Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


«Իրավիճակը մտահոգիչ է. բացասական սպասումներ են ձևավորվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի շրջափակումը բավականին լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ, բացասական սպասումներ է առաջացրել և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետություններում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Մինչև 2020 թվականը Հայաստանի և Արցախի տնտեսությունները բավականին սերտ ինտեգրման մեջ էին: Արցախը ոչ միայն ՀՀ անվտանգության վահանն էր, այլև ՀՀ-ի համար կարևոր, էական տնտեսական ներուժ էր ապահովում: Իրավիճակը փոխվեց 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո, երբ ՀՀ գործող իշխանությունները հանձնեցին Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները, որտեղ կենտրոնացված էին նաև խոշոր էներգետիկ ռեսուրսներ, հանքեր: 2020 թ.-ից հետո Արցախից եկող տնտեսական ներուժը ՀՀ տնտեսության համար կտրուկ նվազել է: Հիմա ճիշտ հակառակն է՝ ՀՀ-ն է էլեկտրաէներգիա, սնունդ մատակարարում Արցախին»,ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այնպիսի ճգնաժամերի պարագայում, ինչպիսին այսօր է, ակնհայտ են դառնում ԱՀ և ՀՀ տնտեսության մեջ առկա խնդիրները:

Նա շեշտեց մի քանի ուղղությունների մասին, որոնք վերանայման կարիք ունեն հատկապես Արցախում. «Ընդհանուր առմամբ, բավականին լուրջ հետևություններ պետք է արվեն նաև ապագայի համար՝ հաշվի առնելով, որ նման իրավիճակները կարող են կրկնվել: Արցախում, նաև ՀՀ հարավային շրջաններում որոշակի պաշարներ պետք է կուտակել, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման կարիք ևս կա»: Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ի կողմից իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը ցածր արդյունավետություն ունեին:

«Արցախցիների սոցիալական, տնտեսական բարեկեցության խնդիրները չէին կարող լուծվել զուտ նրանց գումարներ, նպաստներ բաժանելով: Պետք է գիտակցել, որ Արցախը մայր Հայաստանի մի մասն է, և հենց այդ տրամաբանությունից ելնելով քայլեր իրականացնել: Ձեռնարկությունների, տնտեսական ներուժի ստեղծման անհրաժեշտություն կա, որ մարդիկ կարողանան արժեք ստեղծել: Բայց երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը միայն գումար տալու համատեքստում էր դիտարկում Արցախը՝ հայտարարելով, թե գումար է տալիս ճանապարհի, նպաստների համար, կոմունալ ծախսերի փոխհատուցման համար: Սա հարցի լուծում չէր, ավելի համակարգված աշխատանքի կարիք կար: Այդ անհրաժեշտությունը կա նաև այսօր: Ավելի լուրջ պետք է մոտենալ այդ հարցին, ինչը, սակայն, ոչ միայն ցանկության, այլև մտավոր կարողության հարց է. ՀՀ կառավարությունն այդ ռեսուրսը չունի: Անգամ ՀՀ-ում չեն կարողանում սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, էլ ուր մնաց Արցախում իրականացնեն կամ խորհրդատվություն տրամադրելու տեսանկյունից օգնեն»,նկատեց տնտեսագետը:

Բերձորի միջանցքի փակված լինելու փաստը, նրա խոսքով, բացասական ազդեցություն է ունենում նաև ՀՀ-ի վրա: «ՀՀ-ում ներդրողների մոտ որոշակի բացասական սպասումներ են առաջանում: Հատկապես սահմանամերձ շրջանի բնակչության մոտ են այդ սպասումները ձևավորվում: Խոսքը, մասնավորապես, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, նաև Ջերմուկ քաղաքի մասին է: Այդ տարածաշրջաններում ներդրումային ակտիվությունը կտրուկ նվազել է: Նաև մարդկանց տնտեսական ակտիվությունն է նվազել: Ջերմուկում, նաև Գորիսում զբոսաշրջության հոսքերն են նվազել: Այս ամենն իր հերթին որոշակի բացասական ազդեցություն է թողնելու նաև անշարժ գույքի շուկայում՝ հողի, տան գների մասով, որովհետև նշված հատվածները վտանգավոր գոտի են համարվոմ մարդկանց համար: Լարվածությունը, շրջափակումը, սահմանային միջադեպերը ամբողջ Հայաստանի տեսանկյունից նաև արտագաղթի են հանգեցնում: Հայաստանի որակյալ, կադրային լուրջ ներուժը դուրս է գալիս երկրից՝ մեկնելով հիմնականում ԱՄՆ կամ Եվրոպա»,-նշեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ իրավիճակը մտահոգիչ է:

«Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, այո, մեր երկրում մոտ 50 հազար ռուսաստանցիների տեղակայում ունենք, ինչը, սակայն, ժամանակավոր է: Երբ նրանք վերադառնան իրենց երկիր, մեր տնտեսական ներուժը, տնտեսական պոտենցիալը, գումարների ներհոսքը կտրուկ նվազելու են: Եվ հարց է, թե ով է լրացնելու նաև տնտեսական ակտիվության այդ բացը, երբ այդ ամենն ապահովողների՝ մեր քաղաքացիների թիվն օրեցօր նվազում է»,-նշեց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Թուրքիայի կողմից Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելուն: Նրա խոսքով, այս քայլով Թուրքիան ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քանի որ Թուրքիայից եկող բեռների զգալի մասն այսպես, թե այնպես, իրականացվում է ցամաքային եղանակով: «Միայն փոքր մասն է իրականացնում օդային բեռնափոխադրումների միջոցով, քանի որ այդ տարբերակով թանկ է: Հիշենք նաև, որ 2022-ի հունվարի մեկից հայկական կողմը վերացրել է թուրքական ապրանքների ներկրման արգելքը: Ու թեպետ հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, տնտեսական կապերը վերականգնելու ուղղությամբ իր քայլը վաղուց արել է, ակնհայտ է, որ Թուրքիային Հայաստանի տնտեսությունը չի հետաքրքրում, ինչպես չի հետաքրքրում տնտեսական ներուժը, շուկան: Իրենց հետաքրքրում են իրենց իսկ քաղաքական խնդիրները տարածաշրջանում. Թուրքիան հստակ ձևակերպել է Հայաստանին ուղղված պահանջը՝ կապված միջանցք տրամադրելու հետ: Քանի դեռ իր խնդիրները չի լուծել, Թուրքիան կշարունակի Հայաստանի տնտեսական շրջափակումը, քաղաքական ճնշումները, նաև ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Ուզում եմ հիասթափեցնել այն պաշտոնյաներին, օլիգարխներին, որոնք Հայաստանի տնտեսական զարգացումը կապում են Թուրքիայի հետ: Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացմամբ»,-եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall