Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներքաղաքական դաշտում ակտիվ եռուզեռ է։ Քաղաքական հարթակում գործող ընդդիմադիր ուժերը իշխանությունների վարկանիշի անկմանը զուգահեռ փորձում են ամուր դիրքավորում ապահովել և արժանանալ հանրության մեծամասնության վստահությանը։ Մյուս կողմից էլ՝ վերջին շրջանում մեծ թափով նոր կուսակցություններ ու շարժումներ են մուտք գործում քաղաքական հարթակ։ Գրեթե օր չկա, որ այդպիսի նորեկի մասին չհայտարարվի: Այս գործընթացի արդյունքում է, որ Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվը հասնում է մոտ 100-ի՝ չնայած սրանց մեջ քիչ չեն, այսպես կոչված, «մարդ-կուսակցությունները»։ Հասկանալի է, որ մի կողմից՝ երկրում գրանցված այսքան կուսակցությունները խայտաբղետություն են մտցնում քաղաքական դաշտում, բայց մյուս կողմից էլ՝ վկայում են, որ հայաստանյան քաղաքական մշակույթը դեռևս ձևավորման փուլում է։

Շատերի համոզմամբ, երեք միլիոնանոց Հայաստանում այսքան քաղաքական ուժերը պարզապես «շքեղություն» են: Սակայն եթե այս փուլում նորահայտ քաղաքական ուժերը շտապում են հայտ ներկայացնելու հարցում, ապա դա նշանակում է, որ պետք է փորձեն նոր ասելիքով հանդես գալ։ Իրականում այդպես էլ կա, այդ կուսակցությունները գեղեցիկ փաթեթավորված գաղափարներով են ներկայանում ու ներկայանալու հանրությանը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Մի կողմից՝ հասկանալի է, որ այս ուժերը փորձում են գործել ժամանակակից պահանջներին համապատասխան ու իրենց հիմնական շեշտադրումը կատարում են հանրության՝ դեռևս չկողմնորոշված մասի ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք դեռևս սպասողական փուլում են մինչև քաղաքական դաշտում վերջնական դիրքորոշումների հստակեցում նկատվի։

Բայց մյուս կողմից էլ՝ անկախ նրանից, թե ընտրությունները կկայանան, թե ոչ, փորձը ցույց է տալիս, որ նոր գաղափարներին, նոր դեմքերին մեր հանրությունը դժվար է ադապտացվում, այնքան էլ հեշտությամբ չի գայթակղվում սոսկ գեղեցիկ խոստումներով, քանի որ, ինչպես ասում են, «տառապանքը փորձ ունի». ի վերջո, մեր քաղաքացիները նման գեղեցիկ գաղափարների ու խոստումների պակաս երբեք չեն ունեցել։ Բոլոր ուժերի գաղափարներն էլ սիրուն են: Իսկ թե ինչ է լինում հետո, բոլորիս աչքի առջև է: Հենց միայն 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններն ու մեր երկրին վրա հասած բազում հարվածները դրա վառ վկայությունն են:

Հենց դրա արդյունքում է, որ հանրությունը փորձում է գեղեցիկ ծրագրերից ու գաղափարներից զատ նաև այդ գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ կոնկրետ գործողությունների ու այդ հարցում անցած ուղու վրա ուշադրություն դարձնել։ Նաև հասկանալ այդ գաղափարների ու խոսքերի հետևում կանգնած անձանց ով ու ինչպիսին լինելը: Այստեղ կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Իրական ընդդիմությունը այսօր լուրջ գործոն է և հավակնում է հստակ իշխանափոխության: Դա գիտակցում են նաև իշխանությունները, դրա համար էլ հետևում են իրական ընդդիմության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրան զուգահեռ փորձում քաղաքական դաշտում աճեցնել իրենց կողմից ներդրված քաղաքական ուժերի, որոնք պիտի ընդդիմությունից ինչ-որ կերպ ձայներ փախցնելու գործառույթ իրականացնեն, իսկ հետո, երբ պետք լինի, կարող են սահուն անցնել իշխանական ճամբար։

Բայց խնդիրն այն է, որ հանրության՝ ընդդիմադիր հատվածի ձայները ստանալու տեսանկյունից իրական ընդդիմության, հիմնական դերակատար ուժերի հետ մրցակից են դառնում նաև ընդդիմադիր «պուպուշ» գաղափարներով տոգորված նորահայտ (կամ որպես միավոր նոր հայտ ներկայացնող) քաղաքական ուժերը։ Հասկանալի է, որ ընդդիմադիր դաշտը չի կարող հանդես գալ մեկ միասնական միավորով, դա չափազանց վտանգավոր է, սակայն մյուս ծայրահեղությունը պակաս վտանգավոր չէ. որքան շատ պառակտված ու բազմազան լինի ընդդիմադիր դաշտը, այնքան դա իշխանությունների օգտին է։ Հարցն այն է, որ այս պարագայում առկա է իրական ընդդիմադիր ձայները փոշիացնելու վտանգ, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը։ Խոսքն այն ուժերի մասին է, որոնք ո՛չ գործնականում, ո՛չ էլ նույնիսկ տեսականորեն պարզապես չեն կարող անգամ 3 տոկոսին մոտենալ:

Եվ ինչքան էլ գաղափարներն ազնիվ լինեն, այդ ուժերը, առանձին մասնակցելով, նպաստելով ձայների փոշիացմանը, վտանգի տակ են դնում ընդդիմության հիմնական առաքելությունը, այն է՝ վռնդել երկրի գլխին պատուհաս դարձած իշխանություններին։ Գոնե այդ հարցում ընդդիմադիր ուժերը պետք է միասնական լինեն ու որևէ պարագայում չպայքարեն միմյանց դեմ: Այսինքն՝ առկա է մեկ հարց՝ «կոնսենսուս՝ մինուս Նիկոլ»: Սա չափազանց կարևոր է: Այնպես որ, ոչ Նիկոլի գրպանային, այլ իրոք ընդդիմադիր ուժերը առաջիկայում դիրքորոշումների վերջնական հստակեցման առաջնային խնդիր ունեն։ Ու մեկ գլխավոր նպատակ, ինչի մասին խոսեցինք վերևում...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School