...Երբ ոտնահարվում են հնարավոր ու անհնար բոլոր արժեքները
POLITICSԶոհվածների մայրերի հետ վարչապետի երեկվա հանդիպումը ծանր տպավորություն թողեց: Չէ, պատճառը զրույցի ընթացքը չէր, ոչ էլ տոնայնությունը:
Պատճառը տարբեր լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակման ընթացքում մեր հայրենակիցների մեկնաբանություններն էին:
Այսօրվա իշխանություններն իրենց մեկուկես տարվա խոսելաոճով, գործելաոճով հասել են նրան, որ արդեն վիրավորանք, հայհոյանք ու անեծք են տեղում իրենց կյանքը մեր երկրի համար զոհած տղաների մայրերի, կանանց ու քույրերի հասցեին:
Երբ իշխանափոխությունը ավելի բարձր է դասվում Արցախյան պատերազմից, երբ քայլողները հավասարեցվում են Արցախյան ազատամարտի հերոսներին, երբ Անկախության տոնի պաշտոնական միջոցառմանը վարչապետի անունից Գյումրի են հրավիրվում մարտիմեկյան իրադարձությունների զոհվածների ընտանիքների անդամները, իսկ այս մարդիկ՝ ոչ, երբ ոտնահարվում են հնարավոր ու անհնար բոլոր արժեքները, վերջնարդյունքն այս պիտի լիներ:
Երկակի, բազմակի ստանդարտներն արդեն այնպիսի չափերի են հասել, որ անցնում ենք բարոյականության բոլոր սահմանները:
Եվ վերջապես. բավական է որպես վահան օգտագործել «բա նախկինների ժամանակ ինչի չէիք խոսում» արտահայտությունը:
Նախ՝ մի քիչ ավելի ուշադիր է պետք ուսումնասիրել՝ «խոսել» են, թե ոչ, երկրորդ՝ նորից ու նորից ենք կրկնում՝ եթե նախկինում ինչ-որ բան վատ է եղել, դա չի նշանակում, որ այսօրվա իրականության համար դա կարող է արդարացման միջոց լինել:
Վատ է եղել, դրա համար էլ այսօր դուք եք իշխանության...