Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Իշխանությունները կապիտուլյացիայի քարոզ են անում. այն ավելի վատ հետևանքների է բերելու»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ ՀՀ իշխանությունը ամբողջովին է ձեռքերը լվացել Արցախից, պարզ էր դեռ 2021- ի հունիսից, երբ ներկայացրին նախընտրական ծրագիրը, որին հետո հաջորդեց կառավարության ծրագիրը, որտեղ նվազ անդրադարձ կար Արցախին:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն է հիշեցնում՝ այս համատեքստում ընդգծելով, որ թե՛ ՄԱԿ-ում, թե՛ հաջորդած հանդիպումներում հնչեցված հայտարարություններն արդեն չպետք է զարմանք առաջացնեին: Ըստ Թևան Պողոսյանի, պետք չէր զարմանալ, հատկապես, երբ այդ ամենին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթը, որից հետո հանրությունը փողոց դուրս եկավ: Ինչ վերաբերում է, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի, կարծում է՝ «Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել», նա ընդգծեց ստեղծված աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնի մասին:

«Աշխարհաքաղաքական՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ինչ-որ գործընթացներ են գնում, և ես վստահ չեմ, թե մենք բոլորս ճիշտ տեղեկություններ, ճիշտ հաշվարկներ ունենք այն մասին, թե, մասնավորապես, մեր երկրի համար հետևանքներն ինչպիսին կարող են լինել: Ու այստեղ է մեծագույն վտանգը: Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեին ազգային միասնության ձևավորմամբ, որի առաջին քայլն ինքնակամ, գիտակցված հեռանալը պետք է լիներ: Կամ գոնե պետք է զբաղվեին անվտանգության խնդիրներով, զենք-զինամթերք գնելով, բանակը վերազինելով, այն ոտքի կանգնեցնելով, ինչը կոգեշնչեր հանրությանը: Փոխարենը կապիտուլ յացիայի քարոզ են տանում, որը, բնականաբար, մարդուն թողնում է անորոշության մեջ, իսկ անորոշությունը՝ դեպրեսիայի, և ստացվում է ոչ թե պետություն, այլ ամորֆ հասարակություն»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Թ. Պողոսյանը:

Ինչ վերաբերում է ելքերին, Պողոսյանը նկատեց. «Ես մի բան գիտեմ՝ աշխարհում անհնարին բան չկա, ինչը նշանակում է, որ ելքեր միշտ էլ կարելի է գտնել: Այսօրվա գործող իշխանություններն իրենք էին հանրությանը ժամանակին համոզում, թե ելք ամեն տեղ կա: Բայց հիմա, կարծես, մոռացել են, թե ինչ էին ասում: Փոխարենն ասում են՝ «եկեք կապիտուլացվենք», «մենք ունակ չենք ելք գտնել»: Բայց անգամ իրենց այս ասածից հետո հասարակությունը չի կարողանում ընկալել, որ այս մարդիկ չեն պատրաստվում ելքեր փնտրել, և իրենք պետք է այլ խնդիրների հետևից գնան:Բայց այնպես չէ, որ ելքեր չկան: Օրինակ է բանակը վերազինելը, որն օրուգիշեր, քրտնաջան աշխատանք է պահանջում: Հիմա եթե ունենանք այդ տեսակը, որը պատրաստ է ոչինչ չասելով օրուգիշեր աշխատել, չասել՝ «ինչն էլ կա, տանք, պրծնենք», այլ իրավիճակ կունենանք: Իսկ ասելով՝ «ինչն էլ կա, տանք, պրծնենք», այդպես ամեն ինչն ենք տալու, Երևանն էլ հետը: Ելքը կա, որի դեպքում առաջին պայմանը այդ ելքին հավատալն է, հետո խոսքին հավատալը, հետո սկսում ես պայքարել, մարզվել, չարչարվել, աշխատել ու դրանով իսկ ելք ապահովում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Թևան Պողոսյանը կարծում է, որ կապիտուլ յացիայի քարոզի տրամաբանության մեջ է նաև այն վարքագիծը, որը իշխանությունները դրսևորում են անգամ հերթական պատերազմական գործողություններից հետո՝ շարունակելով խոսել «խաղաղության պայմանագիր», «խաղաղության օրակարգի» մասին: «Պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու: Բոլոր այն մոտեցումները, թե «մենք ոչինչ չունենք», «ոչ մի բան այլևս չենք կարող անել», ավելի վատ հետևանքների են բերելու: Նման անորոշությունների, անկարողությունների մասին մտքերը պարզապես ավելի խոր դեպրեսիոն իրավիճակ են ստեղծում: Ամենաառաջնային՝ բարոյահոգեբանական ճգնաժամը, որը կա թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետություններում, նշվածի հետևանքով չի հաղթահարվելու: Իսկ եթե այն չի հաղթահարվելու, ապա ոչ մի բան էլ տեղից չենք կարողանալու շարժել»,-ընդգծեց Թ. Պողոսյանը:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում արտաքին դաշտից եկող ազդակներին, մասնավորապես՝ Արևմուտքի ակտիվությանը, Ադրբեջանին ուղղված հասցեական գնահատականներին, Թ. Պողոսյանը շեշտեց, որ հիմքում բացառապես սեփական շահն է, ինչը կապված է Ռուսաստանի վիճակի հետ: «Վերոնշյալ պատճառով են տարածաշրջանում ակտիվացել ու որոշել են, որ սա Ռուսաստանին տարածաշրջանից հանելու լավագույն շանսն է: Նրանց ազդակները, հայտարարությունները, ակտիվությունը ոչ թե մեր գեղեցիկ աչքերի, հայ ազգի համար է, այլ իրենց սեփական շահերի: Իսկ թե նույն հավաքական Արևմուտքը ինչպես է վերաբերվում հայ ազգին, ինձ թվում է, դա ոչ թե հիմա պետք է տեսնեինք, այլ թե՛ 1918-ին, թե՛ դրանից հետո և անգամ 1988-ի շարժմանը: Այդ ժամանակ ոգևորություն կար, և մեզ թվում էր, թե մարդիկ նույն արժեքներով են ապրում, բայց իրականությունը վերջում հակառակն ապացուցեց: Իրենց այն ժամանակ իրավիճակը որպես հնարավորություն էր հետաքրքրում, որը կարող էին օգտագործել Խորհրդային Միության դեմ՝ փլուզման պայքարի համատեքստում»,-ընդգծեց Թ. Պողոսյանը:

Արցախյան շարժմանը, Խորհրդային Միության փլուզմանը, անկախություններին հաջորդած ժամանակահատվածում ու 1994-ի մեր հաղթանակից հետո, Թ. Պողոսյանի խոսքով, ամբողջ աշխարհում առնվազն 7-8 երկիր է ճանաչվել. «Մինչդեռ Արցախը՝ ոչ, թեպետ Արցախն արժեքային դաշտում ավելի շատ ժողովրդավար է եղել, քան, օրինակ՝ նույն Ադրբեջանը: Բայց արդյոք աշխարհին դա հետաքրքրե՞լ է: Ոչ»: Այնպես որ, ըստ մեր զրուցակցի, միջազգային հանրության վարքագիծն ընկալելու համար պետք է դիտարկենք դեռ 100 տարի առաջ դրսևորած կեցվածքը: Այս համատեքստում, անդրադառնալով իշխանության կողմից մասնավորապես Ռուսաստանին ուղղված ազդակներին, քաղաքական կուրսի փոփոխության հնարավորությանը, նա նկատեց.

«Թե ինչ քաղաքականություն է վարում այս պարտված իշխանությունը, չեմ կարող ասել, բայց արդյունքն այն է, որ սպասարկում է թշնամիների շահերը: Ես մի բան գիտեմ. եթե մեզ համար ընտրությունը պետք է դրվի Արևմուտք-Արևելքի միջև, ապա քաղաքական վեկտորներն Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելուն պետք է ուղղել: Արևմուտքի հետ կապերը պետք է կարողանալ պահել այն մակարդակի, որ տեխնոլոգիաներից օգտվենք: Միևնույն ժամանակ, պետք է հասկանանք, որ անվտանգության դաշտում մեծ ընտրություն չունես: Ունես Արևմուտք և Հյուսիս: Արևմուտքը Թուրքիան է, Հյուսիսը՝ Ռուսաստանը: Հյուսիս/Հարավն էլ կարող ենք դիտարկել, որովհետև Իրանի հետ էլ կարող ենք համագործակցել, թեպետ արդեն հարց է՝ կհամագործակցե՞ն, թե՞ ոչ, որովհետև բանակցային այնքան հնարավորություններ են բաց թողել: Ըստ այդմ, այլևս վստահ չեմ, որ Իրանի հետ համագործակցության դաշտեր ձևավորելու հնարավորություն են ունենալու, կարողանալու են բանակցել պրոհայկական լուծումների շուրջ»:

Ամփոփելով ու անդրադառնալով վերոնշյալ իրողություններից բխող հիմնական մարտահրավերին՝ Թ. Պողոսյանը նշեց, որ այսօր ամենակարևորը անվտանգային օրակարգն է: «Այսօր պետության կորստի առաջ ենք: Յուրահատուկ չեմ գտնվի՝ կրկին հիշելով Մոնթեի խոսքերը. «Կորցնելով Արցախը՝ կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Հիմա Արցախին տեր չկանգնելով՝ սկսել ենք շրջել հայոց պետականության վերջին էջը: Մեր այսօրվա իրական մարտահրավերը պետականության կորուստն է: Իսկ ի՞նչ է պետք անել: Պետք է մտածել՝ ինչպես նորից ամեն ինչ վերականգնել, հասցնել այն մակարդակի, որ Արցախի համար պայքարը կրկին դառնա նպատակ, երազանք և դրանով իր տեղը դնենք արդեն մատներով բռնած, մի կողմից մի քիչ բարձրացրած վերջին էջը ու սկսել հակառակն անել…»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers