Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունն ավելանում են. հակասոցիալական քաղաքականություն է իրականացվում»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության կողմից ընդունված նախագծով հուլիսի 1-ից Հայաստանում միջին ամսական և նվազագույն կենսաթոշակները, ինչպես նաև ծերության, հաշմանդամության նպաստների չափերը կբարձրանան։ Նվազագույն կենսաթոշակը 31 600 հազար դրամից կդառնա 36 000, միջին կենսաթոշակը՝ 46 100 դրամից՝ 49 700 դրամ։ «Այդ բարձրացումները գնաճից առաջանցի՞կ են, թե՞ ոչ»,-ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հարցադրումն է, որի խոսքով՝ սոցիալական աջակցության գումարների բարձրացման մասին խոսելիս, որպես համեմատության հիմք, պետք է հաշվի առնել հենց նշված բանաձևը։

«Իսկ որպես գնաճի ցուցանիշ՝ ոչ թե պետք է վերցնել միջին գնաճը կամ սպառողական գների ինդեքսը, այլ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի աճը, որովհետև սոցիալապես անապահով ընտանիքների ու անձանց ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում հենց կենսապահովման նվազագույն զամբյուղին։ Հիմքում սա պետք է լինի, ոչ թե այն, թե թոշակները, նպաստներն ու նվազագույն աշխատավարձը քանի անգամ են բարձրացվել։ Սոցիալական աջակցության գումարները պետք է ավելանան առնվազն գնաճից բարձր կամ գոնե գնաճին համարժեք չափով։ Մեր տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ 2018-ից հետո հիմնական սոցիալական աջակցության գումարները նվազագույն կենսապահովման զամբյուղի աճից քիչ են բարձրացվել։ Միջին կենսաթոշակը 2018-ից հետո մինչ օրս բարձրացել է շուրջ 20 տոկոսով, բայց նշված թվից կրկնակի աճել են նվազագույն սպառողական ծախսերը։ Աղքատության նպաստները նշվածից էլ ավելի քիչ չափով են աճել։ Այս տեսանկյունից կրկին սկզբունքի խախտում ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ անապահովության նպաստները գրեթե զրոյական աճ են ունեցել այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում ծախսերի մոտ 30-35 տոկոս ավելացում ենք ունեցել։

«Այդ ընթացքում գնաճին համարժեք աճել է միջին աշխատավարձը և մի փոքր ավելի՝ նվազագույն կենսաթոշակը, բայց նվազագույն կենսաթոշակն, ըստ էության, նույնիսկ այս պահի դրությամբ 20 տոկոսով ավելի ցածր է, քան պարենային զամբյուղը։ Երկրորդ սկզբունքն այն է, թե այդ գումարները մեկ անձի հաշվով որքա՞ն են բավարարում նվազագույն ծախսերին։ Նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է դարձել, բայց նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 80 հազար դրամ է, իսկ պարենային զամբյուղը՝ մոտ 44 հազար դրամ։ Այսինքն, ակնհայտ է, որ նվազագույն կենսաթոշակը սահմանված չէ անգամ պարենային զամբյուղի չափով։ Իր հերթին միջին կենսաթոշակը երկու անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից, իսկ նվազագույն կենսաթոշակը մոտ 20 տոկոսով պակաս է պարենային զամբյուղից։ Իսկ մնացած հայտարարություններն առավելապես այս իշխանության դեպքում պոպուլիստական դրսևորումներ են, իրավիճակի խեղաթյուրումներ՝ ցույց տալու, թե` «տեսեք, ինչքան լավ ենք մենք ապրում»,-հավելեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով նպաստների ավելացմանը՝ նպաստառուների թվի կրճատման համատեքստում, նա շեշտեց. «Ընդհանուր առմամբ, նպաստառու ընտանիքների թվի նվազումը պայմանավորված է համակարգով, որն իրենք խոստացել էին փոխել դեռ 5 տարի առաջ՝ առաջարկելով ներդնել անապահովության գնահատման համակարգը։ Մեզ մոտ հիմա ուղղակի համակարգն է գործում, և այս 5 տարվա մեջ որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել նաև հասցեականության առումով։ Ընդ որում առկա համակարգն ավելի են խստացրել։ Իրականում այսօր անապահով, աղքատ ընտանիքների մոտ 30 տոկոսը չի օգտվում այդ նպաստից և այդ թիվը հետզհետե ավելի է բարձրանում. երկրում աղքատությունը, ծայրահեղ աղքատությունն ավելանում են, իսկ անապահովության նպաստ ստացողների թիվը՝ նվազում։ Այստեղ տրամաբանություն չկա։ Խնդիրը, փաստացի, հենց իրենց հակասոցիալական քաղաքականությունն է։ Այս տեսանկյունից աղքատության նպաստի հասցեականության նվազումը ևս լուրջ խնդիր է»։

Թադևոս Ավետիսյանը մեկ այլ խնդրի մասին մատնանշեց՝ չբացառելով, որ կենսաթոշակների հերթական բարձրացումներից հետո այն կրկին առաջանալու է։ «1000, 2000, 3000 դրամ թոշակ են բարձրացնում, և աղքատության նպաստ ստացող ընտանիքները նպաստառուից հայտնվում են ոչ նպաստառուի կարգավիճակում։ Իսկ այդ կարգավիճակում կան նաև, օրինակ՝ տարեց կամ հաշմանդամության խնդիր ունեցող մարդիկ, որոնք թոշակ են ստանում։ Այս խնդիրն առաջացավ նաև անցած տարի՝ թոշակների բարձրացումներից հետո։ Տևական ժամանակ բողոքներ եղան, խնդիրը նաև ԱԺ-ում բարձրաձայնելուց հետո փորձեցին ինչ-որ միջանկյալ լուծումներ տալ։ Հիմա նորից կառաջանա այդ խնդիրը, որովհետև թոշակները հուլիսի 1-ից կրկին մի քանի հազարով բարձրացրել են։ Հարց է, թե ինչ լուծումներ կտան, բայց, մեծ հաշվով, անապահովության նպաստի այսպիսի համակարգի պարագայում, երբ նպաստառու ընտանիքների թիվը նվազում է, չի նշանակում, որ այդպիսով սոցիալական խնդիրներ են լուծվում։ Ընդհակառակը, մեր երկրի պարագայում դա ոչ թե խնդրի լուծում, այլ լրացուցիչ սոցիալական խնդիրներ առաջացնելու գործընթաց է»,-նշեց նա։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ պետական բյուջեն թույլ է տալիս թոշակները, նպաստներն ու սոցիալական աջակցության մյուս գումարներն ավելի մեծ չափով բարձրացնել։ «Եթե դատենք պաշտոնական վիճակագրությամբ ու այս իշխանությունների հայտարարություններով, ապա առնվազն միայն այս տարի ծրագրվածից մոտ 25 տոկոս ավելի հարկեր են հավաքագրվել։ Բացի այդ, 2022ից սկսած 12-13 տոկոս տնտեսական ակտիվություն է գրանցվում։ Եթե իրենց հայտարարություններով դատենք ու հիմք ընդունենք այն, որ տնտեսությունն այդքան լավ վիճակում է, հարկահավաքումը՝ նախատեսվածից ավելի, ապա կարելի է եզրակացնել, որ ոչ թե 2000-3000 դրամով կամ 7, 8, 10 տոկոսով, այլ ավելի մեծ բարձրացումների հնարավորություն կա։ Կա օբյեկտիվ անհրաժեշտություն և կա նաև հնարավորություն, որպեսզի կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձն ու հատկապես անապահովության նպաստները եթե ոչ ավելի, ապա առնվազն նախորդ շրջանի գնաճին համարժեք բարձրացվեն, որովհետև այս իշխանության օրոք մեր երկրում աճում է ծայրահեղ աղքատությունը, նաև աղքատության ցուցանիշի աճ ունենք։ Բացի այդ, այս բարձրացումները պետք է դատենք՝ ելնելով իրենց ծրագրային խոստումներից։ Խոստանում էին էապես կրճատել աղքատությունը, վերացնել ծայրահեղ աղքատությունը և լուծել աշխատող աղքատների խնդիրը։ Փաստացի՝ աշխատող աղքատների թիվը չի նվազում, աղքատության նվազում չունենք, ծայրահեղ աղքատությունն էլ, ինչպես նշեցի, աճում է»,-հավելեց Թ. Ավետիսյանը։

Դիտարկելով իշխանությունների անարդյունավետ ծախսերն ու բարձրացված սոցիալական աջակցության չափերը՝ նա նկատեց. «Սա, ըստ էության, հակասոցիալական քաղաքականություն է, որը, մեղմ ասած, չի բխում մեր երկրի Սահմանադրության սկզբունքներից, որով ՀՀ-ն սոցիալական պետություն է։ Բացի այդ, իրենք առավելապես առաջնորդվում են սեփական աթոռն ամեն գնով պահելու միակ շահով, որը, որպես կանոն, մշտապես հակասում է երկրի կայուն զարգացմանը, ազգային շահերին։ Զուգահեռ՝ բարձրացնում են իրենց աշխատավարձերը, նաև կրկնապատկում իրավապահ մարմինների աշխատավարձերը, որոնք իրենց հիմնական հենասյունն են։ Այս տարվա սկզբից կառավարության անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվեց հարյուր հազարավոր դրամներով, ամսական աշխատավարձը՝ 25-30 տոկոսով։

Անաշխատ պարգևատրումներ են ստանում անգամ ոլորտը ձախողած բարձրաստիճան պաշտոնյաները։ Հաջորդ մեծ հարցն այն է, թե մեկ անձից կատարվող գնումների աճի հետևանքով բյուջեից որքան գումարներ են անարդյունավետ ծախսվում, երբ հատկապես նկատի ունենանք, որ խոշոր տենդերները շահում են իրենց շրջապատի «սրտի գործարարները» կամ իրենց շրջապատին շատ մոտ գտնվող անձինք։ Սա է իրողությունը։ Եվ, վերջապես, ամենակարևորը. որքան էլ գլուխ գովեն, ասեն, թե տնտեսությունն աճում է, եկամուտները՝ ևս, լավ գիտեն, որ դա ոչ թե իրենց գործունեության կամ կառավարման արդյունքն է, այլ արտաքին, պատահական գործոնի։ Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արձանագրված արդյունքի մասին է։ Այդ արտաքին, պատահական և ժամանակավոր գործոնը մի օր չի լինելու, և մենք տնտեսական լրացուցիչ և լուրջ դժվարություններ ենք ունենալու, որոնք կարտահայտվեն նաև սոցիալական դժվարությունների տեսքով։ Այս ամենի մասին իրենք լավ գիտեն, բայց չեն խոսում, որովհետև հիմա փիարվելու և գլուխ գովելու լավ առիթ է ստեղծվել։ Լավ գիտեն, որ սա ժամանակավոր երևույթ է, ու այդ պատճառով է նաև, որ սոցիալական խնդիրներն առաջանցիկ չեն լուծում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School