Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Ին­չո՞վ է ոմանց «խան­գա­րում» Ծա­ռու­կյա­նը

ANALYSIS

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Խնդիրն ինքնին անդրադարձի, առավել ևս՝ ուշադրություն դարձնելու կարիք չէր ունենա, եթե փոքրաթիվ այս կուսակցության նախաձեռնությունը չտեղավորվեր այն ընդհանուր կամպանիայի համատեքստում, որն այս օրերին իրականացվում է ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի դեմ։

Իրավիճակը հար և նման է 2014-15թթ. իրադարձություններին, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը փորձում էր սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ իր իշխանությունը երկարաձգելու նպատակով։ Սարգսյանի այդ նախաձեռնությունը, սակայն, չէր կարող կյանքի կոչվել, որովհետև դրան ընդդիմանում էին Ծառուկյանն ու նրա կուսակցությունը, որոնք այդ պահին հանրային աջակցության ցուցակի առաջատարներ էին։ Ընթերցողը հավանաբար հիշում է, որ այդ տարիներին իշխանությունը Գագիկ Ծառուկյանի դեմ կազմակերպեց բազմաշերտ կամպանիա, որն, ի վերջո, հանգեցրեց նրան, որ ԲՀԿ առաջնորդը ժամանակավորապես հեռացավ քաղաքականությունից։

Հիմա, ըստ էության, իրավիճակը կրկնվում է՝ որոշակի առանձնահատկություններով, ու քչերն են հավատում, որ «ՔՈ» կուսակցության նախաձեռնությունը հենց իրենց որոշման արդյունքն է։ Նախ՝ իշխանության տարբեր սեգմենտներ բազմաշերտ պայքար են սկսել Ծառուկյանի դեմ՝ օգտագործելով «Արարատցեմենտի» շուրջ քննարկումները, հարկային ստուգումները, անգամ իսկ կենցաղային մի պատմություն, որին անուղղակի մասնակից է եղել ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը։ Կասկածից վեր է, որ «ՔՈ»-ի նախաձեռնությունն այս համատեքստում է, մանավանդ, որ խորհրդարանական մեծամասնության որոշ պատգամավորներ «օպերատիվորեն» վերցրեցին խորհրդարանական ընտրություններում ձախողված այս կուսակցության «փոխանցումը»:

Մյուս կողմից՝ Ծառուկյանին հասցեագրվող «մեղադրանքը» շաբլոն է ու անադեկվատ։ Պատգամավորական գործունեության ու բիզնեսի անհամատեղելիության մասին թեզն առաջին անգամ չի շրջանառվում. սա Ծառուկյանի, այսպես ասած, տարբեր ընդդիմախոսների սիրած թեման է դառնում, որովհետև ԲՀԿ առաջնորդի դեմ այլ աշխատող փաստարկներ չեն գտնում։ Նախ՝ քանիցս ասվել է, որ Ծառուկյանը սեփականատեր է, սակայն բիզնեսով չի զբաղվում, այն տրվել է հավատարմագրման՝ օրենքով սահմանված կարգով։ Ի դեպ, նույն կերպ են վարվել նաև այլ խոշոր սեփականատերեր, որոնք Հայաստանում և այլ երկրներում ստանձնել են պետական պաշտոն կամ եղել են պատգամավոր, սենատոր, անգամ՝ նախագահ։ Այսինքն՝ Ծառուկյանն ամենևին էլ քաղաքականությամբ զբաղվող ու կուսակցություն առաջնորդող եզակի սեփականատեր չէ։

Վերջապես՝ «ՔՈ» կուսակցությունը ու նրան անուղղակիորեն սատարող իշխանության ներկայացուցիչները փաստացի կասկածի տակ են դնում անցած տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն ու արդյունքները։ Եթե հասարակությունն իր քվեով հիմնական ընդդիմության կարգավիճակը վերապահել է ԲՀԿ-ին, ապա տպավորություն է ստեղծվում, որ ոմանք փորձում են «խմբագրել» հասարակության ընտրությունը։ Ի վերջո, բարոյական չէ, երբ խորհրդարանական ընտրություններում ֆիասկո ապրած կուսակցությունը վիճարկում է խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ կուսակցության գործունեության լեգիտիմությունը։

Սակայն այս պատմությունը լավագույնս բացահայտում է իշխանության որոշ ներկայացուցիչների երկդիմությունը։ Խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, ու մենք գործ ունենք սեփականատերերի հետ։ Ընդ որում՝ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ, երբ վերջինիս հրավերով մասնակցում էր ներդրումային հերթական ծրագրին նվիրված միջոցառմանը։ Փաշինյանի այս հայտարարությունը համարժեք էր բոլոր առումներով՝ քաղաքական, բարոյական բաղադրիչներով։

Այսօրվա աժիոտաժն, ըստ այդմ, երկու հետևության տեղիք կարող է տալ:

Կամ իշխանությունն՝ իր ամբողջության մեջ, երեսպաշտ է ու քաղաքական կոնյուկտուրայից ելնելով Ծառուկյանին սեփականատեր է համարում, երբ երկրին օգնելու անհրաժեշտություն կա, իսկ այլ իրավիճակներում թիրախավորում է որպես օլիգարխ, կամ էլ՝ իշխանության որոշ ներկայացուցիչների համար վարչապետի խոսքն արժեք չունի, այլ խոսքով՝ հեղափոխության ճամբարում սկսվել է պայքար ազդեցության ոլորտների համար։

Իհարկե, հնարավոր է՝ գործ ունենք մի իրականության հետ, երբ իշխանությունը չի կարողանում որևէ ռացիոնալ գաղափարի շուրջ կոնսոլիդացնել հասարակությանը ու անկում ապրող վարկանիշի ֆոնին անընդհատ «ներքին թշնամի» է փնտրում՝ նրան թիրախավորելով իր ձախողումներն արդարացնելու նպատակով։ Եվ վերջապես՝ հնարավոր է գործ ունենք ինչ-որ ներքին անհանգստության ու վախի հետ: Այլ խոսքով՝ իշխանությունը սկսել է թիրախավորել Գագիկ Ծառուկյանին, որովհետև վերջինիս վարկանիշն աճում է ու նաև՝ ԲՀԿ առաջնորդը վերջին մի քանի հարցազրույցներում քննադատել է Նիկոլ Փաշինյանի տնտեսական ու կադրային քաղաքականությունը։ Համենայն դեպս, տպավորություն է, որ գործում է նախկին համակարգի իներցիան, երբ ամեն գնով փորձ էր արվում փակել ընդդիմադիր բերանները։ Այս համատեքստում տարակուսելի է խորհրդարանում ներկայացված մյուս ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարքագիծը։ Պետք չէ ձեռքերը տաքացնել ուրիշի վառած լուցկու մարմրացող «կրակի» վրա, մանավանդ, որ ԲՀԿ-ից հետո իշխանությունը անհամեմատ հեշտ կարող է «զբաղվել» ինստիտուցիոնալ ավելի սահմանափակ ռեսուրսներ ունեցող ԼՀԿ-ով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California