Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարտի 21-ին լրացավ Արցախի Հանրապետության շրջափակման 100-րդ օրը: Այս ամբողջ ընթացքում թշնամին, բացի հումանիտար աղետը խորացնելու քայլերից, դիմեց նաև ահաբեկչական գործողության՝ սպանելով 3 հայ ոստիկանի: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: Արդեն ավելի քան 100 օր շրջափակված Արցախի ու զուգահեռ տեղի ունեցող գործընթացների մասին զրուցել ենք ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Պատգամավորը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, ի տարբերություն շրջափակման սկզբնական շրջանի, այժմ Արցախում այլ են պատկերացումները:

«Եթե սկզբնական փուլում կենցաղային անհարմարությունները, կենցաղային խնդիրներն էին առավել շատ կարևորվում, հիմա ամբողջությամբ այլ են զգացողությունները: Այժմ կենցաղային խնդիրները կարևորող մարդիկ այլևս չկան, որովհետև կա հստակ գիտակցում, որ սա պատերազմ է: Պատերազմ, որտեղ, բնականաբար, կարևորը մարդկային կյանքն է, երեխայիդ վաղվա օրն է, լինել-չլինելը: Ու թե այդ պահին ինչ կուտես, գազ, հոսանք կլինի, թե ոչ, բնավ կարևոր չէ»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը շեշտեց հատկապես առողջապահական համակարգի կաթվածահար լինելու փաստի մասին: «Սա փաստ է այն մասին, որ մենք պատերազմում ենք: Մարդիկ են մահանում միայն այն պատճառով, որ նրանց հնարավոր չի լինում բուժօգնություն ցուցաբերել: Պատերազմի մեջ լինելու գիտակցումից հետո նաև հիշում ես, որ մոտ երկուսուկես տարի առաջ կրկին պատերազմի մեջ էիր, որում դու պարտվել ես, քանի որ քեզ հենց քո թիկունքից դավաճանել են հենց քո իշխանությունները: Սա հաշվի առնելով՝ արդեն հիմա մարդկանց մեջ վախ, անհանգստություն կա, որ իշխանությունները պատերազմական իրավիճակում կրկին կդավաճանեն իրենց՝ հենց մեջքի հետևում, այն ժամանակ, երբ իրենք պայքարում են, երբ իրենց հարազատը մահանում է, երբ իրենց երեխաները վիտամիններից զրկված են, ինչի հետևանքներն ինքը ոչ թե այսօր, այլ վաղն է զգալու: Մարդկանց մոտ կա անհանգստություն, որ, ինչպես 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտյան, հիմա էլ մի օր կարթնանան կամ գիշերը վեր կթռնեն՝ իմանալով, որ իրենց փոխարեն որոշում են կայացրել, ստորագրել են ու իրենց հայրենիքը հանձնել թշնամուն: Եթե ամփոփում ենք շրջափակման 100 օրը՝ այս ամենի մեջ հենց այս գիտակցումն է մնացել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով զուգահեռ ընթացող բանակցություններին, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ, նաև այն պաշտոնական հայտարարություններին, թե էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ կա, Մ. Հակոբյանը շեշտեց. «Երբ իշխանության՝ ՀՀ-ում վարչապետի, Արցախում էլ նախագահի շուրթերից հնչում են էթնիկ զտում, ցեղասպանություն բառերը, սա ուղիղ հայտարարություն է այն մասին, որ իրենք առաջին հերթին տապալել են Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրությամբ լիազորված են թույլ չտալու, կանխելու այդ ամենը: Եթե խոսում են նման վտանգների մասին, բայց չեն կարողանում դրանց, այսպես ասած, դեմն առնել, հետևաբար տապալում են Սահմանադրությունը և չեն կարող լիազորված լինել պետությունը ներկայացնելու տեսանկյունից: Այլ հարց է՝ անմտության, գիտելիքի պակասի պատճառո՞վ, թե՞ միտումնավոր է այս ամենի մասին խոսվում: Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ապա հիմա, կարծում եմ, ավելի շոշափելի հանգամանքներ կան: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որն այդ քննարկումներին զուգահեռ շրջափակել է և հումանիտար աղետի շեմին է հասցրել Արցախի Հանրապետությունը: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որը չխորշեց քաղաքացու անվտանգությունը պահող ոստիկանին գնդակահարել հենց այդ օրակարգի քննարկման շրջանակներում»:

Մեր զրուցակցի խոսքով, այս ամենից կարելի է միայն մեկ հետևություն անել: «Կարելի է ասել, որ սրանք կեղծ, մոլորեցնող օրակարգեր են, որոնք առաջ են տանում հենց Հայաստանի իշխանությունները, և դրան չեն հակազդում Արցախի իշխանությունները: Եվ եթե չեն հակազդում, ուրեմն իրենք ևս այդ օրակարգի մեջ են: Սրանք կեղծ օրակարգեր են, որոնցով թմրեցնում են ժողովրդին, այդպիսով թմրեցնում են նաև ինքնապաշտպանական բնազդը, որպեսզի մի օր արթնանան ու տեսնեն, որ իրենք այլևս իրենց բնակարաններում չեն կարող ապրել: Խաղաղության համար պետք է պայքարել, չի կարելի ագրեսիվ, ահաբեկիչ թշնամու հետ նստել և ինչ-որ բանավոր կամ անգամ գրավոր պայմանավորվածության գալ: Մենք գրավոր պայմանավորվածությունների արդյունքը ևս տեսել ենք: Մոտ երկուսուկես տարի առաջ կնքված եռակողմ հայտարարության որևէ կետ այսօր չի գործում:

Ու, ըստ էության, շրջափակելով Արցախն ու փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանն ինքն է չեղարկել այդ եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի նման պետության համար որևէ պայմանավորվածություն նշանակություն չունի: Իսկ խաղաղությունը նաև պետք է հաստատել, ոչ թե խնդրել ու մուրալ:Նման ագրեսիվ քաղաքականություն վարող պետությունները մուրացողին սպանում են, ինչը և անում է Ադրբեջանը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունների նկատմամբ: Հետևաբար, մենք գործ ունենք կեղծ օրակարգերի հետ, որոնցով հանգիստ, առանց աղմուկի, Հայաստանի իշխանությունների ձեռամբ, Արցախի իշխանությունների լռությամբ հայ ժողովրդին իսկապես ցեղասպանության են տանում»,-հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հատկապես Արցախի ինքնորոշման իրավունքի մասին որևէ բառ անգամ չասելու փաստին՝ նա ընդգծեց. «Շատ պարզ ու ակնհայտ է, թե այս անձինք ինչու հայտնվեցին իշխանության ղեկին, ինչու զավթեցին ՀՀ-ում իշխանությունը: Շատ պարզ է, քանի որ պատճառն այլևս իրենց էլ չի հաջողվում թաքցնել: Իրենք այն օտարածին իշխանություններն էին, որոնց բերեցին իշխանության Արցախը հանձնելու համար: Եվ այս տեսանկյունից հիմա պետք չէ զարմանալ, որ իրենք չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, իրենք չեն խոսում այն կարմիր գծից, որն ունի Արցախը: Խոսքն ինքնիշխանության մասին է, որը մեզ համար կարմիր գիծ է: Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը. ունեն իրենց օրակարգն ու դրանով էլ առաջ են շարժվում: Զարմանալին ու զայրացնողն այն է, որ ՀՀ-ում այսօր կան իշխանություններ, որոնք հանգիստ ոտնատակ են տալիս ՀՀ Սահմանադրությունը ու դա անում են ամեն օր: Նրանք ոտնատակ են տալիս ՀայաստանԱրցախ միասնական ցանկացած որոշում»:

Օրինակ բերելով 1992-ի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը ՝ պատգամավորը նշեց. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, մեր ինքնորոշման իրավունքի վրա՝ ՀՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Սա հզոր փաստաթուղթ է, որը միջազգային հիմք ունի»:

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ, միայն օտարածին տարրերը կարող էին չեղարկել այս ամենը: «Միջազգային իրավունքը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, բայց իրենք այն չեղարկում են, ինչն իրենց օրակարգն է: Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսից հետո Ալիևը կրկին խոսեց, հայտարարություններ արեց: Հերթական անգամ մենք արձանագրեցինք, որ խոսույթը նույնն է, օրակարգը՝ ևս, պարզապես մեկը խոսում է հայերեն, մյուսն՝ ադրբեջաներեն: Երկու պետությունների ղեկավարները նույն ուղղությամբ են քայլում, և երկուսի նպատակն էլ մեկն է՝ վերացնել Արցախը ու կասկածի տակ դնել ՀՀ սուբյեկտայնությունը, սասանել և ի վերջո, ուղղակի մաս-մաս անել պետականությունը»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers