Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չենք հասկանում, որ հայրենիք ենք կորցրել, չենք հասկանում, թե իրականում ինչ է մեզ հետ պատահել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր մեր առջև առկա ամենաառաջին խնդիրն անվտանգությունն է և դրանից բխող բոլոր մարտահրավերները: «Փաստի» հետ զրույցում ընդգծեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին, քաղաքական ու բարոյահոգեբանական ճգնաժամերին, խոսել նաև անհրաժեշտ օրակարգերի մասին:

«Անվտանգության մեջ մտնում են ինչպես ռազմական, տնտեսական, սոցիալական, կրթական, ֆինանսական, առողջապահական բաղադրիչները, այնպես էլ բարոյահոգեբանական կոմպոնենտը: Այս բոլոր մարտահրավերները մերն են, ոչ ոք դրանք չի չեզոքացրել, և ոչ ոք չի գալու ու մեր փոխարեն չի լուծելու դրանք: Մենք ազգային օրակարգ չունենք, մենք մեր ազգային երազանքն ենք կորցրել: Դրա հիման վրա էլ այսօրվա գործող իշխանությունները փորձում են մեզ ինչոր մանր-մունր տեխնիկական հարցերով առաջ տանել, որտեղ մոռացվում են ամենակարևոր խնդիրները, որոնք այսօր պետք է ձևակերպենք և իրագործենք: Սա ամենացավալի կողմն է, որն ունենք»,ասաց Թ.

Պողոսյանը՝ հուսալով, որ, այնուամենայնիվ, ապագայում հասարակությունն իր ուշադրությունը կսևեռի ամենակարևոր խնդիրների վրա:

«Պարտված իշխանությունները մեզ որևէ բանով չեն կարող ոգեշնչել, որ ըստ այդմ էլ փորձեն առաջ տանել: Դրա համար էլ պետք է հեռանան, որ կարողանանք հակաճգնաժամային ինչ-որ մի ինստիտուտ ձևավորել, որը կզբաղվի վերոնշյալ մարտահրավերների և ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ: Իսկ քաղաքական դաշտում քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն ազգային օրակարգի և ազգային երազանքի ձևակերպմամբ, որ կարողանանք նորից ուշքի գալ ու ոտքի կանգնել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հանրային դաշտին ու վերոնշյալ մարտահրավերին համարժեք վարքագիծ դրսևորելու խնդրին՝ Թ. Պողոսյանը նկատեց.

«Իրականության մեջ, իմ պատկերացմամբ, մենք այլ բաներով ենք զբաղված: Առաջնայինը թողած՝ գների բարձրացում, որևէ մեկին ինչ-որ պաշտոնի նշանակել-չնշանակելն ենք քննարկում, դեսպան ուղարկել-չուղարկելն ու նման շատ երկրորդական, երրորդական հարցեր ենք քննարկում, ինչը մեծագույն խնդիրներից մեկն է: Իրական խնդիրները թողած՝ արհեստական օրակարգերով ենք զբաղված: Ցավոք, գործող իշխանությունները մեզ ոչ թե իրական, այլ արհեստական օրակարգերով են սնում»:

Իսկ թե ո՞րն է հասարակության ընկալումների փոփոխության ճանապարհը, նա մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Ես առիթ ունեցել եմ նշելու, որ հիմա գիտակցման փուլ ենք անցնում, որը, ցավոք, շատ դանդաղ է ընթանում: Մենք չենք հասկանում, որ հայրենիք ենք կորցրել, չենք հասկանում, թե իրականում ինչ է մեզ հետ պատահել: Չգիտեմ՝ որքան կտևի այս փուլը, բայց երբ գիտակցենք, այդ օրը երևի նոր կզգանք, թե այս ժամանակահատվածում ինչ թանկ ռեսուրս կորցրեցինք: Մենք այս ամենին ճիշտ ձևով պետք է անդրադառնայինք դեռ նոյեմբերի 9-ից, բայց մինչ այսօր մենք այլ բաներով ենք զբաղված: Ես ցավում եմ, որ շատերը մեկ օրվա մեջ մոռացան, որ պատերազմ է եղել, որ ունեցել ենք 5000 զոհ, վիրավորներ, հայրենիքի կորուստ: Այդ մարդկանց առօրյա կյանքն այնպիսին է, կարծես ոչինչ չի եղել կամ էլ՝ «դե, հիմա եղել, եղել է՝ ինչ ասեմ»: Սա հենց բարոյահոգեբանական ճգնաժամի արդյունքն է: 33 տարի առաջ մենք սկսեցինք մեզ ավելի հայ զգալ, ընկալել, թե ովքեր են հայերն աշխարհում: Սա մոռանալով՝ նորից ընկնում ենք հասարակ բարեկեցության հետևից»,-ասաց Թ. Պողոսյանը:

Անդրադառնալով իշխանությանը, որը, չնայած հրաժարականի համատարած պահանջին, շարունակում է պաշտոնավարել, Թ. Պողոսյանը նշվածի մեջ ևս մատնանշեց բարոյահոգեբանական ճգնաժամի խնդիրը:

«Այդ ուժերը ևս չունեն գիտակցված ընկալում՝ սեր դեպի հայրենիք: Իսկ սեր դեպի պաշտոն՝ ունեն: Բայց մեզ սեր դեպի հայրենիք ընկալումը կրող իշխանություն է պետք: Գործող իշխանություններն ասում էին՝ ժողովրդավարությունը մեզ համար ամենակարևոր բաներից մեկն է, մենք թափանցիկ, պատասխանատու և արժեքների վրա հիմնված կլինենք: Բայց իրենք հենց առաջինն են խախտում այդ ամենը: Չէ՞ որ քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է հետևյալը. ունեցել ես նախընտրական խոստումներ, չես կատարել, պետք է պատասխանատվություն կրես: Կրեցի՞ն պատասխանատվություն՝ ոչ: Փոխե՞լ են վարքագիծը, փորձո՞ւմ են միասնականություն ձևավորել, թե՞ շարունակում են ավելի պառակտել հասարակությանը:Որ դաշտին փորձում ես ձեռք տալ, պարզվում է՝ նախկիններից ամեն ինչ ավելի վատ են իրականացրել, սկսած կադրային նշանակումներից, վերջացրած պետական կառավարման համակարգով: Էլ չասեմ օրենքների տարբեր խախտումների կամ մանիպուլ յացիաների մասին: Ցավոք, սա է մեր վիճակը, հիմա պետք է գա այն գիտակցումը, որտեղ հանրային ձայնն այնպիսի ուժգնությամբ կհնչի, որ իրենք գիտակցված ու խաղաղ հեռանան: Եթե գիտակցված ու խաղաղ չհեռանան, միևնույն է, ուշ թե շուտ հանրությունն ավելի ճիշտ է ընկալելու՝ ինչ է պատահել, և այդ պահանջի ձայնն արդեն ոչ թե նորմալ, գիտակցված ու խաղաղ ճանապարհով, այլ կարող է ինչ-որ ուժային սցենարներով գնալ, որոնք անիմաստ են»:

Անդրադառնալով քաղաքական ուժերի դերին՝ Թ. Պողոսյանը նշեց, որ այս առումով մի բան պետք է հասկանալ. «Տեսեք՝ եթե սիրուն կամ ճիշտ բաներ ասենք և այդ ամենը հրապարակվի, ի՞նչ է տեղի ունենալու. մի խումբ մարդիկ ընթերցելու են, անցնելու է ու գնա: Հիմա նույն իրավիճակն է. որպեսզի օրակարգերն ու գաղափարներն իմաստ ունենան, իշխանական լծակներ են պետք կամ լծակներ, որոնցով հնարավոր է գործողություն անել: Եթե այդ մարդիկ նման լծակներ չունեն, ի՞նչ կարելի է պահանջել նրանցից: Մենք պետք է հասկանանք, որ այսօր պետք է առաջին քայլն արվի՝ հնարավորությունների և շանսերի դուռը, պատուհանը պետք է բացվի, որն այս իշխանությունների հեռացումն է: Իսկ ազգային օրակարգը մեկ մարդու ասելով չի ձևավորվելու: Մեկ մարդը կարող է առաջարկ անել, բայց դա պետք է դառնա բոլորի միասնական ու համատեղ ընտրությունը:

Ես դեռ 2018 թ. հունիսից ամեն օր առաջարկում էի, ասում էի՝ քաղաքական կոնսենսուսի բանակցային սենյակ ձևավորեք, որտեղ բոլորդ մի սեղանի շուրջ կնստեք, կքննարկեք ու կորոշեք առաջնահերթություններն ու գործողությունների ծրագիրը: Բայց քանի դեռ գործող իշխանությունը, չհեռանալով, այդ դուռը փակ է պահում, ամբողջ խնդիրը փոխվում է: Փետրվարի 20-ին շատ լավ առաջարկներ, գաղափարներ, շատ գեղեցիկ գործողությունների ծրագիր կարող են ներկայացվել, բայց արտախորհրդարանական ուժերն ի՞նչ ռեսուրսով դա պետք է իրականացնեն: Կողքից նոր պետություն չեն ձևավորելու, չէ՞: Մարդկանց առջև խնդիր է դրվում, ասում են՝ մեզ չոգևորեցին, որովհետև լավ ապագա չէին նշում: Որ ասեին՝ ինչպե՞ս էին իրագործելու»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ երկրի զարգացման իմաստով պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում իշխող և ընդդիմադիր կուսակցություն: Նրա խոսքով, ընդդիմադիրները կարող են այլընտրանքներ ներկայացնել, բայց մեր կյանքում լինելու է այն, ինչ ձևավորված է իշխողի ռեսուրսով, որովհետև ռեսուրսն այնտեղ է. «Հիմա տարբեր մարդիկ շատ լավ ու ֆանտաստիկ առաջարկներ են անում, բայց քանի որ այդ մարդիկ այդ ռեսուրսները չունեն, այդ առաջարկները այսօրվա քաղաքականություն չեն դառնում: Իսկ ի՞նչ է անում գործողը. մանիպուլացնում, ասում է՝ ոչ մի բան չեն առաջարկել, ոչինչ չեն կարողանում անել, մենք էլ մեր էշն ենք քշում:

Մինչդեռ իրականում հազարավոր առաջարկներ կան, հարց է՝ իսկ դուք սենյակ ձևավորեցի՞ք, հրավիրեցի՞ք այդ մարդկանց միասին նստել ու քննարկել: Սա է մեր վիճակը և սա էլ կոչվում է ճգնաժամ, որը պետք է հաղթահարվի, որ կարողանանք առաջ քայլել: Եվ նորից նույն կետին ենք գալիս. առաջին քայլը պետք է արվի, դուռը կամ պատուհանը պետք է բացվի, գործող իշխանությունը պետք է հեռանա, որ բոլորը միասին ու հավասարի նման մտնեն այդ սենյակ՝ հիմքում դնելով ազգային իմաստը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School