Yerevan, 13.October.2026,
00
:
00
BREAKING


«Նույն տրամաբանությամբ կարող են ինչ-որ թվեր գտնել մագաղաթներից ու համեմատել Քրիստոսից առաջ եղած ցուցանիշների հետ»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության նախորդ շաբաթվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարվա ապրիլին հարկային մուտքերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել, որը գերազանցել է 2000-2005 թվականների տարեկան բյուջեները՝ առանձին վերցրած։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընդգծել է, որ վերոնշյալը հերթական մանիպուլյացիան է։ 

«Առհասարակ, ցանկացած վերլուծություն կամ համեմատություն՝ լինի նախորդ ժամանակահատվածի կամ հարևան երկրների հետ, պետք է որոշակի նպատակ ունենա, ըստ որի՝ կարելի է ցույց տալ եզրակացության հիմնավորումը։ Այս իշխանությունների դեպքում կա պրիմիտիվ նպատակ, որի հիմքում ցույց տալն է, թե՝ «տեսեք՝ ինչքան լավ ենք ապրում»։Մինչդեռ տնտեսական աճի արձանագրումը մարդիկ իրենց առօրյա կյանքում են տեսնում։ Ու այստեղ մետաղադրամի մյուս կողմն ունենք. այս իշխանության հինգ տարվա ընթացքում կայուն կերպով աճել է աղքատությունը, ինչը մի քանի պատճառ ունի։ Չնայած իրենց բերած ամենատարբեր, նույնիսկ մանիպուլյատիվ համեմատություններին, անկախացումից հետո միակ 5 տարին է, երբ գներն էապես ավելի բարձր աճ են ունեցել, քան սոցիալապես անապահով խավերի եկամուտները։ Խոսքն անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի մասին է»,-«Փաստի» հետ զրույցում նշել է Թ. Ավետիսյանը։

Նրա խոսքով, 2020 թ. տնտեսական անկումից հետո տնտեսական աճ է եղել, բայց աղքատությունը չի կրճատվել, այն ծնող գործոնները դեռ կան։ «Դեռ վիճակագրություն չկա, բայց վստահաբար կարող եմ ասել, որ աղքատությունը կրկին շարունակում է աճել։ Իրականում տնտեսությունը չպետք է ինքնանպատակ աճի, ու այդ հանգամանքը պարծենալու առիթ տա իշխանությանը։ Գործող իշխանության խնդիրը հանրային կյանքի որակի բարելավումն է։ Այո, պարամետրերից մեկը տնտեսական աճն է, հարկային մուտքերի ավելացումը, բայց այստեղ էլ նորից պետք է հակադրել հետևյալը. երկար ջանք թափելով՝ իրենք վերցնում են մեկ ցուցանիշ, որով փորձում են հանրությանը շեղել այն իրականությունից, որի մեջ նա ապրում է։

Հիշեցնեմ, որ ժամանակին հարյուր փաստ էին ներկայացնում, հիմա երևի վիճակներն այնքան է վատացել, որ մեկ-երկու փաստով սահմանափակվում են։ Իսկ իրականում քաղաքացին ամեն օր տեսնում է, որ իր կյանքի որակի մասին վկայող հիմնական ցուցանիշները դեպի բացասականն են փոխվում։ Իսկ կյանքի որակ ասվածի մեջ պետք չէ միայն ստամոքսը հասկանալ։ Կյանքի որակը և մարդկանց բարեկեցությունը նաև ապագայի նկատմամբ որոշակիությունն է։ Որքան ինտենսիվ է այս իշխանությունը խոսում «ապագա կա» կարգախոսի մասին, այնքան իրականությունն այլ պատկեր է ստանում։ Մասնավորաբար, անորոշությունները մեծանում են, և, ի վերջո, մեծանում է սեփական երկրում ապրելու ռիսկը, ինչը արտագաղթի, նաև անորոշությունների ու մի շարք սոցիալական խնդիրների պատճառ է, որոնք այսօր ունենք»,- ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը սոցիալ-ժողովրդագրական խնդիրների մասին է։

«Այս ամենի հիմքն այս իշխանության վարքագիծն է։ Կառավարությունը ցանկացած նման ռիսկ ու անորոշություն մեծացրել է։ Ու հիմա այս ամենին զուգահեռ որքան էլ ասեն, թե, օրինակ՝ ՀԴՄ կտրոնների թիվն աճել է N անգամ, ոչինչ չի փոխվում։ ՀԴՄ կտրոնների կամ, օրինակ՝ արտաքին՝ ռուս-ուկրաինական պատերազմի գործոնով պայմանավորված տնտեսական աճը, տրանսֆերտներից բխող աշխուժությունն ամբողջությամբ իրենց վերագրելը բան չի փոխում։ Մենք Covid-19-ի օրինակով գիտենք, թե նույն արտաքին գործոններով պայմանավորված՝ ինչպիսի տնտեսական դժվարություններ են լինում։ Երբ 2020-ին համավարակը տնտեսական անկման բերեց, ասում էին՝ «մենք ինչ անենք, արտաքին գործոնն է պատճառը»։ Հիմա, արտաքին գործոնով պայմանավորված, տարածաշրջանի մյուս երկրներում ևս տնտեսական աճ է գրանցվել։ Այժմ իրենք այս գործոնն ամբողջությամբ իրենց են վերագրում, որովհետև դրական ու ժամանակավոր արդյունք է ապահովել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մոտավորապես կանխատեսում է այն նախադասությունները, թե ինչ կասեն, եթե ներկա արտաքին գործոնները չլինեն, ու արդյունքում էական տնտեսական աշխուժություն, նաև հարկային մուտքերի էական նվազում լինի։

«Այդ անգամ էլ ասելու են՝ «մենք ինչ անենք, տնտեսությունը չնչին աճ է ապահովել, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվեց, դրամական մուտքերի ներհոսքը, արտահանումը ևս կրճատվեցին, որովհետև ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները թուլացան։ Կանեն նման հայտարարություններ, քանի որ, ըստ իրենց, իրենք ոչ մի բանի համար մեղավոր չեն, ոչինչ չեն թալանում, ամեն ինչ ճիշտ ու ողջ ծավալով են իրականացնում։ Սա կոչվում է անսահման պոպուլիզմ ու զրո պատասխանատվություն։ Սա է այս իշխանությունների վարքագիծը, ու ցանկացած համեմատություն այս սկզբունքի ներքո է կառուցվում»,- ասաց նա։ Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ այդ սկզբունքով է արվել նաև հարկային մուտքերի վերաբերյալ հայտարարությունը, ըստ որի՝ «ապրիլի հարկային մուտքերը գերազանցել են 2000-2005 թվականների տարեկան բյուջեները առանձին վերցրած»։ «Նույն տրամաբանությամբ կարող են, օրինակ՝ փորձել ինչ-որ թվեր գտնել մագաղաթներից ու համեմատել Քրիստոսից առաջ ունեցած ցուցանիշների հետ։ Պրիմիտիվ նեղքաղաքական շահն են փորձում առաջ մղել՝ ցույց տալով, թե՝ «տեսեք՝ 2000-ականներին մարդիկ ինչպես էին ապրում»։

Մինչդեռ մարդիկ լավ գիտեն, թե 2000-ականներին ինչպես էին ապրում։ Ես պատահական չբերեցի այն կարևոր ցուցիչը, ըստ որի, մեր նորանկախ պատմության միայն վերջին 5 տարին է, երբ ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով մարդկանց եկամուտները աճել են պատիկներով ավելի պակաս, քան գնաճը։ Այս իշխանության 5 տարում մարդկանց իրական՝ գնողունակ եկամուտները նվազել են, որը բերել է ծայրահեղ աղքատության աճի, նաև աղքատության միջին ցուցանիշի աճի, էլ չասեմ նաև չափավոր աղքատության աճի մասին։ Թեպետ միշտ ասում են՝ տեսեք՝ բարձրացրել ենք այսքան դրամով, բայց չեն ասում, որ մարդկանց կյանքն ավելի է բարդացել, խնդիրներն ավելի են շատացել, որովհետև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն իրենց բարձրացրածից շատ ավելի մեծ չափով է աճել»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year