Yerevan, 07.March.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանի իշխանությունները ոչ թե մեր ազգային շահերը, այլ այլոց շահերն են սպասարկում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա ավելի շուտ, ավելի կոնկրետ՝ այսօր՝ հուլիսի 15-ին։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով, Ադրբեջանի կողմից շտապողականությունը բնական է, որովհետև գիտի, որ իր շահերը լավագույնս է սպասարկվում։

«Այն երկրները, որոնք զգում են, որ իրենց շահերը սպասարկվում են, ինչո՞ւ չշտապեն, չշտապելու հարցում ի՞նչն է իրենց խանգարելու։ Քանի որ իրենց շահերը սպասարկվում են, Ադրբեջանն ու արևմտյան շատ երկրներ հանգիստ առաջ են գնում։ Իսկ այն երկրները, որոնք գիտակցում են, որ իրենց շահերը տուժում են, սովորաբար աշխատում են չշտապել։ Այս տեսանկյունից հարց է, թե ինչո՞ւ ենք մենք շտապում, բայց պատասխանը պարզ է։ Հայաստանի իշխանությունները ոչ թե մեր ազգային շահերը, այլ այլոց շահերն են սպասարկում։ Սա է պատճառը, որ մենք ենթարկվում ենք այլոց օրակարգերին»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Թ. Պողոսյանը։

Ինչ վերաբերում է գործընթացներին զուգահեռ Ադրբեջանի կողմից լարվածության մեծացմանը, մեր զրուցակիցը շեշտեց, որ թշնամին չի փոխվել։ «Առհասարակ դարեր ի վեր թշնամու նպատակը նույնն է։ Իրենց նպատակը մեզ վերացնելն է այս տարածաշրջանում, և եթե այստեղ վերացանք, հետո աշխարհով մեկ են պայքարելու մեր վերացման համար։ Մենք սա պետք է ընդունենք ու այդ շրջանակում դիտարկենք թե՛ ապագայի, թե՛ ներկայի բոլոր հարցերը։ Թշնամին իր նպատակից անգամ մեկ միլիմետր չի հեռացել։ Ցեղասպանություն իրականացրած ազգերի նպատակը ոչ թե միայն Հայաստանը, այլ ազգին վերացնելն է։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ հայ ազգը պետք է ապրի, դրա համար էլ ասում ենք՝ հայրենիք, իսկ եթե հայրենիքը վերացնեն, մյուս խնդիրներն էլ են վերացնելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ թե՛ թշնամիների, թե՛ այլ երկրների գործողությունները պարզ են, քանի որ առաջ են գնում ըստ իրենց շահերի։

«Կան երկրներ, որոնց դիրքորոշմամբ այսօր իրենք պետք է սպասարկեն Թուրքիայի շահերը, որովհետև Թուրքիայից բան կա վերցնելու։ Սա աշխարհի կանոնն է, որը դարեր չի փոխվել ու առաջիկա հազարամյակներում ևս չի փոխվելու։ Այս ամենի մեջ պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք մենք անում՝ պաշտպանելու և՛ հայրենիքը, և՛ ազգին։ Կա՛մ պետք է սա գիտակցենք ու, ըստ այդմ, դասավորենք մեր կյանքը, կա՛մ էլ պարզապես պետք է մնալ սպասարկողի դերում, ինչպես միշտ է եղել, երբ փորձել ենք զարգանալ այլ երկրների, ժողովուրդների իշխանության ներքո։ Սեփական երկիրը պետք է սիրել, պետք է ունենալ արժեքներ, որ երկրի համար հնարավոր լինի պայքարել։ Երբ խոսում ենք արժեքների մասին, բայց ոչինչ չենք անում, արդյունքում ցանկացած գործող իշխանություն իշխանության մնալու խնդիրներն է սպասարկելու, այնպես, ինչպես անում է այսօրվա գործող իշխանությունը։ Այնպես որ, այս իշխանություններից որևէ բան սպասել պետք չէ, միայն նոր պարտություններ են լինելու։ Նշվածով է նաև պայմանավորված թշնամու վարքագիծը։Տեսնում, ասում են՝ «եթե հայ ազգը ոչինչ չի անում, ինչո՞ւ պետք է դանդաղեցնենք գործընթացը, երբ այսօր կարող ենք անել ու առավելագույնը պոկել»»,-ասաց Թ. Պողոսյանը՝ շեշտելով, որ այս իրավիճակով է պայմանավորված վերոնշյալ շտապողականությունը։

Նրա խոսքով, թշնամին դաս է քաղել պատմությունից։ «Իրենք քաղել են այն դասը, ըստ որի, հայ ազգը մի օր կարող է վերածնունդ ապրել, ինչպես եղավ 1988-ից 1994 թվականներին, որից հետո մինչև 2020-ը կարողանում էինք դիմակայել։ Այդ դասը քաղել են ու, ամեն ինչ անելով, փորձում են խուսափել նույնի կրկնությունից։ Իսկ մենք պատմության դասերը չենք քաղել։ Միայն հիշում և ասում ենք՝ «վայ, մեզ կոտորում են», «հանկարծ պատերազմ չլինի», «չմասնակցեմ «Հայաքվեին», որովհետև պատերազմ կլինի», «չշնչեմ, հանկարծ պատերազմ չլինի»։ Մեզ համար ավելի լավ է նման հիմնավորումներով ապրել, քան մտածել, թե, օրինակ՝ ինչպես է ստացվում, որ Հյուսիսային Կորեան կարողանում է միայնակ ամբողջ աշխարհի դեմ պայքարել, Իսրայելը՝ ամբողջ արաբական աշխարհի դեմ, կամ ինչպես է ստացվում, որ Աֆղանստանը, Սիրիան պատրաստ են ամբողջ աշխարհի դեմ միայնակ պայքարել։ Մենք ինքներս, քիչ լինելով ու պա կաս մի ջոց ներ ունե ն ա լ ո վ , 1990-ականների սկզբին կարողացանք հաղթահարել, ճիշտ մոտեցումներ գտնել ու հաղթանակ ապահովել։ Մեր խնդիրը սա է։ Չպետք է նստենք ու ասենք՝ «ես իմ գործն եմ անում»։ Եթե պետք է՝ կյանքի 10 րոպեն պետք է ծախսել ու գնալ ինչ-որ բան ստորագրել, եթե պետք է՝ տան սննդի չնչին մասն ապահովել, կեսը փորձել հասցնել Արցախի քույրերին, եղբայրներին, բայց մենք անգամ կիսվել չենք կարողանում։ Ազգային միասնությունն է մեր միակ ռեսուրսը, և խնդիրը սա է»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով իշխանությունների կողմից այս կամ այն նախաձեռնությանը «պատերազմ հրահրելու» մեջ մեղադրելու թեզերին՝ Թ. Պողոսյանը հավելեց. «Եթե մենք ապրեինք այն գիտակցմամբ, որ պատերազմը չի ավարտվել, պատերազմի մեջ ենք, մեզ այլևս ոչ մի պատերազմով վախեցնել չէին կարող։ Այդ գիտակցումը չկա, դրա համար էլ նման միջոցների են դիմում։ Սա իշխանությունը պահպանելու նպատակով է օգտագործվում, բայց օգտագործվում է նաև թշնամու կողմից, որովհետև եթե պատրաստ ես պատերազմի, ապա պատերազմով քեզ չեն կարող վախեցնել։ Ադրբեջանը, սակայն, տեսնելով այդ ամենը՝ ամեն օր կրակում է, որ հանկարծ չմոռանաս, որ վաղը կարող է ավելի շատ կրակել։ Մինչդեռ մենք ժանակակին ցույց էինք տվել, որ մեզ այլևս չեն վախեցնի։ 1991-1994 թվականներին աշխարհին ապացուցել ենք, որ կարող ենք կանգնել ու պաշտպանել մեր շահերը։ Միշտ պետք է հիշել՝ դիմացինն իրեն ուժեղ է զգում այնքանով, որքանով թույլ ենք տալիս, որ իրեն ուժեղ զգա։ Ի վերջո, ո՞վ ասաց, որ պատերազմն ավարտվել է, ո՞վ է ասում, որ հիմա պատերազմ չէ։ Տնտեսական, տեղեկատվական պատերազմը պատերազմ չէ՞, չէ՞ որ հստակ նպատակով են կրակում Երասխում կառուցվող գործարանի վրա, հանքարդյունաբերության մասով պահանջներ հնչեցնում»։

Թ. Պողոսյանը միասնականության հարցում կարևորեց նաև պետական ինստիտուտների դերը՝ շեշտելով, որ պարզապես նամակ ու կոչ հղելով չէ, գործողություններ են անհրաժեշտ։ Այդուհանդերձ՝ ակնկալիքներ այս առումով չունի։ «Ի վերջո, ամեն ինչ մնում է հայ ազգի նվիրյալների ուսերին, որոնց միանգամից պիտակավորում են, իրար դեմ հանում։ Թող նույն Արցախի իշխանությունները հիմա ասեն՝ արդյո՞ք մի ամիս առաջ չէին հաշվարկել ներկայի սցենարները, ինչո՞ւ ժամանակին չէին բարձրացնում իրենց ձայնը։ Հակառակը՝ փորձել են քողարկված մեսիջներ հղել բարձրաձայնողներին, արհամարհել նրանց, մինչդեռ հիմա կարիք ունեն, որ իրենց միանան։ Երբ հայը կողքի հային նեղացնում է, հաջորդ օրը միասնականության խնդիր չի լինելու։ Դրա համար պետք է ավելի խորիմաստ լինեին։ Աստված գիտի, թե ինչ սցենարներ կարող էին լինել։ Հաշվի առնելով սա՝ ոչ թե պետք էր միմյանց նեղացնել, այլ հոգատարություն ցուցաբերել»,-ասաց նա։

Նաև շեշտեց՝ այլ երկրների քայլերը պետք չէ քննարկել, քանի որ իրենք առաջնորդվում են իրենց շահերով. «Երբ դու այլևս քո սեփական շահերով չես առաջնորդվում, ու քո բոլոր հայտարարություններն արվում են այլոց շահերի սպասարկման շրջանակում, ունենում ես այն հետևանքները, որոնք այսօր կան։ Մենք այսօր մեր արած սխալ քայլերի հետևանքներն ենք տեսնում»։ Թևան Պողոսյանի հետ զրույցում անդրադարձանք Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալությանը, որին նա անդրադարձավ Արցախում երեկ մեկնարկած համաժողովրդական շարժման համատեքստում։

«Արցախում իշխանությունները գիտեի՞ն, որ այսօր ժամը 9-ին ցույց պետք է հրավիրվեր, գիտե՞ին, որ 120 հազարից անգամ մեկը շատ կարևոր է, քանի որ մենք ազգային հարց ենք բարձրացնելու, բայց, չգիտես ինչու, որոշել էին հենց այդ օրը նաև ինչ-որ այլ բան անել։ Շրջափակման պայմաններում Վիտալի Բալասանյանը երկրից չէր բացակայելու, չէր փախչելու։ Նույնիսկ եթե ինչ-որ բան է արել, արդյոք հենց երե՞կ էր այդ գործողությունն անելու օրը, երբ դուրս ես եկել ու միասնական կոչով դիմում ես հայ ազգին։ Երբ հասարակության մեջ, այսպես թե այնպես, անվստահությունը մեծ է, մարդկանց համար դժվար է վստահության ինչ-որ կետերի վրա հիմնվել։ Սա հաշվի առնելով՝ քայլերն ու գործողությունները պետք է լինեն շատ ավելի հաշվարկված։ Բացի այդ, ցանկացած պարագայում նման նորությունն օգտագործվելու է թշնամու կողմից, մինչդեռ եթե պատերազմի մեջ ենք, պետք է թույլ չտալ որևէ գործողություն, որը թշնամին կարող է մեր դեմ օգտագործել»,-եզրափակեց Թ. Պողոսյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card