Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Իր հայտարարություններով Փաշինյանն արդարացնում է Ալիևին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցնող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում կառավարության կատարողականը ներկայացնելու ժամանակ հնչեցին Արցախին առնչվող մի շարք հայտարարություններ, որոնք սուր արձագանքների արժանացան: Խոսքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին է, որոնք վերաբերում էին բանակցային գործընթացին, Արցախի ինքնորոշմանը: Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արցախի ԱԺ-ն, արձագանքելով, հայտարարեց Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունների անթույլատրելիության մասին: Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ Փաշինյանն իր հայտարարություններով արդարացնում է Ալիևին:

«Իր հայտարարություններով ու գործունեությամբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոշիացնել 30 տարվա բանակցային այն ամբողջ կապիտալը, որը տարիների ընթացքում ձեռք էր բերել հայկական կողմը: Մի քանի տարի առաջ հայտարարեց, թե իր զրոյական կետից է սկսելու: Որպեսզի կարողանար իր զրոյական կետից սկսել ու արդեն հիմա ավարտին հասցնել այն մտադրությունները, որոնց համար եկել էր իշխանության, անհրաժեշտ էր փոշիացնել և հերքել հայկական կողմի այն փաստարկները, որոնցով տարիներ շարունակ կարողացել են նստել բանակցային սեղանի շուրջ: Այդ բանակցային փաստարկներով շատ հաճախ Ադրբեջանին դրել են այնպիսի իրավիճակում, որ Ալիևը նույնիսկ հայտարարել էր, թե փակ սենյակներում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ու որպեսզի Փաշինյանը կարողանա չարիքի բերած իր քաղաքականությունը ավարտին հասցնել, այսօր արդեն բացահայտ փորձում է արդարացնել Ալիևի քաղաքականությունը»,-ասաց Հ. Հակոբյանը՝ նշելով, որ այն, ինչի մասին Փաշինյանը ապրիլի 18-ին հայտարարում էր ԱԺ բարձր ամբիոնից, բանակցությունների ժամանակ այդ նույն փաստարկներով փորձել են ճնշել Նիկոլ Փաշինյանին, որոնց կա՛մ չի կարողացել, կա՛մ չի ցանկացել հակադարձել:

«Իր հայտարարություններով Փաշինյանն այսօր արդարացնում է Ալիևի վարած այն քաղաքականությունը, որի հետևանքով նույն Ալիևը չի պահպանել միջազգային իրավունքի հիմնարար կետերը՝ տարածքային ամբողջականության պահպանումը, ինքնորոշման իրավունքի հարգումը և ուժի չկիրառումը: Փաստացի Ալիևն իր քաղաքականությամբ խախտել է այդ 3 կետերը, ու այսօր ՀՀ փաստացի վարչապետը թվարկված արարքների համատեքստում արդարացնում է Ալիևին»,-հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով բանակցային գործընթացին Փաշինյանի իշխանության գալուց առաջ, խոսելով այսօր նրա կողմից հնչեցրած նաև այն պնդման մասին, թե «Մադրիդյան սկզբունքներով» Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել, Հակոբ Հակոբյանը նշեց, որ եթե ընդհանուր դիտարկենք 2018-ից հետո տեղի ունեցող գործընթացները, կարող ենք միայն մեկ և ակնառու հանգամանքի մասին փաստել:

«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր ասած նախկին իշխանություններից ստացել էր մի ժառանգություն, ըստ որի՝ հայկական կողմը բանակցող կողմ էր, սեղանի շուրջ որպես բանակցության կողմ էր նստած: Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ իշխանությունները, հայկական կողմը, Արցախի հարցն ուղղակի բանակցության առարկա դարձան: Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հայկական կողմը դուրս մղվեց բանակցություններից և դրվեց սեղանի վրա: Այսօր, ցավոք, հայկական կողմը ոչ թե բանակցում է, այլ հայկական կողմի մասին բանակցում են այլ պետությունները, իսկ հիմնական դերակատարն Ադրբեջանի Հանրապետությունն է, Նիկոլ Փաշինյանն էլ պարզապես տրվում է այդ իրադարձություններին:

Հայաստանի իշխանություններից միակ իշխանավորը, որը հայտարարել է, թե ճանաչում է Արցախի Հանրապետությունը՝ որպես Ադրբեջանի մաս, Նիկոլ Փաշինյանն է: Մնացած բոլոր ձևակերպումները, մանիպուլ յացիաները, այս կամ այն փաստարկները նաև այն մասին, թե վատ ժառանգություն է ստացել, զուտ ինքնարդարացման և սեփական հանցագործությունը կոծկելու միջոցներ են: Փաստացի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը հայտարարում է, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մնացած մանիպուլ յացիաներին ուշադրություն դարձնելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ առավել պարզ է, քան թվում է Նիկոլ Փաշինյանին»,-ընդգծեց Հակոբ Հակոբյանը:

Խոսելով նման հայտարարությունների և, ընդհանուր առմամբ, այս բարդ իրավիճակում նման քաղաքականության շարունակության հնարավոր հետևանքների մասին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Նման քաղաքականության շարունակությունը մեզ համար ոչ թե վտանգավոր, այլ կործանարար է: Հայ ժողովրդին այլևս ոչինչ չի մնում, քան փոխել այս իշխանավորներին, որոնք Հայաստանն արդեն ոչ թե անդունդի եզրին են հասցրել, այլ իջեցնում են անդունդի հատակը: Բոլոր ազգային ուժերը, որոնց համար հայկականություն, Արցախ և նման հասկացություններն արժեք են ներկայացնում, այսօր պետք է թոթափեն բոլոր տեսակի ամբիցիաները և այլ խանգարող հանգամանքները, ոտքի կանգնեն և իշխանությունից ուղղակի հեռացնեն այս վարչախմբին, որը Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կործանման է տանում: Այսօր արդեն զուտ վտանգների մասին խոսելն ավելորդ է, քանի որ սա արդեն կործանարար գործունեություն է»:

Անդրադառնալով նաև Ալիևի վերջին հայտարարություններին, թե «Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է», «Ղարաբաղում ապրող հայերը պետք է կա՛մ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ փնտրեն բնակության այլ վայր», մեր զրուցակիցը նշեց. «Երևի թե այս ամբողջ պատմության մեջ ամենաբացատրելին թշնամու արարքները, քայլերն են: Մեզ համար պարզ է, որ ադրբեջանական կողմը շարունակելու է իր ճնշումները՝ լինեն դրանք հոխորտանքներ, բանակցության սեղանի շուրջ կամ այլ հանդիպումներում հայկական կողմի վրա մատ թափ տալու դրվագներ, թե ռազմական տարբեր տեսակի սադրանքներ, գործողություններ: Թշնամին ամեն ինչ անելու է, որ վերցնի առավելագույնը և ավարտին հասցնի իր այն մտադրությունները, որոնց համար սկսել է 2020 թվականի 44օրյա պատերազմը:

Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ այս պատերազմը չի ավարտվել, այն մինչև օրս շարունակվում է, պարզապես փոխվել են դրսևորման ձևերը: Ու հասկանալի է, որ Ալիևն ամեն ինչ անելու է, որ ստանա առավելագույնը: Այլ բան է, թե հայկական կողմն արդյոք կկարողանա՞ վերակազմակերպվել, վերադասավորվել ու թշնամուն արժանի հարված տալ: Ալիևը որևիցե զարմանալի բան չի անում: Նա իր ռազմական հանցագործությունները սկսել էր 2020 թվականից, ինչն այսօր արտահայտվում է խաղաղ բնակչության ուղղությամբ արձակված կրակոցներով, բլոկադայի միջոցով, երբ 120 հազար մարդու պահում է սովի ու տարատեսակ դժվարությունների մեջ: Պարզապես պետք է կարողանալ ռազմական հանցագործությունների սովոր ու միջազգային որևէ տեսակի իրավունք չհարգող թշնամուն համարժեք պատասխան տալ»:

Իսկ շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում, Հակոբ Հակոբյանի խոսքով, այսօր արդեն շատ ծանր է իրավիճակը: «Արդեն 5-րդ ամիսն է, որ Արցախը գտնվում է տոտալ բլոկադայի մեջ: Բնական է, որ շրջափակումն իր հետ տարատեսակ խնդիրներ է բերելու Արցախի բնականոն կյանքում: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր արցախցի հասկանում է, որ այստեղ զուտ հումանիտար և զուտ հացի խնդիր չէ, իսկ արցախցին բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է հանուն Արցախի հայկական լինելուն զոհաբերել իր հարմարավետ կյանքը: Նույնը նաև հիմա է: Այլ է, թե Արցախի Հանրապետության իշխանությունները որքանով են կարողանում համարժեք արձագանքել այս իրադարձություններին, դրանց համարժեք գործողություններ կատարել: Ցավոք, այսօր Արցախի իշխանությունները նույնպես չեն կարողանում ադեկվատ վարքագիծ դրսևորել, որը բացասական էլ ավելի մեծ ազդեցություն է ունենում հասարակության վրա, քան բուն բլոկադան»,-եզրափակեց Հ. Հակոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers