Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել, որքան հիմա է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ ամփոփել ենք անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած բանակցությունները, եռակողմ ֆորմատներով Փաշինյան-Ալիև հանդիպումները, արդյունքներն ու Հայաստանի առաջ ծառացած նոր մարտահրավերները: Անդրադառնալով նախ հանդիպումներին ու դրանցից ունեցած ակնկալիքներին՝ քաղաքագետը նշեց. «Այստեղ շատ լուրջ դժվարություններ ունենք ակնկալիքների տեսանկյունից:Այս առումով նախ օբյեկտիվ հանգամանքով պայմանավորված խնդիր կա. անցած տարվա աղետալի պատերազմից հետո Հայաստանի ձայնն աշխարհում շատ ավելի քիչ է լսելի, շատ ավելի քչերին է հետաքրքրում Հայաստանի ազգային շահը: Այդ շահը շատ ավելի քիչ են հաշվի առնում թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ տարբեր խաղացողներն ու երկրները:

Իսկ սուբյեկտիվ հանգամանքն այն է, որ Հայաստանի դե ֆակտո իշխանություններն դադարել են Հայաստանի շահերն ինքնուրույն առաջ մղել, թեպետ այդ քաղաքականությունն իրականացնելու առումով երբեք էլ այս իշխանությունը աչքի չի ընկել: Ամեն դեպքում, վերջին տարվա ընթացքում ևս հնարավորությունները չօգտագործվեցին նաև այն դեպքերում, երբ կարելի էր օգտվել առկա դիվանագիտական հարաբերություններից: Մյուս հանգամանքը, որի մասին կուզեի նշել, այն է, որ մենք մեր իրական ու պոտենցիալ դաշնակիցների հետ երկխոսություն չունենք»:

Քաղաքագետը «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ այդ երկրները մեզ վերաբերող որոշ հարցերում արդեն իրենց ինքնուրույն քաղաքականությունն են սկսում. «Օրինակ՝ Իրանը վերջերս սկսեց փոխել իր քաղաքականությունը միջանցքի առումով, չնայած ի սկզբանե կտրուկ դեմ էր Սյունիքով միջանցքին: Նման օրինակները շատ են: Իսկ ՀՀ դե ֆակտո իշխանությունները, խոշոր հաշվով, չեն հակադարձում ու տրվում են թուրքական եթե ոչ բոլոր ճնշումներին, ապա առնվազն դրանց զգալի մասին:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել, որքան հիմա է: Այսօր արդեն Հայաստանի սուբյեկտայնության ամբողջական կորստի առջև ենք կանգնել: Բացի այդ, ոմանք շահարկում են միայն միջանցքի թեման՝ փորձելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքականություն խաղալ, ինչն ինքնին վտանգավոր է, քանի որ այս պահի դրությամբ ֆորմատների մրցակցություն կա. Մինսկի խումբ, եռակողմ հանդիպումներ՝ ՌԴ-ի, եռակողմ հանդիպումներ՝ Բրյուսելի կամ Ֆրանսիայի միջնորդությամբ: Չմոռանանք նաև «3+3» և այլ հնարավոր ձևաչափերի մասին: Այս ամենն արտացոլում է աշխարհաքաղաքական պայքար՝ այս տարածաշրջանում: Եվ եթե Հայաստանը շարունակի այդ աշխարհաքաղաքական պայքարի բեմերից մեկը լինել, ապա այդ հանգամանքը կրկին շատ լուրջ վնասներ է բերելու Հայաստանին»:

Քաղաքագետը նշեց՝ զուգահեռ մեր հասարակությանը, որի մի ստվար հատված անտեղյակ է իրականությունից, փորձում են հրամցնել «խաղաղության դարաշրջանի» թեզը. «Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանից ամեն ամիս մի տարածք են խլում: Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն չեն ուզում: Իսկ երբ խոսում են «խաղաղության» մասին, իրենց ընկալմամբ, դա Հայաստանի վերջնական ոտնահարումն է, Հայաստանի միջոցով կամ ՀՀ տարածքում իրենց հարցերի լուծումը: Ընդ որում՝ ոչ թե միանգամյա, այլ անդադար կտրվածքով: Եթե նույնիսկ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստը մեկ րոպեով մի կողմ դնենք, ապա կարող ենք հիշել, օրինակ՝ Ադրբեջանի կողմից անդադար հայկական հուշարձանների ոչնչացումը: 

Կամ՝ Ադրբեջանի կողմից օտար երկրներին ուղղված ինտենսիվ քարոզչությունն առ այն, թե, իբր, հայերն այս ու այն վատությունն են արել: Ադրբեջանը ցանկացած միջազգային հարթակ օգտագործում է Հայաստանի դեմ, իսկ մեր կողմում անընդհատ խոսում են խաղաղությունից, ինչն ուղղակի ամոթալի է: Չմոռանանք նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին: Արդեն ավելի քան մեկ տարի այդ մարդիկ Ադրբեջանում խոշտանգումների են ենթարկվում, իսկ այստեղ տպավորությունն այնպիսին է, որ, բացի ՄԻՊ Արման Թաթոյանից, այդ հարցը պաշտոնատար որևէ այլ անձի չի հետաքրքրում»:

Հրանտ Միքայելյանի խոսքով, խնդիրը սպառնալիքի լեզվով խոսող ու ագրեսիայի դիմող թշնամուն համարժեք արձագանք չտալը չէ. «Անհամարժեքության խնդիր կլիներ, եթե լիներ ադեկվատ, բայց թույլ արձագանք: Բայց ոչ համարժեք լինելու խնդիր մենք ունեցել ենք մինչև 2020 թվականը: Հիմա այլ խնդիր ունենք: Ադրբեջանը կարողանում է իր հարցերը լուծել առանց ճնշման, որոշ դեպքերում՝ ճնշմամբ: Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, որ երբեք այս կամ այն քայլը չի անի, հետո Ադրբեջանը ռազմական հարձակում է կազմակերպում ՀՀ-ի դեմ, իսկ հաջորդ օրը Փաշինյանն արդեն առարկայական բանակցություն է սկսում այդ թեմայով: Օրինակը սահմանազատման, սահմանագծման հարցն է, որն ամբողջությամբ Ադրբեջանի օրակարգի մեջ է. դրանով Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել 2020-ի իր ագրեսիան և հասնել մի կետի, երբ Հայաստանն այդ օկուպացված տարածքները ադրբեջանական կճանաչի: Ցավոք, այս իշխանությունները տրվել են այդ գործին»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այս փուլում նաև Բերձորում ևս մաքսակետ դնելու սպառնալիքին՝ նա ընդգծեց. «Երբ Ալիևը փորձում է հավասարության նշան դնել Բերձորի և Մեղրիի միջանցքների միջև, դա, իհարկե, կատարյալ ապուշություն է: Բայց խնդիրն այն է, որ այդ քարոզչությանը տրվում է Հայաստանի դե ֆակտո վարչապետը, որն Ազգային ժողովում սկսում է նույն թեզերը հնչեցնել: Խնդիրն իրականում այն է, որ դեռ 2000 թվին Փաշինյանի հոդվածներում միջանցքի թեմայով հրապարակումներ կային, որոնց մեջ նշել էր, թե «պետք է այդ միջանցքը տանք, թող Թուրքիան էլ մի քիչ ուրախանա»:

Խնդիրն այն է, որ Սյունիքով միջանցքը, որը Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են ստանալ, Թուրքիային թույլ է տալիս մուտք գործել Կենտրոնական Ասիա: Նաև թույլ է տալու, որ ռազմականացվի Արցախի օկուպացված տարածքը, թույլ է տալու շատ ինտեսնիվ աշխատեցնել ու ռազմականացնել նաև Նախիջևանը: Մինչդեռ, ի պատասխան դրան, մենք ստանում ենք 120 հազար ու 3 միլիոն հայության համար ճանապարհային կապ, որն արդեն ունենք և որը բոլոր համաձայնություններում ամրագրված է: Այսինքն, փաստորեն, նորից միակողմանի ու լրջագույն զիջման մասին է խոսքը: Մեզ որևէ օգուտ չի տալու նաև Թուրքիայի հետ սահմանի բացումը, նույնիսկ վտանգներն ավելի մեծ են»:

Այս համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ըստ էության, մեկնարկին, հատուկ բանագնացներ նշանակելու հայտարարություններին՝ քաղաքագետը հավելեց. «Նախ՝ դիտարկենք կադրային հատվածը: Մարդիկ, որոնք ֆորմալ կամ ոչ ֆորմալ կապեր են ունեցել Թուրքիայի հետ: Խոսքը Ռուբեն Ռուբինյանի, Արարատ Միրզոյանի մասին է: Այսինքն, գործընթացի պրոթուրքական ուղղվածությունն ակնհայտ է թե՛ բովանդակությամբ, թե՛ հայտարարություններով, թե՛ կադրային տեսանկյունից: Երկրորդ՝ պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան թեպետ շատ դեպքերում լռում է, բայց ադրբեջանական քաղաքականությունն ուղղորդված է եղել հենց Թուրքիայի կողմից:

Թուրքիան փորձել է ցույց տալ, թե պարզապես հայադրբեջանական հակամարտություն է, որում ինքը չկա, բայց փորձել է այնպես անել, որ Ադրբեջանը հաղթի, և ինքն իր ներկայությունը ապահովի Կովկասում: Այդ ֆունդամենտալ քաղաքականության մասին կան փաստաթղթեր, ի վերջո, «մեկ ազգ երկու պետություն» լինելու հայտարարություններ: Եվ այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ խոսում ենք ագրեսորի հետ, այն պետության հետ, որ հայկական Արցախն է ոչնչացրել, որը Ցեղասպանություն է իրականացրել և գոհ է արդյունքից: Ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը որևէ օգուտ չի ստանալու այս գործընթացից: Հայաստանում թուրքական ապրանքը գերիշխող է լինելու, բայց թուրքական շուկայում հայկական ապրանքը որևէ դիրք չի զբաղեցնելու: Մինչ օրս հայկական ապրանքները չեն կարող թուրքական շուկա մտնել: Եվ եթե անգամ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանում լինի, այն կլինի զրոյից ու դանդաղ, մինչդեռ թուրքական ապրանքների ներմուծումը կարող է աճել կտրուկ տեմպերով»:

Ամփոփելով վերոնշյալ իրողությունները՝ քաղաքագետը նշեց. «Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ այս իշխանություններն իրենց դրսի աջակիցների, բարեկամների ու տերերի հետ լուծում են Հայաստանի ապաշրջափակման խնդիրը: Այն, մեծ հաշվով, լուծված է: Այնպիսի քայլեր են արվում, որ Հայաստանը երբեք չկարողանա ինքնուրույն քաղաքական գործոն լինել: Ինչո՞ւ, որովհետև ինքնուրույն քաղաքական գործոն լինելը ՀՀ-ի համար ոչ թե Թուրքիայի կամ Մեծ Բրիտանիայի և նման այլ ուժերի, այլ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ համագործակցություն է ենթադրելու:

Դրանից ելնելով՝ ՀՀ սուբյեկտայնության հարցն են լուծում: Այս դեպքում եթե անգամ հետագայում այստեղ գերակշռող ազդեցություն ունեցավ Ռուսաստանը, միևնույնն է, դա, ամեն դեպքում, չի ենթադրելու հայկական գործոն: Դա լինելու է աշխարհաքաղաքական պայքար Հայաստանի տարածքում: Այդ դեպքում Հայաստանի որոշումը չի ընդունվելու, ինչն ամենամտահոգիչն է, որովհետև որևէ ցանկացած այլ երկիր չի կարող Հայաստանի շահերը հաշվի առնել: Իրենք միշտ հաշվի են առնելու միայն սեփական շահերը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall