Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Փա­շի­նյանն ավե­լի շատ «ֆեյս­բու­քյան Հա­յաս­տան» կա­ռու­ցե­լու ջա­տա­գովն է, իսկ թիմն իրեն ոչն­չով չի զի­ջում»

INTERVIEW

Ոչ թե «նոր Հայաստան», այլ «ֆեյսբուքյան Հայաստան» կառուցելու ցանկություն կա, որտեղ երբեմն զետեղվում են իրականությունից կտրված ցուցանիշներ, երկրի ղեկավարի մակարդակով ուշադրություն է դարձվում այնպիսի հարցերի, որոնք առնվազն վարչության պետի օգնականի հրապարակելիքն են։ 

Այս ամենը զուգորդվում է «share» անողների բանակի թվի ավելացմամբ, որոնց թվում, ի դեպ, քիչ չեն իշխանական թիմի ներկայացուցիչները։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, առհասարակ թիմի ղեկավարից կախվածությունը եղել է բոլոր կառավարությունների օրոք։ 

Զուգահեռներ անցկացնելով նախորդ իշխանությունների հետ, ընդգծելով, որ նախկինում ևս միավորող հանգամանքը իշխանությունում գտնվելն էր, քաղաքագետը նշեց. 

«Հիմա գրեթե նույն բովանդակությունը տեղափոխվել է այս իշխանություն։ Այնուամենայնիվ, եթե նախորդ իշխանությունների օրոք, օրինակ՝ Սերժ Սարգսյանի մտքերը, նրա հայտարարություններն իրենց էջերում հիմնականում գովերգում էին հանրապետականի ընդամենը մի քանի ներկայացուցիչներ, ապա հիմա իրավիճակը այլ է։ 

Այս իշխանությունների ներկայացուցիչները, բացի Ֆեյսբուքում ժամերով «նստելուց», ուրիշ բան չեն կարող անել։ Եվ, ըստ այդմ, Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու համար մեկը մյուսի հետ պայքարում է, թե առաջինն ով է իր էջում կիսվելու Նիկոլ Փաշինյանի գրառումներով։ 

Եթե նախորդ իշխանությունների օրոք այս դրվածքն ավելի մեղմ բնույթ էր կրում, ապա հիմա մասսայական է։

 Ն. Փաշինյանի թիմակիցները, հատկապես Ազգային ժողովի պատգամավորներն ուղղակիորեն մրցակցում են միմյանց հետ, թե ով էլ ավելի մեծ քծնանքով պետք է մեկնաբանի նրա մտքերը»։ 

Գագիկ Համբարյանի մեկնաբանությամբ, այս երևույթը մի քանի՝ ավելի խորքային խնդիրների ցուցիչ է։ «Նախ՝ սա ցույց է տալիս, որ իշխանության ներկայացուցիչները բացահայտ պարապուրդի են մատնված։ 

Սոցցանցերում ժամանակ անցկացնելուց ու քննադատողներին պատասխանելուց բացի այլ գործ չունեն։ 

Մտածում են՝ ինչպես գովերգեն սեփական լիդերի քաղաքականությունը և գործունեությունը։ 

Զուգահեռ այդ ամենին՝ Ն. Փաշինյանի գրառումների բնույթը ցույց է տալիս նրա՝ շատ ցածր մակարդակի քաղաքական գործիչ լինելու փաստը։ Փաշինյանը ամբոխավար է և ամբոխին հաճո գրառումներ, կոչեր, հայտարարություններ է անում։ 

Նա ամբողջությամբ իր հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ իր վարկանիշը բարձր է, և, իբրև թե, հասարակության մեծ մասն իրեն պետք է պաշտպանի։

 Բացի այն, որ գրառումներում որոշ դեպքերում ապատեղեկատվություն է լինում, հարցը հասել է այնտեղ, որ նա իրեն թույլ է տալիս վերախմբագրել Նոր Կտակարանը։ 

Իսկ որ ամենակարևորն է, հասարակության մի հատված դրանից ուրախանում է»,-ասաց քաղաքագետը։ 

Գ. Համբարյանը ընդգծեց, որ ուսումնասիրել է Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կարևոր փաստ է արձանագրել։ 

«Նախ՝ գրառումները կամ տեսանյութերն արդեն շատ քիչ են դիտում և հավանություն տալիս։ Եթե նախկինում, մասնավորապես, 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա տեղադրած նյութերի հավանությունների թիվը մի քանի տասնյակ հազարի էր հասնում, հիմա այդ ցուցանիշն ավելի քիչ է։ 

Բացի այդ, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ հավանություն տվողների 40-60 տոկոսը կեղծ օգտատերեր են»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ համացանցային իրականությունը՝ իր ամբողջ դրսևորումներով, թույլ է տալիս գնահատել նաև այն մակարդակը, որը կա կառավարման համակարգում, և այն նպատակը, որը կա իշխանության առաջ դրված առաջնահերթությունների հիմքում։ 

Նրա խոսքով, այդ առումով արդեն վաղուց անգամ կենցաղային մակարդակում չենք։ «Կարող ենք տալ՝ շրիշակից ցածր որակումը։ Եվ այս մակարդակի թրենդի մեկնարկը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից։ 

Ամբողջ իշխանության գլխավոր նպատակը ներքին թշնամու դեմ պայքարն է։ 

Նրանք թշնամի են համարում բոլոր այն անձանց, որոնք քննադատում են գործող իշխանություններին։ 

Մեկ այլ հետաքրքիր փաստ կառանձնացնեի՝ խոսելու այն մասին, թե ինչո՞ւ են իշխանությունները և կոնկրետ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ ժամանակ անցկացնում ոչ թե իրական կյանքում, այլ վիրտուալ աշխարհում։ 

Նպատակը հասարակության ուշադրությունը երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին խնդիրներից շեղելն է։ Ավելի ճիշտ՝ կեղծ օրակարգերի ձևավորումն է, որի արդյունքում հասարակության ուշադրությունն այդ կեղծ օրակարգերի միջոցով ինչ-որ ժամանակով շեղվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին իրական խնդիրներից»,-հավելեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այս իրավիճակից դրական ելք սպասելը դժվար է։ 

«Վատ ավարտ կարող է լինել, և ինչպես Ֆեյսբուքի միջոցով իշխանության եկավ, այդպես էլ Ֆեյսբուքի միջոցով կարող է իշխանությունից զրկվել։ «Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում» հոդվածն էր հրապարակվել, որտեղ Ն. Փաշինյանը ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում էր։ 

Փաշինյանը հրճվանքի մեջ էր այդ փաստից։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե այդ լիդերների մեծ մասը բավականին բարեկեցիկ ու զարգացած կամ զարգացող երկրների ղեկավարներ են, ապա նա նախորդ իշխանություններից շատ թույլ երկիր է ժառանգել։ 

Հարցն այն է, որ մեկուկես տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունում գրեթե ոչինչ չի փոխվել։ Եվ հրճվել միայն ֆեյսբուքյան հաղթանակներով, ուտոպիա է։ 

Ն. Փաշինյանը ավելի շատ «ֆեյսբուքյան Հայաստան» կառուցելու ջատագովն է, իսկ նրա թիմն իրեն ոչնչով չի զիջում։ 

Այլ բան է, երբ դու իրականության հետ առնչվելով ես քայլեր ձեռնարկում, և մեկ ուրիշ բան, երբ դու իրականությունից կտրվում ես, քեզ դասում աշխարհի տասը լիդերների՝ ֆեյսբուքյան ակտիվ լիդերների շարքին, քեզ համեմատում ես Հիսուս Քրիստոսի հետ, թույլ ես տալիս խմբագրել Նոր Կտակարանը։ 

Սա շատ վատ երևույթ է, որի հետևանքը շատ վատ է լինելու հենց իր իշխանության համար, քանի որ, ամեն դեպքում, հասարակությունը ուշ թե շուտ կհասկանա, թե ինչի հետ է առնչվել և ինքնըստինքյան կտա իր պատասխանը»,ասաց մեր զրուցակիցը։ 

Նա շեշտեց, որ այս ֆոնը իր ազդեցությունն է ունենում նաև բանավեճերի մակարդակի վրա. 

«Իշխանությունների շնորհիվ բանավեճն իջեցվել է անձնական վիրավորանքների, հայհոյախառն արտահայտությունների մակարդակի։ 

Կոռեկտ բանավիճելու փոխարեն վիրավորում են։ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում բանավեճի մեջ մտնել և թույլ չեն տալիս, որ ընդհանրապես բանավեճ տեղի ունենա։ Իրենց առաջ հարցադրումներով հանդես եկող մարդկանց վիրավորում են»։ Գագիկ Համբարյանը նշեց, որ այսօր օրակարգում առաջնահերթ է հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելը։ 

«Իշխանությունների գլխավոր նպատակը մնում է հասարակության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելը, ինչպես նաև իրենց թիկունքում կանգնած որոշ ուժերի պատվերները կատարելը։ 

«Մել» ֆիլմ, համասեռամոլներ և այլն, և այլն։ Այս բոլոր հանգամանքները կեղծ օրակարգեր են։ Այս մեկուկես տարվա մեջ հասարակությանը, կարծես, գրեթե սկսել է չհետաքրքրել Արցախյան հիմնախնդիրը, չի հետաքրքրում իրական տնտեսական բարեփոխումների հարցը։ 

Հասարակության ուշադրությունը շեղում են մեր ատաքին խնդիրներից։ Ինչ-որ մի պահ դաշտ են նետում դրոշի փոփոխման հարցը, հետագայում այլ հարց և այդպես շարունակ։ Կեղծ օրակարգերի հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել։ 

Կեղծ օրակարգերի միջոցով Հայաստանի հասարակությանն իրական խնդիրներից շեղելու փորձը հիմնականում կատարվում է իշխանությունների և նրանց սպասարկող քաղաքական գործիչների միջոցով։ 

Եվ այդ ամենն իրականացվում է հատկապես Ֆեյսբուքի միջոցով։ Իսկ խնդիրն այն է, որ ոչ մի լավ բան այս ամենից չի սպասվում։ Մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինն ենք լինելու, երբ համապատասխան ուժերը այդպիսի մեթոդներով հասարակության ուշադրությունը շեղել են իրական խնդիրներից, ինչի արդյունքը դրական չի եղել։ 

Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեր հասարակությունը արագ կարթնանա ու դուրս կգա հետհեղափոխական թմբիրից։ 

Հասարակության մի ստվար զանգված դեռ այդ թմբիրի տակ է, և իշխանությունների կողմից շատ հմտորեն մատուցված կեղծ օրակարգերը ընդունում է և առաջ տանում։ 

Այդուհանդերձ, շատերն արդեն այդ թմբիրից ձերբազատվել են և ավելի օբյեկտիվ են նայում իրականությանը»,-եզրափակեց քաղաքագետը։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers