Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Ամեն ինչ ձախողել են, բայց շարունակում են հոխորտալ

ANALYSIS

Կորոնավիրուսի համավարակը լուրջ փոփոխություններ է բերել համաշխարհային քաղաքական զարգացումների մեջ։ Վարակի տարածումը, առողջապահական գործոն լինելուց բացի, կարևոր ազդեցություն է թողնում ոչ միայն արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական շահերի իրացման գործում, այլև ներքաղաքական զարգացումների համատեքստում։

Ներքաղաքական պայքարի տրամաբանության մեջ է տեղավորվում, որ քաղաքական ուժերը փորձելու են իրավիճակն օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու և ավելի շահեկան իրավիճակում հայտնվելու համար։ Եվ այս առումով իրենց պատասխանատվության ամենամեծ բաժինն ունեն իշխանությունները, քանի որ անմիջականորեն նրանց վրա է դրված համավարակի դեմ պայքարը կոորդինացնելու հարցը։

Բազմաթիվ երկրներում առանցքային խնդիր է դարձել այն, թե որքանով է իշխանություններին հաջողվել արդյունավետ հակահամաճարակային քաղաքականություն իրականացնել, քանի որ խոսքը մեծ թվով մարդկանց առողջության և կյանքի մասին է։ Այս հարցում էական նշանակություն է ստանում հենց հանրության դիրքորոշումը։

Այսինքն, ինչպես է հանրությունը գնահատում իշխանությունների կողմից կատարված քայլերի արդյունավետությունը։ Եթե հանրային լայն շրջանակների մոտ առկա է այն մտայնությունը, որ համավարակի դեմ պայքարը արդյունավետ է եղել, ապա այս թեման ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարող օգտագործել։

Սակայն եթե քաղաքացիների համար տեսանելի է, որ համավարակի դեմ պայքարում էական թերացումներ են եղել, ապա այն կարող է դառնալ ներքաղաքական օրակարգի վրա ազդող որոշիչ գործոն։ Եվ այսպիսի իրադրություն է ներկայումս Հայաստանում, քանի որ իշխանությունների թերացումներն ու բացթողումներն ակնհայտ են, և դրանց մասին շատ է խոսվել։

Իսկ այդ սխալներն առանց հետևանքների չեն կարող մնալ, քանի որ գործ ունենք պետության անվտանգությունը շոշափող հարցի հետ։ Վաղ թե ուշ այդ խնդրով հետաքննություններ են տեղի ունենալու որոշ հանգամանքներ պարզելու և գնահատականներ տալու համար։

Օրինակ՝ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին կհարցաքննեն՝ կապված այն հետաքննության հետ, թե ինչպես են իշխանություններն արձագանքել կորոնավիրուսի բռնկմանը իտալական հյուսիսային Բերգամո քաղաքում, որը համաճարակից առավել շատ տուժած շրջաններից է։ 

Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց քաղաքական տարբեր շրջանակների պահանջով հետաքննություն իրականացվի նաև մեզ մոտ։ Իսկ թե այս հարցն ինչ դերակատարություն կունենա իշխանությունների հետագա պաշտոնավարման հարցում, կախված է նաև նրանց գործելաոճից և վերաբերմունքից։

Եթե իշխանությունները այս պահին ընդունեն իրենց սխալները և այդ սխալներն ուղղելու շուրջ քայլեր ձեռնարկեն, ապա դրանք գուցե շատ սուր չանդրադառնան նրանց հետագա ճակատագրի հարցում։ Բայց եթե իշխանությունները կտրականապես չընդունեն իրենց թերացումները, ապա հետագայում դրանք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ նրանց համար։

Ճիշտ է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին ուղիղ եթերներից մեկում խոստովանեց, որ իրենց կողմից թերացումներ եղել են, որոշ դեպքերում հապաղել են վճռորոշ քայլեր ձեռնարկել, և այդ հարցում քաղաքացիների ներողամտությունը հայցեց ու խոստացավ շտկումներ կատարել, բայց դա էական նշանակություն չունի, քանի որ իրավիճակի գլխավոր պատասխանատուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մնում է անդրդվելի։

Վերջինս ոչ միայն չի ընդունում, որ հակահամաճարակային պայքարում իրենք լուրջ թերացումներ են ունեցել, այլ մի բան էլ հոխորտում է ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա և իրեն հարիր լեքսիկոնով անվանարկում նրանց՝ մասնավորաբար անվանելով «քաղաքական կորոնավիրուսներ»։

 Իհարկե, չի բացառվում նաև, որ հանրային ճնշման ուժգնացմանը զուգահեռ Փաշինյանը կտրուկ փոխի իր հռետորաբանությունը, սակայն նրա պարագայում դա գրեթե անհավանական է թվում: Բայց դե, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք։

 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation