Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Տասնյակ միլիարդների հասնող օժանդակությունը սահման չի հասել». փաստաբան. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ հուլիսին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների յուրացման վերաբերյալ:

«Փաստի» հետ զրույցում Ա. Կոչուբաևը գործընթացի վերաբերյալ մի շարք մանրամասներ է հայտնել: Փաստաբանը նշեց, որ հաղորդմանը նախորդել էր գործընթաց, որը Սփյուռքում բավականին ռադիկալ տրամադրություններով էր ընդունվել: «Ինչպես հայտնի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամը 54 մլրդ դրամ էր նվիրաբերել ՀՀ կառավարությանը: Ընդ որում, «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով դրամահավաքի գումարներն էին ուղղել կառավարությանը, որն առ այսօր չի ներկայացրել որևէ հաշվետվություն, թե այդ գումարներն ինչ ուղղություններով են ծախսել: Ինչ-որ լղոզված, ընդհանրական ձևակերպումներ են բերվում, ասվում է, թե վերանորոգել են ՊՆ շենքը, ԲՏԱ նախարարությանը, վարչապետի աշխատակազմին է գումար փոխանցվել և այլն: Մենք, սակայն, թափանցիկության հետ կապված խնդիրներ էինք տեսել: Հիմնադրամում նաև միջազգային աուդիտ է պատվիրված, ինչը ևս չի հաստատում ծախսումները: Սա էլ ավելի խորացրեց մեր կասկածները, ու մենք գործընթաց սկսեցինք»,-ասաց նա՝ նշելով, որ հանցավորության մասին հաղորդումը մի շարք փաստաիրավական հենքի վրա է խարսխված:

«Նախևառաջ խախտվել է ՀՀ-ին գումար փոխանցելու ընթացակարգը: ՀՀ կառավարությունն ինչ-որ մեկի «դուքյանը» չէ: Այն ունի բյուջետային համակարգ, որն էլ իր հերթին ունի օրենսդրություն, որի համաձայն, հստակ ֆիքսված մուտքեր կան. նվիրաբերությունն այն ձևաչափը չէ, որով կարելի է ՀՀ-ին գումար տրամադրել: Եթե անձը նվիրատվություն է կատարում, ապա հետագայում չի կարող վերահսկել, թե այդ գումարներն ինչ ուղղություններով պետք է ծախսվեն: Նվիրաբերության գործարքի առանցքային տարբերությունը հենց այն է, որ նվիրաբերության պայմանագրի մեջ հստակ նշվում են այն ուղղությունները, որով պետք է ծախսվեն գումարները: Այս տեսանկյունից նվիրաբերության գործարքով կառավարությունը չէր կարող գումար ստանալ:

Բացի այդ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպա-իրավական ձև ունի, այն նաև կանոնադրություն ունի ու առաջնորդվում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով: Այս օրենքի համաձայն, հիմնադրամի հիմնադիրը չի կարող հիմնադրամի շահառու լինել, մինչդեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնադիրը ՀՀ-ն է: Հիմնադրամի կանոնադրությունից բխում է նաև, որ նպատակը ՀՀ-ի, Արցախի Հանրապետության բնակչությանն ու Սփյուռքի հայության բարօրությանը ծառայելն է: ՀՀ կառավարությունն առնվազն ՀՀ-ի, ԱՀ-ի բնակչությունը կամ Սփյուռքը չէ: Հիմնադրամի կանոնադրությունն արգելում է կանոնադրական նպատակներից՝ բնակչության շահերից դուրս որևէ ծախս իրականացնել: Սա ևս խորքային խնդիր է, որը գործընթացի ոչ իրավաչափությանն էր հանգեցնում, իսկ առանձին պարագայում՝ նաև հանցակազմի»,-նշեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ այդ ընթացքում մամուլում նաև տեղեկություններ էին շրջանառվել, որ տարբեր պաշտոնյաներ ֆիզիկապես գումարներ էին կանխիկացրել ՀՀ պետբյուջեից:

«Ինձ հայտնի չէ որևէ երկիր, ուր պետբյուջեից որևէ պաշտոնյա կարող է գումար կանխիկացնել, ընդ որում՝ առանց որևէ հաշվետվության: Երբ ասում ենք, որ միջազգային աուդիտը չի հաստատում հիմնադրամի այս ծախսումները, խնդիրը նաև նշվածով է պայմանավորված. կառավարությունը չի կարողանում հաշվարկային փաստաթղթեր տրամադրել աուդիտորներին, թե նվիրաբերած գումարներն ինչ ուղղություններով է ծախսվել: Ասում են՝ ՊՆ շենքն ենք վերանորոգել, տրամաբանական հարց՝ Սփյուռքի հայությունը նվիրաբերություն է կատարում հիմնադրամին, որ ՊՆ վարչական շենքը վերանորոգե՞նք: Վստահաբար՝ ոչ: Ընդհանուր առմամբ, նման բազմաթիվ խնդիրներ կան: Այս ամենը խորքային, նաև իրավական վերլուծություններով փոխանցվել է գլխավոր դատախազին: Եվ մեզ համար շատ կանխատեսելի պայմաններում գլխավոր դատախազությունը հրաժարվեց անգամ նյութեր նախապատրաստել:

Ոչ թե քրգործ հարուցելն է մերժել, այլ առհասարակ հրաժարվել է նյութեր նախապատրաստել, որևէ ստուգողական գործողություններ իրականացնել՝ պատճառաբանելով, որ հիմնադրամը մասնավոր իրավաբանական անձ է ու ինքնուրույն է որոշումներ կայացնում: Կա՛մ իրավական տգիտության, կա՛մ քաղաքական հակումների հետևանքով դատախազությունն անտեսել է ներկայացված պարզ իրողությունները, որոնք ամրագրված են օրենսդրության մեջ: Ունենք քրգործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշում, որը պետք է բողոքարկենք վերադաս դատախազին ու հետո դիմենք դատարան: Ցավոք, ընթացակարգը ծիծաղելի է: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշումը բողոքարկել ենք Արթուր Դավթյանին, որպեսզի սպառենք այս ընթացակարգը ու դիմենք դատարան՝ փորձելով հասկանալ, թե դատարանում կարո՞ղ ենք հասնել քրգործի հարուցմանը, թե՞ ոչ»,-ասաց նա:

Փաստաբանը չբացառեց հետագայում ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը, եթե հայաստանյան դատարաններն արձանագրեն, որ քրգործ հարուցելու առիթ չկա: Միաժամանակ շեշտեց, որ այս պահին արդեն իսկ միջազգային գործընթացներ կան: «Դրանք առկա են ԱՄՆ-ում, քանի որ գումարների առյուծի բաժինն այնտեղից էր: Գործընթացը հանգեցրեց նրան, որ արձագանքներ եղան նաև Եվրոպայից: Մեծ հաշվով, գնալով դժգոհությունը մեծանում է, որին զուգահեռ՝ կառավարությունը հետևողականորեն հաշվետվություն չի ներկայացնում: Կասկածները գնալով ավելի մեծ ծավալների են հասնում, բացի այդ, նոր խնդիրներ են բացահայտվում: Օրինակ՝ փաստահավաք աշխատանքների արդյունքում բացահայտվել է, որ խոսքը միայն 54 մլրդ դրամի մասին չէ: Իրականում Սփյուռքից տասնյակ միլիարդների հասնող նյութատեխնիկական օժանդակություն է ուղարկվել՝ քնապարկեր, դեղորայք, վրաններ, որոնք ևս սահման չեն հասել ու ճանապարհին յուրացվել են»,-ասաց նա:

Փաստաբանը հայտնեց, որ փաստահավաք առաքելությունը շարունակվում է. «Գործընթացն առաջ են մղում Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց թիվն արդեն 400-ի է հասնում: Նրանք ընդամենը համոզվեցին իրենց այն կասկածների մեջ, որ գումարները տեղ չեն հասել ու յուրացվել են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers