանը և հանրության մեջ ամրապնդում այն ընկալումը, թե «պետք է Ադրբեջանի ցանկացած պահանջ կատարել, հակառակ դեպքում պատերազմ կլինի»,-նկատեց Ա. Կարապետյանը:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ նա հավելեց. «Հայաստանի իշխանությունը հետևողականորեն գնում է հակառուսականության և Արևմուտքին տարածաշրջան բերելու ճանապարհով: Այլ խնդիր է, որ ՌԴ իշխանությունների հետ ունեցած ցանկացած հեռախոսազրույցից, հանդիպումից հետո հռետորաբանության մակարդակով որոշակի հետքայլ է արվում կամ հայտարարությունների տեսքով Ռուսաստանին սիրաշահելու փորձ է արվում: Իրականում բուն գործողությունները, միևնույնն է, շարունակում են հակառուսական մնալ և ուղղված են ՌԴ-ի դերը տարածաշրջանում թուլացնելուն: Մենք այդ ձեռագիրը տեսնում ենք դեռ 2021-ի մայիսի 12-ից, երբ ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք: Այդ ժամանակ միանգամից ասացին, թե «ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն մեզ չեն օգնում, բայց, տեսեք, Ֆրանսիան պատրաստ է մեզ օգնել»:

Եվ ընդամենը ՀԱՊԿ վերջին գագաթաժողովը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունը ձախողեց այն որոշման ընդունումը, որով, ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ձևակերպեց, կազմակերպությունը պատրաստ էր ռազմական, քաղաքական, դիվանագիտական ու նաև դիտորդական առաքելության տեսքով աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Հետևաբար, նշված քայլը ևս նպատակ ուներ հանրության մեջ ամրապնդել այն գիտակցումը, որ ՀԱՊԿ-ը պատրաստ չէ մեզ օգնել, չի տալիս այն աջակցությունը, որը ցանկանում ենք, բայց, դրան հակառակ, Հայաստանի իշխանությունը նախաձեռնեց, որ ԵՄ առաքելությունը գա տարածաշրջան, ԵԱՀԿ-ին է դիմում և այլն: Ադրբեջանը, բնականաբար, օգտվում է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից, օգտվում է նաև հայ-ռուսական հարաբերություններին հասցված վնասներից և ամեն անգամ, այդ թվում՝ տարբեր էսկալացիաների միջոցով, ստուգում է, թե որքանով են այդ հարաբերությունները վատացած, ու իր համար դա ինչ հնարավորություններ է ստեղծում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy