Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Միայն դատարկաբանություն՝ անվտանգային լրջագույն սպառնալիքների ֆոնին․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե առաջնորդվենք իշխանությունների հայտարարությունների տրամաբանությամբ, չնայած այս քաղաքական ուժի դեպքում տրամաբանության մասին խոսելն առնվազն միամտություն է, ապա կարող է մեզ թվալ, թե իրոք ապրում ենք մեր երազանքների Հայաստանում, որտեղ միայն ու միայն զարգացում և առաջընթաց է արձանագրվում։ Այդ դեպքում Հայաստանը պետք է վերջին 5 տարվա ընթացքում արդեն դարձած լիներ զարգացած ու կայուն պետություն: Բայց իշխանական քարոզչական ծխածածկույթից դուրս այլ՝ հակառակ իրականություն է։ Իհարկե, հնարավոր է, որ առանձին հարցերում Փաշինյանի կառավարման տարիներին որոշակի զարգացում կամ առաջընթաց նկատվել է, սակայն, ի համեմատություն այն ավերի ու կորուստների, որ բերել է Նիկոլ Փաշինյանը, այդ առաջընթացը շատ չնչին է։

Այս պահին Հայաստանը լուրջ անվտանգային ճգնաժամի առաջ է կանգնած, պետության տարածքային ամբողջականությունը խախտված է, իսկ պաշտպանական մեխանիզմները չեն գործում։ Հայկական պետությունը միջազգային ասպարեզում հեղինակազրկված վիճակում է, ավելին՝ հեռանկարային առումով նույնիսկ հարցականի տակ է դրված ընդհանրապես մեր պետականության պահպանման հարցը։ Մյուս կողմից էլ՝ բախվում ենք լուրջ դեմոգրաֆիական խնդիրների, երբ երկրի բնակչությունը նվազման ու ծերացման միտում ունի։ Արտագաղթը ոչ միայն չի նվազել, այլև մեծ թափով շարունակվում է։ Բազմաթիվ մարդիկ, ուղղակի հիասթափված առկա իրավիճակից ու անելանելիության զգացումից, հեռանում են երկրից։ Բայց հատկապես լուրջ է սահմանամերձ բնակավայրերի հարցը, որոնք ուղղակիորեն դատարկման վտանգի առաջ են կանգնած։

Վերջերս Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը հետևողական առաջ է տանում իր ագրեսիվ գործելակերպը։ Ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդի զինված ուժերը չեն ներխուժի հայկական սահմանամերձ բնակավայրեր, գողություններ չեն անի ու վնաս չեն հասցնի բնակիչներին կամ գերի չեն վերցնի։ Ճիշտ է, այդ բնակավայրերում ապրող մարդիկ կորովի են ու ամուր կառչած հողին, սակայն օրվա իշխանությունների պարագայում ապահովագրված չեն թշնամու նորանոր հանցագործություններից: Մի խոսքով, փաստացի պետության անվտանգային իմունիտետը քայքայված է, իսկ դրան առնչվող առանցքային հարցերը լուծելու վրա կենտրոնանալու փոխարեն իշխանություները թիթեռ նկարելով են զբաղված։ Արդեն ավանդական է դարձել, որ Փաշինյանը կառավարության նիստերը փորձում է օգտագործել ինչ-որ «լավ» նորություններ հայտնելու կամ «ձեռքբերումների» մասին հիշատակելու համար։ Դե, միշտ էլ կարելի է գտնել դրական ինչ-որ բան։

Օրինակ՝ կարելի է թանգարան այցելողների թվաքանակի ավելացումը ներկայացնել որպես «խոշոր» ձեռքբերում, ինչպես Փաշինյանն անում էր նախկինում։ Կամ եթե այդ ցուցանիշները չեն գոհացնում, Հայաստանի տարածքի որևէ մասում կովկասյան ընձառյուծ կգտնվի, ու նրա վերադարձը պատվավոր տեղ կզբաղեցնի Փաշինյանի ձեռքբերումների 100 փաստերի ցանկում։ Բայց, որպես կանոն, Փաշինյանի ամենանախընտրած թեմաները վերաբերում են աշխատատեղերին ու աշխատավարձերի բարձրացմանը։ Պատահական չէ, որ վերջինս կառավարության նիստերի ժամանակ պարբերաբար խոսում է այն մասին, որ գրանցված աշխատատեղերի «բացարձակ ռեկորդներ» են սահմանվում։ Ու նա այնպիսի մի հուզականությամբ է այդ ամենի մասին հայտարարում, որ եթե Հայաստանում չապրեինք, գուցե իսկապես հավատայինք այդ ամենին։ Մնում է միայն սպասել, թե ինչպես է Փաշինյանը մի քանի շաբաթ հետո արդեն նոր պատմական ռեկորդի մասին հայտարարելու։

Կառավարության վերջին նիստում, բացի ավանդական դարձած թեմաներից, այլ նորություններ ևս կային։ Իշխանությունները փորձեցին հանրության շրջանում այնպիսի տպավորություն ստեղծել, թե վերջապես Կապանի օդանավակայանը գործարկվում է։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Կապանի օդանավակայանը տեխնիկական առումներով պատրաստ է եղել անգամ մինչև 2018 թվականի իշխանափոխության իրականացումը, ընդ որում՝ մասնավորի ջանքերով։ Այլ խնդիր է, որ եթե առաջ օդանավակայանը հայկական ուժերի թիկունքում որոշակի խորության վրա էր, հակառակորդը գտնվում էր 100 կիլոմետրից ավելի հեռավորության վրա, ապա հիմա հակառակորդը օդանավակայանի հարևանությամբ է՝ ընդամենը տասնյակ մետրերի հեռավորության վրա։ Ավելին, այսօր թշնամու կողմից մի քանի տասնյակ մետրի վրա գտնվող Կապանի օդանավակայանը դիտարկվում է անմիջականորեն, առանց հատուկ տեխնիկական միջոցների կիրառման։

Ուստի օդանավակայանից թռիչքների իրականացումը անվտանգային առումով կարող է խնդրահարույց լինել։ Ինչ վերաբերում է L 410 տիպի քաղաքացիական օդանավին, որն օրերս փորձնական թռիչք կատարեց, ապա ենթադրաբար այն դատարկ էր: Ավելին, նույնիսկ ՏԿԵՆ-ից են լրատվամիջոցներին ասել, թե հայտնի չէ՝ երբ են սկսվելու կանոնավոր թռիչքները Կապանի օդանավակայանից: Բայց նույնիսկ այս իրողությունը չի խանգարում, որպեսզի իշխանությունները ցուցադրեն, թե իբր լուրջ հաջողության են հասնում Կապանի օդանավակայանի գործարկման հարցում։ Կառավարության նիստի մյուս նորություններն էլ վերաբերում էին ջրային պարեկներին ու պարեկային ծառայության շրջանակներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը։

Փաշինյանը փորձում է համոզել, որ ջրային պարեկների ինստիտուտի ներդրման պարագայում ձկան ապօրինի որսը Սևանա լճում դառնալու է անհնար, այնինչ առանց ջրային պարեկների էլ որսագողության դեմ պայքարի մեղանիզմներ կան։ Իսկ կին պարեկների ներգրավման պահով կառավարության նիստում երկրի վարչապետն արդեն հասակի հարց է քննարկում։ Փաստացի ստացվում է, որ ներկա ճգնաժամային ու օրհասական պայմաններում իշխանությունները, կենտրոնանալով մանրմունր թեմաների վրա, զբաղված են դատարկաբանություններով և հանրության գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ մարդկանց ուշադրությունը շեղելով գլոբալ հիմնահարցերից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers